Դեկտեմբեր 30, 2017 17:26 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա մի շարք կարևոր իրադարձություններին: Նախ անդրադառնանք Հարավային Կովկասի լուրերին:

-Ադրբեջանի մուսուլմանների միություն շարժման առաջնորդի դատապաշտպան Ջավադ Ջավադլին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալի մոտ կրոնական երաժշտություն պարունակող ֆլեշ հայտնաբերվելու պատճառով նրա ազատազրկման ժամկետը երկարացվել է:

Ջավադ Ջավադլին հայտարարեց. «Թալե Բաղերզադեի դեմ նոր մեղադրանքների առաջադրմամբ հնարավոր է, որ նրա ազատազրկման ժամկետը վեց ամսով երկարացվի»: Ադրբեջանցի հայտնի հոգևորականը մի շարք անհիմն մեղադրանքների, այդ թվում մտածված սպանության փորձ կատարելու և անօրինական տաք զենք կրելու պատճառով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

-Ամերիկացի սենատոր Մարք Ռուբիոն ադրբեջանցի պաշտոնատարներին մեղադրեց այդ երկրի լրագրողների դեմ բռնաճնշումներ գործադրելու և խոսքի ազատությունը ոտնահարելու մեջ: Սենատոր Ռուբիոն իր թուիթերյան էջում գրեց. «Ադրբեջանում լրագրողների շարունակական բռնաճնշումն ու խոսքի ազատության ոտնահարումն այդ երկրում ԶԼՄ-ների աշխատանքի և տեղեկության ազատ շրջանառության համար բարդ պայմաններ է ստեղծել»: Այս մեղադրանքը ներկայացվել է այն պայմաններում, երբ արևմուտքցի պաշտոնատարներն Ալիևի իշխանության ներկայացուցիչների դեմ քննադատություններում չափազանց զուսպ են:

-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց ԼՂ տարածքում Հայաստանի անօդաչու թռչող սարքի կործանման մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն հիշյալ սարքն ադրբեջանական ուժերի մասին տեղեկություններ ձեռք բերելու և հետախուզական առաքելություն ներկայացնելու համար թռչում էր Աղդամի ուղղությամբ, երբ Ադրբեջանի հրետանու թիրախ դառնալով, կործանվել է:

Իսկ այժմ անցնենք Միջին Ասիայի տարածաշրջան:

-Ղազախստանի նախագահը տեղեկացրեց ընթացիկ տարում այդ երկրի ավելի քան հազար պետական պաշտոնատարների ձերբակալության մասին: Նուրսոլթան Նազարբայևի ընդգծմամբ այս տարի կոռուպցիայի և օրենքը խախտելու մեղադրանքով բերման են ենթարկվել 1129 պետական, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատարներ:

-Ուզբեկստանի նախագահը քննադատելով վերջին երկու տասնամյակներում այդ երկրի ազգային անվտանգության ծառայության լիազորությունների առանց պատճառաբանության ընդլայնումը պահանջեց բարեփոխման ենթարկել Ուզբեկստանի անվտանգության ծառայության կառույցը:

Շոքաթ Միրզիաևը Ղազախստանի խորհրդարանին հղած իր տարեկան ուղերձում նաև անհրաժեշտ հայտարարելով Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության մասին օրենքի մշակումն ու վավերացումն, ընդգծեց. «Այս կազմակերպությունն այսօր աշխատում է այն օրենքի համաձայն, որ 26 տարի առաջ վավերացվել է ժամանակին գործող իշխանությունների օրոք»:

-Տաջիկստանի Խաթլան նահանգի դատարանն այդ երկրում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխներից մեկին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

Խաթլանի դատարանը 26-ամյա Օմար Միրզաևին ահաբեկչական խմբերի հետ համագործակցության, այդ խմբերի համար անդամագրում կատարելու և Տաջիկստանում իշխանափոխության փորձ կատարելու ուղղությամբ մեղադրանքներ է առաջադրել: Հիշյալը սոցիալական ցանցերի միջոցով տարածել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կործանարար գաղափարները:

---------------------

Իսկ այժմ թանկագին բարեկամներ առավել մանրամասն կանդրադառնանք շաբաթվա մի քանի իրադարձություններին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց ԼՂ տարածքում Հայաստանի անօդաչու թռչող սարքի կործանման մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն հիշյալ սարքն ադրբեջանական ուժերի մասին տեղեկություններ ձեռք բերելու և հետախուզական առաքելություն ներկայացնելու համար թռչում էր Աղդամի ուղղությամբ, երբ Ադրբեջանի հրետանու թիրախ դառնալով, կործանվել է:

Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շփման գծերում հայկական ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքի կործանման մասին հավակնություն է կատարում: Ադրբեջանցի զորայինների հավակնությամբ վերջին մեկ տարվա ընթացքում հայկական ավելի քան 10 անօդաչու թռչող սարքեր են կործանվել: Հայկական կողմը դեռ չի արձագանքել այդ հայտարարությանը, ինչը կարող է ադրբեջանական հավակնությունը կեղծ լինելու վկայություն լինել:

Անկախ հիշյալ հավակնությունների իրական կամ սուտ լինելուց, կասկած չկա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային հակամարտությունը կարգավորելու գործընթացին մասնակից երկրներն այս կապակցությամբ ուշագրավ դերակատարություն են ունեցել: Դա ի տես այն բանի, որ վերջին շուրջ երեք տասնամյակների ընթացքում ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդական ջանքերի ապարդյուն լինելը հակամարտության գոտում լարվածության պահպանման, հրադադարի հաճախակի խախտման ու երկու կողմերից զոհերի պատճառ են դարձել:

Թվում է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներ՝ ԱՄՆ-ն Ռուսաստանն ու Ֆրանսիան ձգտում են ԼՂ-ի հակամարտությունը շահարկել հօգուտ իրենց տնտեսական ու քաղաքական շահերի: Այս քաղաքականության որդեգրումը պատճառ է դարձել, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգվի: Օրինակ Երևանի ու Բաքվի միջև տարածքային տարաձայնությանը վերջ տալու համար Մոսկվան վերջերս նախագիծ մշակեց, որի հետ հակամարտության կողմերը մասամբ համաձայն էին, սակայն ամերիկացի պաշտոնատարներն այդ նախագիծը խափանելու նպատակով փորձեցին մտածված ու կողմնակալ կանխատեսումներ կատարել այդ նախագծի մասին: Օրինակ CIA-ի վերլուծաբան և նախկին խորհրդային հանրապետությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին խորհրդական Փաուլ Գոբելը հոկտեմբերին ադրբեջանական «Ախար» կայքէջի հետ զրույցում հայտարարեց. «Մոսկվան մինչև այնքան ժամանակ, որ չի վստահացել Ռուսաստանի հանդեպ Բաքվի անկեղծության մասին չի թույլատրելու ԼՂ-ի հակամարտության կարգավորումը: Այդ պատճառով էլ ԼՂ-ի ճգնաժամը դեռ երկար ժամանակ շարունակվելու է»:

-----------------------

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է անցնող` 2017–ը` ղարաբաղյան հակամարտության բանակցությունների առումով։

Քաղաքագետի խոսքով` բանակցային գործընթացը դեռ փակուղային իրավիճակում է, և ինքը չէր շտապի ասել, որ 2017–ը ինչ-որ լուծում բերեց։

----------------------

Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանն Աֆղանստանի հյուսիսում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ներկայության հետ կապված մտահոգություն է հայտնել: Էմամալի Ռահմանը նաև անդրադառնալով երկու հարևան երկրների երկար սահմանին, հավելեց. «Տաջիկստանը չի կարող Աֆղանստանի հյուսիսում ԻԼԻՊ-ի ներկայության հանդեպ անտարբեր լինել»: Ռուսաստանի ԱԳ նախարարության ասիական բաժնի տնօրեն Զամիր Կաբոլովը մի առ ժամանակ առաջ տեղեկացրել էր Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ուժերի քանակի հավելման մասին:

Աֆղանստանի ազգային միասնականության կառավարության գործադիր հարցերով տեղակալ Մոհամմեդ Մոհաղեղը խոստովանել է. «Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկաչական խմբի կրած պարտությունից հետո, այդ խմբի անդամները ծրագրավորված կերպով փոխադրվել են Աֆղանստանի հյուսիս»:

Ամենայնդեպս Էմամալի Ռահմանի արտահայտությունները վկայում են մի աղետի խորքի մասին, որը ամեն պահ կարող է բարդություններ առաջացնել միջինասիական հանրապետությունների ու մասնավորապես Տաջիկստանի համար: Տաջիկստանը շուրջ 1400կմ միացյալ սահման ունի Աֆղանստանի հետ, որը շարունակ տաջիկ սահմանապահների և Աֆղանստանից այդ երկիր մուտք գործելու փորձ կատարող զինված մաքսանենգների միջև բախումների ականատես է:

Տաջիկստանի անվտանգության պաշտոնատարներ վերջերս Դուշանբեի մամուլում զեկույցներ հրապարակելով հայտարարեցին. «Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանային տարածքներում ահաբեկչական կազմակերպությունների տեսքով համախմբվել են հազարավոր աշխարհազորային ուժեր, որոնց մեջ տարածաշրջանի հանրապետությունների ու այդ թվում Տաջիկստանի քաղաքացիների թիվն այնքան էլ քիչ չէ»:

Չնայած լուրջ դիրքորոշումներին, Տաջիկստանի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ամիրղոլ Ազիմովը հաստատելով Աֆղանստանում ԻԼԻՊ-ի աշխարհազորայինների թվի հավելումն, ասել է. «Ահաբեկիչներին դիմակայելու համար Տաջիկստանը լիարժեք պատրաստ է»:

Տաջիկստանի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը հավելել է. «Տաջիկստանի զինված ուժերը տեղյակ են սահմաններից այն կողմ ահաբեկիչների ներկայության մասին»:

«Քանի որ ահաբեկիչները պարտություն են կրել Իրաքում ու Սիրիայում, Աֆղանստանում նրանց ներկայությունն ընդլայնվելու է»,- հայտարարել է Դուշանբեի կառավարության նախկին պաշտոնատարը:

Նա միևնույն ժամանակ ընդգծել է. «Ահաբեկիչները պիտի իմանան, որ Տաջիկստանը ՀԱՊԿ-ի անդամ է և անհրաժեշտության դեպքում անդամ երկրները օգնության են հասնելու նրան»: