Հունվար 20, 2018 16:12 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Կասպից ծովի երկու ափերին ձգված տարածքների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

-Տաջիկստանի սոցիալական ապահովության ու թոշակառության կազմակերպության տնօրենը տեղեկացրեց վերջին մեկ տարվա ընթացքում տաջիկ քաղաքացիների միջին աշխատավարձի 10.7 տոկոս հավելման մասին: Անցած նոյեմբերին տաջիկ քաղաքացիների միջին աշխատավարձը 1174 սամանի կամ 133 դոլար էր, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ շուրջ 114 սամանի կամ 13 դոլար հավելում է կրել: Տաջիկստանի նվազագույն աշխատավարձը 400 սամանի կամ շուրջ 45 դոլար է:

 -Ուզբեկստանի զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեի պետ Ազիզ Աբդոլհաքիմովը տեղեկացրեց այդ երկրի նախագահ Շոքաթ Միրզիաևի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե կատարած այցի շրջանակներում վիզայի ռեժիմի չեղարկման պայմանագրի ստորագրման մասին: Նա ընդգծեց, որ Տաջիկստանի քաղաքացիների համար բժշկական զբոսաշրջությունը և Սամարղանդ ու Բուխարա այցելելը կարող է հետաքրքիր լինել: Աբդոլհաքիմովն ասաց. «Կարելի է կանխատեսել, որ տարեկան 150 հազարից 200 հազար զբոսաշրջիկներ Տաջիկստանից Ուզբեկստան ուղևորվեն»:

-Պաղեստինի ԱԳ նախարարի տեղակալը, որ անցած շաբաթ քաղաքական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Աշխաբադ էր ուղևորվել հանդիպում ու զրույց ունեցավ իր թուրքմեն պաշտոնակցի հետ: Այս այցի շրջանակներում Պաղեստինի ԱԳ նախարարի տեղակալ Մազան Շամիան Աշխաբադում իր թուրքմեն պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ երկկողմ հարաբերությունների ընդլայնման շուրջ մտքերի փոխանակում կատարեց: 

-Թուրքմենստանի խորհրդարանի նախագահն անցած շաբաթ խոհրդարանական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց: Իսլամական համագործակցության անդամ երկրների խորհրդարանների նախագահների 13-րդ նստաշրջանին և մուսուլման կանանց խորհրդարանների 7-րդ նստաշրջանին մասնակցելը Նուրբերդիովայի Թեհրան կատարած ուղևորության գլխավոր նպատակներից էին:

Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբաևը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի քան 20 առևտրական համաձայնագրեր ստորագրեց: Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարներն ընդգծեցին Ղազախստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, նաև խաղաղության ու համաշխարհային բարեկեցության տարածման ուղղությամբ Ղազախստանի դերակատարությունը: Ղազախստանի և ԱՄՆ նախագահները տարածաշրջանային համագործակցության տարբեր ձևաչափերից օգտվելու միջոցով Կենտրոնական Ասիայում ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար իրենց պատրաստակամությունը հայտնեցին:

-Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբաևը ստորագրեց Թուրքմենստանի հետ սահմանագծի որոշման մասին համաձայնագիրը, որն ավելի վաղ վավերացվել էր երկու երկրի պաշտոնատարների ու պատկան շրջանակների կողմից: Ղազախստանի նախագահի ստորագրած օրենքի համաձայն Թուրքմենստանի ու Ղազախստանի ընդհանուր սահմանի երկարությունը 458.3կմ է լինելու և դրա երկայնքով տեղադրվելու են 330 սահմանային նշաձողեր: Ղազախստանի նախագահը նաև ստորագրեց Թուրքմենստանի հետ ռազմավարական համագործակցության օրենքը:

-Ուզբեկստանի Սենատի առաջին տեղակալ Սադեղ Սաֆաևը ներքին ու արտասահմանցի լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծելով մամուլի գործիչների հետ Տաշկենդի կառավարության սերտ համագործակցությունն, ասաց. «Վերջին տարիներին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ համագործակցությունն անբավարար է եղել և դա բացասական ազդեցություն է գործել երկրի տնտեսական զարգացման վրա»: Նրա ընդգծմամբ խորհրդարանից բացի Ուզբեկստանի պետական մյուս կառույցներն էլ մամուլի հետ անբավարար համագործակցություն են ունեցել, ինչը որոշ բարդություններ է առաջացրել երկրի համար և ընթացիկ տարում այդ թերությունը պիտի փոխարինվի:

-Ուզբեկստանի մուսուլմանների վարչությունը քննադատելով այդ երկրում կրոնական ազատությունների մասին ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը հայտարարեց, որ անցած տարվա ընթացքում այդ հանրապետությունում կրոնի հետ կապված ուշագրավ բարեփոխություններ են իրականացվել:

-----------------------

Բարեկամներ հաղորդման երկրորդ բաժնում առավել մանրամասն կանդրադառնանք այս տարածաշրջանի գլխավոր իրադարձություններին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրեց Արմեն Սարգսյանին: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը վերլուծել է ՀՀ 4-րդ նախագահին նոր Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները։

---------

Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբաևը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի քան 20 առևտրական համաձայնագրեր ստորագրեց: Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարներն ընդգծեցին Ղազախստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, նաև խաղաղության ու համաշխարհային բարեկեցության տարածման ուղղությամբ Ղազախստանի դերակատարությունը: Ղազախստանի և ԱՄՆ նախագահները տարածաշրջանային համագործակցության տարբեր ձևաչափերից, այդ թվում C5+1 խմբից օգտվելու միջոցով Կենտրոնական Ասիայում ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար իրենց պատրաստակամությունը հայտնեցին: Ասվում է, այս հանդիպման ժամանակ կողմերն Աֆղանստանում հակամարտության խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական կապերի առավել ընդլայնման շուրջ մտքերի փոխանակում են կատարել: Կողմերը նաև ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և օրենքի իշխանության ու մարդու իրավունքների բնագավառներում հարաբերությունների խորացման պատրաստակամություն են հայտնել: Տարածաշրջանային անվտանգությունը, պաշտպանության ու անվտանգության բնագավառներում համագործակցությունը և տնտեսական համագործակցությունների ամրապնդումը երկու երկրի պաշտոնատարների բանակցությունների առանցքներից են եղել: Թրամփն ի դեպ անդրադառնալով 2017-2018 ժամանակաշրջանում ՄԱԿ-ի ԱԽ-ում Ղազախստանի նախագահությանը դրական բնութագրեց միջուկային զենքերի տարածումն արգելելու կապակցությամբ այդ երկրի միջազգային ջանքերը: 

Ղազախստանի նախագահի ԱՄՆ կատարած ուղևորությունը մամուլում ու քաղաքական շրջանակներում լայն արձագանք գտավ: Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարության ավագ պաշտոնատարներից Էլիս Ուլիսն անդրադառնալով Ղազախստանի նախագահի այդ երկիր կատարած այցին, ասաց. «Վաշինգտոնի անվտանգության նոր ռազմավարության մեջ Աստանան գլխավոր դերակատարություն ունի»:

Նա անդրադառնալով այն կետին, որ ամերիկյան լուրջ ընկերություններ, այդ թվում «Շեվրոն»-ն ու նաև էներգետիկայի բնագավառում աշխատող այլ մեծ ընկերություններ ներդրում են կատարում Ղազախստանի տնտեսության մեջ, հավելեց. «Այդ երկրում արտաքին ներդրումները գերազանցում են 25 միլիարդ դոլարը»: Ամերիկացի դիվանագետն ընդգծելով, որ Աֆղանստանի հանդեպ Ղազախստանի հովանավորությունն ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի, ասաց. «Վաշինգտոնը հակված է օրենքի գործադրման, արդարադատության նախարարության, նաև ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի միջոցով անվտանգության բնագավառում համագործակցել Ղազախստանի հետ»:

 -----------------------------

Ուզբեկստանի զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեի պետ Ազիզ Աբդոլհաքիմովը տեղեկացրեց այդ երկրի նախագահ Շոքաթ Միրզիաևի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե կատարած այցի շրջանակներում վիզայի ռեժիմի չեղարկման պայմանագրի ստորագրման մասին: Նա ընդգծեց, որ Տաջիկստանի քաղաքացիների համար բժշկական զբոսաշրջությունը և Սամարղանդ ու Բուխարա այցելելը կարող է հետաքրքիր լինել: Աբդոլհաքիմովն ասաց. «Կարելի է կանխատեսել, որ տարեկան 150 հազարից 200 հազար զբոսաշրջիկներ Տաջիկստանից Ուզբեկստան ուղևորվեն»:

Այս համաձայնությանը զուգահեռ Եվրասիական  բանկի ուսումնասիրությունների կենտրոնի սոցհարցման արդյունքները պարզում են, որ Տաջիկստանի քաղաքացիները ողջունում են Ուզբեկստանի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորումը և Տաջիկստանի քաղաքացիների միայն 14 տոկոսն է հավատացած, որ Ուզբեկստանը Տաջիկստանի բարեկամը չի համարվում:

Եվրասիական բանկի ուսումնասիրության կենտրոնը, որ հիշյալ սոցհարցումն անց է կացրել 2017 թվականին հայտարարել է, որ մինչև 2012 թվականը Տաջիկստանի քաղաքացիների 64 տոկոսը Ուզբեկստանին այդ երկրի համար սպառնալիք էին համարում:

Սակայն այսօր իրավիճակը փոխվել է և Տաջիկստանի քաղաքացիների մեծամասնության համար Ուզբեկստանը դադարել է թշնամի համարվելուց:

Այս կենտրոնի փորձագետների համոզմամբ Ուզբեկստանի հանդեպ թշնամության մեղմացման ուղղությամբ Տաջիկստանի վերցրած քայլերը կարող են օրինակ ծառայել նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ու Հայաստանի համար:

Տաջիկստանում Ուզբեկստանի հանդեպ հասարակական կարծիքի փոփոխման թափ հաղորդվեց հատկապես 2016 թվականին Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի վախճանումից և Շոքաթ Միրզիաևիի այդ երկրի նախագահ ընտրվելուց հետո:

Միևնույն ժամանակ որոշ փորձագետների համոզմամբ հատկապես Աֆղանստանի կողմից արտաքին սպառնալիքները պատճառ են դարձել, որ Տաջիկստանն ու Ուզբեկստանն առավել մոտենան միմյանց: