Հունվար 18, 2018 10:44 Asia/Yerevan

Հոգեբան ՝ Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Երեխաները  յուրաքանչյուրի կյանքում էլ զբաղեցնում են կարևորագույն դերը: Երեխաների ճիշտ դաստիարակությունը ծնողների համար հանդիսանում է լրջագույն ու բարդագույն խնդիրներից մեկը. խնդիր, որի առաջ վաղ թե ուշ կանգնում են բոլորը:

 

Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին…

Այս հարցին, հավանաբար, յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի, իր պատկերացումներն ու տեսակետները, որոնցից բոլորն էլ կարող են ճիշտ լինել:

Այսօր կցանականայինք ձեր ուշադրությունը սևեռել այն խնդիրների վրա, որոնց հետ առնչվում են այսօրվա հասարակության մեջ մեծացող երեխաները:

Յուրաքանչյուր ժամանակաշրջան առաջ է բերել իր խնդիրները, և 21-րդ դարն էլ բացառություն չէ. այս դարի երեխաները ` երևի կհամաձայնեք, շատ են տարբերվում նախկին սերնդից:

 

Պատմության ընթացքում եղել է մայրիշխանություն, որոշակի ժամանակաշրջան էլ ՝ հայրիշխանություն: Իսկ այսօր կանգնած ենք մի երևույթի առջև , որը կարելի է կոչել երեխայաիշխանություն կամ ինչպես ընդունված է ասել ՝ երեխայակենտրոնություն: Դա երևի ծանոթ է շատերին, եթե ոչ բոլորին: Այս երևույթի ականատեսն ենք լինում այն ժամանակ, երբ երեխան դառնում է ընտանիքի առանցքը և որոշիչ անդամը:

Երեխայակենտրոնությունը երեխայի վրա կենտրոնացած դաստիարակությունն է: Երեխայակենտրոն դաստիարակությունը ենթադրում է, որ երեխայի կարիքները, ցանկությունները, նպատակները գերակա են ընտանիքի մյուս անդամների ցանկությունների և կարիքների համեմատ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա հնարավոր ամենաճիշտ մոտեցումն է և այլ տարբերակ չի կարող լինել: Սակայն երբ ընտանեկան դաստիարակության մեջ նկատում ենք այնպիսի իրավիճակներ, երբ այս դաստիարակության արդյունքում բացասական երևույթներ են դրսևորվում երեխայի վարքագծում և արժեքային համակարգում, սկսում ենք տարակուսել:

Երեխայակենտրոնության դեպքում, երեխան է ուղղակի կամ անուղղակիորեն որոշում ընտանիքի անելիքը: Ծնողներին եթե հարցնենք, երևի նրանք ընտանեկան այդ իրավիճակի ու երեխայի ստացած նոր կարգավիճակի մասին հստակ բացատրություն ու բնութագրում չունեն: Դա ի հարկե մասնագիտական ու բարդ հարց է: Հարց, որի պատասխանը կարող ենք ստանալ հոգեբանից կամ դաստիարակչությամբ զբաղվող մասնագետից:

 

 

Իսկ այժմ մի քիչ խոսենք ընտանիքի կառուցվածքի մասին:

Յուրաքանչյուր ընտանիք կազմված է անդամներից, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող կապերից ու փախհարաբերություններից։ Այդ ամբողջությունն էլ ընտանիքի կառուցվածքն է։ Այստեղ կա լիդեր (երբեմն, մեծ ընտանիքներում, մեկից ավելի), կան ենթականեր (կատարողներ), յուրաքանչյուր անդամ ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր կարգավիճակը և համապատասխան դերերը։ Պարզ է ընտանիքում տեղի է ունենում դերերի բաշխում, սակայն ոչ միշտ է դա ճիշտ կատարվում: Ընդհանրապես ընտանիքում կենտրոնությունը սխալ մոտեցում է համարվում, լինի դա ՝ հոր, մոր, երեխայի կամ ցանկացած անդամի դեպքում: Յուրաքանչյուր անդամ ընտանիքում ունի դերի րի բաժինը և առանցքայնությունն այս դեպքում չի կարող ճիշտ լինել: Երեխաների հետ կապված գլխավորը ՝ նրա դաստիարակությամբ զբաղվելն է: Սեփական երեխայի հանդեպ տածած անսահման սերը երաշխիք չի հանդիսանում կատարյալ դաստիարակության: Ծնողներն էլ երբեմն սխալներ են թույլ տալիս: Ծնողական սխալներին կանդրադառնանք առանձին զրույցում: