Ճանաչենք իսլամը (172)
Այս հաղորդման ժամանակ կանդրադառնանք Հազրաթ Մահդիի իշխանության յուրահատկություններին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի մեկ այլ համարով ձեզ հետ ենք լինելու, որի ընթացքում շարունակելու ենք աշխարհում արդարություն տարածող Էմամ Մահդիի մասին մեր զրույցը: Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ այս պահին գտնվում ենք նրա բացակայության շրջանում ու նշեցինք նրա գալստյան մասին վկայող մի քանի նախանշաններ:
Հազրաթ Մահդին իր գալուստով արմատախիլ է անելու բռնությունն, անաստվածություն ու երկերեսանիությունն ու աշխարհը միավորելու է միաստվածապաշտության դրոշի ներքո: Անկասկած բարու վերջնական հաղթանակը, չարի հմայքի փշրումն ու աշխարհում հիմնական փոփոխություններ առաջացնելը արժանավոր ու բանիմաց ուժի կարիք է ունենալու: Ինչպես ասացինք Հազրաթ Մահդիի հատուկ աջակիցները 313 հոգի են լինելու: Նրանք նրա բանակի հրամանատարության գլխավոր օղակն ու հիմնասյունն են համարվելու: Նրանք Մեքքայում Էմամ Մահդիի կոչը լսելով կարճ ժամկետում միանալու են նրան: Իհարկե մյուս աջակիցները, որոնք օգնության են մեկնելու Էմամին 10-ից 12 հազար հոգի են լինելու: Երբ Էմամ Մահդիի աջակիցների շարքերը համալրվեցին նա Մեքքայից կսկսի իր ընդվզումն ու ապա կմեկնի Մեդինա: Իհարկե Հազրաթ Մահդիի համաշխարհային շարժումը սկսվելուց հետո բազմաթիվ հավատավոր մարդիկ աշխարհի տարբեր կողմերից կմիանան նրա աջակիցների շարքերին:
Էմամ Մահդիի հատուկ աջակիցները բարոյական տեսակետից ժամանակի ամենակատարյալ ու գերազանց անձնավորություններ են: Նրանք բանիմաց ու կառավարման բարձր ունակությամբ օժտված լինելուց բացի նաև կրոնագետ ու իսլամի ուսուցումներին ծանոթ անձնավորություններ են:
Կրոնական երևելի դեմքեր պարզաբանում են կատարել Էմամ Մահդիի աջակիցների բարոյական ու անհատական յուրահատկությունների մասին: Գիտությունը, իմաստնությունը, հավատքը, բարեպաշտությունը, մաքրակենցաղությունը, աչալրջությունը, պաշտամունքն ու ծառայությունը, աղոթքն ու համբերատարությունն Էմամ Մահդիի աջակիցների յուրահատկություններից են:
Թեև նրա աջակիցների շարքում կարելի է նկատել տարեց անձանց, սակայն նրանց մեծամասնությունը երիտասարդներ են: Իրականության մեջ երիտասարդի կապանքներից զերծ ու անպաճույճ լինելը պատճառ է դառնում, որ նրանք առավել հեշտությամբ ընդունեն բարին: Նրա աջակիցների մյուս յուրահատկությունը նրան արիություն է: Վկայություններում նրանք նմանեցվել են առյուծների, որոնց որևէ բան չի կարող ասպարեզից հեռացնել:
Մեծ իսլամագետ Սեյեդ Էբն Թավուսը հղում կատարելով Հազրաթ Ալիին, գրում է. «Մահդիի աջակիցների սրտերը պողպատի նման են ու ամուր հավատք են ունենալու: Նրանց ամբողջ հոգին լցված է լինելու Աստծո հանդեպ հավատքով...Այս հաղթական առյուծներն ու արծիվները շրջապատելու են իրենց Էմամին ու պատերազմների ժամանակ իրենց վահան են դարձնելու նրա համար ու հնազանդությամբ կատարելու են այն ինչը, որ նա ցանկանա: Նրանցից որոշները գիշերները չեն ննջելու ու նրանց մրմունջներն ու Ղուրանի ընթերցման ձայնը մեղվի կանչի նման լցնելու է միջավայրը: Մինչև լուսաբաց պաշտամունք են կատարելու ու լուսաբացին հեծնելու են իրենց ձիերը...նրանք փայլուն ու լուսավոր են, ասես նրանց սրտում ճրագ է վառվում: Նրանք սարսափում են Աստծուց ու երազում են սպանվել Աստծո ճանապարհին»:
Աստված այս քաջարի ու անձնուրաց մարդկանց միջոցով կործանելու է բռնակալ իշխանություններին ու նրանց իշխանությունը տարածելու է աշխարհի արևելքից մինչև արևմուտք: Նրանից հետո երբ Հազրաթ Մահդիի իշխանությունը հաստատվեց, նրա մերձավոր աջակիցներից ամեն մեկը տարբեր տարածք է մեկնելու և Էմամի կողմից պարտականություն է ստանձնելու կառավարել այդ տարածքը: Նրանք ամրացնելու են Հազրաթ Մահդիի համաշխարհային իշխանության հիմքերը և զբաղվելու են երկրների բարեշինությամբ:
Հիմա տեսնենք, թե Հազրաթ Մահդիի համաշխարհային իշխանությունն ի՞նչ յուրահատկություններով է օժտված լինելու և հիմնված է լինելու ի՞նչ չափանիշների վրա:
Մահդիի համաշխարհային իշխանությունը կհաստատվի այն ժամանակ, երբ բոլոր աշխարհիկ վարդապետությունները և հասարակական ու քաղաքական փիլիսոփայությունները չնայած մարդկանց փրկության ու երջանկության կապակցությամբ իրենց բոլոր կարգախոսներին ու հավակնություններին ձախողված կլինեն: Նման պայմաններում մարդկությունը փրկության ուղի է որոնելու և հոգեպես պատրաստվելու է համաշխարհային արդարության իշխանությունն ընդունելու համար: Էմամ Սադեղն ասում է. «Յուրաքանչյուր ժողովուրդ սպասում է մի իշխանության, սակայն մեր իշխանությունը երևան կգա Էմամ Մահդիի գալուստով»:
Հազրաթ Մահդիի իշխանությունն իդեալական հասարակության և արդարության ու հավասարության իմաստների մասին նոր մեկնաբանություն է ներկայացնելու, որոնք մինչ այդ մարդկության միջոցով իրագործված չեն լինելու: Հազրաթ Մահդիի ձեռամբ հիմնադրվելիք իդեալական հասարակության մեջ գլխավոր նպատակը մարդու վեհացումն ու նրա առաջնորդումն է դեպի երջանկություն: Նման հասարակության կառավարումն ստանձնելու է աստվածային զուլալ ուսուցումների վրա հիմնված մի իշխանություն:
Հազրաթ Մահդիի գալստուվ պատմության երեսից արմատախիլ են լինելու և վերանալու են նեխած ու չարագործ իշխանությունները: Էմամ Բաղերն ասում է. «Երբ նա ընդվզի բոլոր չարագործ իշխանությունները կոչնչացվեն»: Նա ասում է. «Նրա իշխանությունը տարածվելու է աշխարհի արևելքից մինչև արևմուտք և ստեղծելու է համաշխարհային միավորված մի իշխանություն»:
Այս իշխանության մեջ մարդկային արժանապատվությունը, արդարությունը, անվտանգությունը, բարօրությունն ու տնտեսական զարգացումը հիմնված են լինելու միաստվածապաշտության վրա: Հազրաթ Մահդիի իշխանության անվիճելի սկզբունքներից մեկը օրինապահությունն է: Իրականության մեջ մարդկային հասարակության հիմնական խնդիրներից մեկը թերի, սխալ ու երբեմն իրար հակասող օրենքներն են, որոնք համարվում են մարդկային մտքի արտադրանքը: Իսկ նույնիսկ ճիշտ օրենքներ էլ գոյություն ունենան, չկան արժանավոր մարդիկ, որոնք կկարողանան գործադրել դրանք: Հազրաթ Մահդին լիարժեքորեն տիրապետելով իսլամի կրոնական օրենքներին, դրանք վերականգնելու և գործադրելու է նյութական ու հոգևոր բոլոր ծավալներով: Հիմնականում նրա ուղեգիծը լինելու է մարգարեի վեհ ուղեգիծը: Նա վերացնելու է սխալ սովորություններն ու վերականգնելու է իսլամի մոռացության տրված օրենքները:
Մահդիի ստեղծած հասարակության գլխավոր իդեալներից մեկն աշխարհում արդարության տարածումը և բռնության ու չարագործության հիմքերի վերացումն է: Նշենք, որ հին ժամանակներից սկսած մարդկության բարդությունը եղել է անարդարությունն ու չարագործությունը, որը շարունակ նեղն է դրել նրան ու ազդել նրա կյանքի ու կենցաղի վրա: Իրենց հայացքների տարբերությամբ հանդերձ մարդիկ արդարության ծարավ են: Նրանք որոնում են մեկին, ով պիտի հանդարտեցնի պատերազմի ու անարդարության բոցերը և խաղաղություն ու արդարություն հաստատի: Իսլամը հավատացած է, որ մարդն իր էությամբ բնական կերպով արդարության է ձգտում: Իսլամի հայացքից բռնության ու չարագործության շրջանը մշտական չէև մարդկային հասարակությունն արդարության, հավասարության ու բարեկամության իրագործմամբ ի վերջո կարգավորվելու է:
Քանի որ փրկչի հայտնվելուց առաջ չարագործությունն ու անարդարությունը տարածվելու են աշխարհում Էմամ Մահդին իր բարեբաստիկ հայտնությամբ վերականգնելու է արդարության հիմքերը և աշխարհը փրկելու է չարագործությունից ու զրկվածությունից: Հազրաթ Մահդիի արդարություն տարածող իշխանությունը նկատի առնելով մարդկային գոյության տարբեր կողմերը ուշադրության կենտրոնում ունի թե նրա կենցաղն ու կյանքի բարեկեցությունը և թե նրա ամենաբարձր մակարդակում ապահովելու է նրա հոգևոր վեհությունը: Նման իշխանություն մարդուն երջանկություն է պարգևելու թե այս և թե մյուս աշխարհում: Այդպիսով նոր և բռնությունից ու անարդարությունից հեռու հարաբերությունների վրա հիմնված նոր հասարակություն է ձևավորվելու:
Այս պահին երկրների գլխավոր բարդություններից մեկը հանրային հարստության անարդար բաժանումն է: Դա չքավորության ու անհավասարության տարածման և երկրներում դասակարգային ճեղքվածքի մեծացման պատճառ է դարձել: Դա ի տես այն բանի, որ Հազրաթ Մահդին հասարակության բոլոր խավերի միջև հավասարություն է ստեղծելու: Մարդիկ արարչագործությամբ հավասար են ու նրանց բնական կարիքները նման են իրար: Որևէ մեկը մարդկային իրավունքների տեսակետից մյուսներին գերազանցություն չունի և բոլորն օրենքի դիմաց հավասար են: Սևն ու սպիտակը, գործատուն ու աշխատավորը, հարուստն ու չքավորը և գիտունն ու անգետն օրենքի դիմաց հավասար են: Էմամ Մահդիի իշխանական ուղեգծում բոլորը բնական բարիքները վայելելու հավասար իրավունք ունեն: Հակառակ շատ իշխանություններին, որտեղ իշխանությանը կապված կենտրոնները ոտնձգություն են կատարում հանրային գույքի մեջ, Էմամ Մահդիի իշխանության մեջ այդ գույքն օգտագործվում է հանրային կարիքների ապահովման համար: Էմամ Մահդին հավասար կերպով բաժանում է հանրային գույքն ու հարստությունները և բնական պաշարները և դրանից հավասար բաժին է հանում բոլորին: Բարեկամությունը կամ ազգակցական կապերն այդ հարստության օգտագործման հարցում որևէ մեկի համար գերազանցություն չեն ապահովում ու որևէ մեկն ավելի շատ հնարավորությունների հասանելիություն չի ունենում: Էմամ Բաղերն ասում է. «Երբ մեր փրկիչն ընդվզի, հարստությունները հավասարապես կբաժանվեն մարդկանց միջև և Աստծո արարածների հանդեպ, բարեպաշտ լինեն նրանք, թե մեղավոր, բարության ու արդարությամբ է վերաբերվելու»:
Բնական է, որ նման արդարության լույսի ներքո դասակարգային ճեղքվածքը վերացվելու է, որևէ մարդ ստրկության լծի տակ չի մնալու, բոլորը գերությունից ազատվելու են և մարդկանց չարաշահման ենթարկվելու հնարավորությունը վերացվելու է:
Էմամ Մահդիի արդարությունը տարածվելու է ամբողջ աշխարհում: Նրա արդարության ծավալներն այնքան ընդարձակ են, որ ներթափանցելու են աշխարհի բոլոր մասնիկների մեջ ու ազդելու են ամեն ինչի վրա: Էմամ Սադեղն ասում է. «Երդվում են Աստծո անունով, որ Մահդին իր արդարությունը տարածելու է մարդկանց տան ամենավերջին անկյուններում, այնպես որ ջերմությունն ու ցուրտը տներից ներս չեն անցնելու»: Համատարած ու համընդհանուր արդարության լույսի ներքո մարդիկ իրար հանդեպ բարի են դառնալու, ապրելու են խաղաղ ու համերաշխ պայմաններում և հանրային անվտանգությունը տարածվելու է ամենուր:
Իսլամի մեծահարգ մարգարեի ընդգծմամբ մարդիկ Էմամ Մահդիի օրոք բարիքների են տիրանալու, որոնք նախընթաց չեն ունեցել: Նա նաև ասում է. «Երկինքն իր բարության անձրևը կպարգևի բոլորին ու Երկիրն իր մեջ թաքուն չի պահի ծլարձակող որևէ բույս»:
Էմամ Մահդիի արդարությունն այնքան գեղեցիկ ու հաճելի է, որ ամեն մարդ փափագելու է վայելել այդ պահն ու իր աչքով տեսնել այդ երազային ու եզակի օրը: