Փետրվար 07, 2018 20:05 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք իրանցի հայտնի գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադ Սոլթանիի հետ:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում կայցելենք մեծ Խոռասան ու Թեյմուրյանների շրջանի Հարաթ քաղաք,որտեղ ձեզ կծանոթացնենք Իրանի գեղանկարչության մեջ Հարաթի դպրոցի հիմնադիր հանրահայտ գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադի հետ, ով ապրել է լուսնային հիջրեթի 9-րդ և 10 դարերում: Քեմալեդդին Բեհզադ Սոլթանին իրանցի նորարար ու չափազանց հայտնի գեղանկարիչներից է եղել: Նրա ոճը նոր դպրոց է առաջացրել իրանական գեղանկարչության մեջ: Իրանական գեղանկարչության բնագավառում նրա ձեռքբերումները երկար տարիներ ներշնչման աղբյուր են հանդիսացել Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի ու Միջին Ասիայի արվեստագետների համար:

 

----------------

Քեմալեդդին Բեհզադը լուսնային հիջրեթի 855-ից 865 թվականների ընթացքում (1460) ծնվել է Հարաթ քաղաքում: Ժամանակի հայտնի պատմագիրները նրան գեղանկարիչ և Սոլթան Հոսեյն Բայղարայի գրադարանապետ Միրաք անունով  իրանցի հայտնի գեղանկարիչ Ամիր Ռուհոլլահի աշակերտն են համարել: Քեմալեդդին Բեհզադը մանուկ հասակում կորցնում է ծնողներին և Ռուհոլլահ Միրաքը, որ հավանաբար նրա ազգականներից է եղել ստանձնում է նրա խնամակալությունը: Խաջե Միրաքը ժամանակի վարպետ նկարիչներից ու գեղագիրներից է եղել և ասվում է, որ Հարաթի շինությունների արձանագրություններից շատերը Միրաքի գրերով են:

Քեմալեդդին Բեհզադը երիտասարդ տարիքում հայտնի է դառնում իր գեղանկարչական տաղանդով և հայտնվելով Սոլթան Հոսեյն Բայղարայի և նրա իմաստուն ու արվեստասեր նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ուշադրության կենտրոնում արքունական պատկերասրահի ու գրադարանի տնօրեն է նշանակվում: Հարաթը գրավելուց հետո Սեֆևյան Շահ Էսմայիլը վարպետ Բեհզադին ու Հարաթի մի խումբ արվեստագետների իր հետ Թավրիզ է տանում ու նրան նշանակում է արքունական գրադարանի պետ: Քեմալեդդին Բեհզադը վախճանվել է լուսնային հիջրեթի 942 թվականին: Ոմանք հավատացած են, որ նրա գերեզմանը գտնվում է Թավրիզում, իսկ ոմանք  էլ հիմք ընդունելով Մոխթար լեռան հարևանության մեջ գտնվող տապանաքարը համոզված են, որ նա հողին է հանձնվել Հարաթում:

Քեմալեդդին Բեհզադի տապանաքարը Հարաթի Մոխթար լեռան կողքին

 

Իրանական գեղանկարչությունը տարբեր ժամանակաշրջաններ է ունեցել: Իրանական գեղանկարչության գլխավոր ժամանակաշրջաններից մեկը վերաբերում է Թեյմուրյանների ժամանակաշրջանին: Հարաթի դպրոց է կոչվում իրանական գեղանկարչության այն ժամանակաշրջանը, որ սկսվում է Թեյմուրյանների ու հատկապես Շահռոխի թագավորության շրջանից ու մեծ ծաղկում է ապրում Սոլթան Հոսեյն Բայղարայի շրջանում: 1507 թվականին ուզբեկների հարձակմամբ դրա ծաղկումը կանգ է առնում ու Սեֆևյան Շահ Թահմասբի շրջանում հասնում է ավարտին: Այս դպրոցի գլխավոր դեմքը Քեմալեդդին Բեհզադն է, որը ոչ միայն այդ դպրոցի ծաղկման պատճառ դարձավ, այլև մեծ ազդեցություն գործեց իրեն հաջորդած գեղանկարիչների վրա:

Հարաթի դպրոցի առաջացումը համընկնում է Թեյմուրի իշխանության հասնելուն: Թեյմուրի ու նրան փոխարինողների տիրապետության շրջանի քաղաքական ու տնտեսական վիճակը հող նախապատրաստեց այս դպրոցի առաջացման համար: Թեյմուրի աշխարհակալությանն ու տիրապետության սահմանների ընդարձակմանը հաջորդում էին հաղթանակներից գոյացած մեծ ավարներին: Սահմանների ընդարձակումը Թեյմուրի համար հարստության կուտակումից բացի այլ առավելություններ էր ունեին և դա արվեստագետներին գաղթեցնելն էր: Արվեստագետներն ու արհեստավորները նվաճված տարբեր տարածքներից Միջին Ասիա և այն օրերին Թեյմուրի մայրաքաղաք Սամարղանդ էին բերվում: Արվեստագետներին գաղթեցնելը նաև տարածված էր Թեյմուրի որդու Շահռոխի շրջանում: Բազմաթիվ արվեստագետներ Թավրիզի գրավումից հետո Հարաթ գաղթեցվեցին: Դա իր գագաթնակետին հասավ Շիրազը նվաճելուց հետո Շահռոխի միջոցով Շիրազի դպրոցի արվեստագետների Հարաթ փոխադրվելով:

Հարաթի դպրոցի գեղանկարիչներին կարելի է բաժանել երկու սերնդի: Առաջինը սերունդը ժամանակակից են եղել Թեյմուրյան Շահռոխին, իսկ երկրորդ սերունդն ապրել է Սոլթան Հոսեյն Բայղարայի թագավորության օրոք: Առաջին սերունդն Իրանի գեղանկարչության մեջ իր փայլուն հետքն է թողել «Շահնամե Բայսոնղորի»-ով, իսկ երկրորդ սերունդը հավերժացել է Քեմալեդդին Բեհզադի ու նրա սերնդակիցների երևան գալով ու այդ դպրոցում առաջացրած հիմնական փոփոխություններով: Մոլանա Խալիլ Մոսավարը, Միրաք Հերավին, Ղասեմալի Չեհրե Գոշան, Աղա Միրաքը և Քեմալեդդին Բեհզադը Հարաթի դպրոցի ականավոր դեմքերից են:

Հարաթի դպրոցի գեղանկարներ՝ աջում անհայտ արվեստագետի «Իսկանդերը հյուրասիրության մեջ», ձախում՝ Քեմալեդդին Բեհզադին վերագրվող «Դերվիշների պարը»

 

Գլխավոր ազդակը, որ այս շրջանում գեղանկարչության ծաղկման հարցում ազդեցիկ է եղել Արքունական գրադարան կոչվող կառույցի առաջացումն է եղել: Այս կառույցը գրքերի արտագրման ու պատկերազարդման պարտականություն էր և դրան գլխավորում էր գրադարանի տնօրենն ու նրանից հետո երկու անձինք գլխավորում էին «գրատուն»-ն ու «պատկերատուն»-ը: Այս կազմակերպությունն ու դրան իշխող կառույցն այնքան ազդեցիկ եղավ, որ Թեյմուրյանների շրջանից հետո էլ պահպանեց իր գոյությունը և Սեֆևյանների շրջանում այդտեղ բազմաթիվ գլուխ գործոցներ ստեղծվեցին:

Բանասերները լուսնային հիջրեթի 833 թվականին գրված «Շահնամե Բայսոնղորի»-ն Հարաթի դպրոցի առաջին սերնդի գլուխ գործոցն են համարում: Այդ ստեղծագործությունը արարվել է Շահռոխի հրահանգով իր որդու Բայսոնղոր  Միրզայի համար և պարունակում է 21 պատկերներ: Ցավոք սրտի այդ օրերին սովորություն չի եղել պատկերների ներքևում ստորագրություն դնել և այս «Շահնամե»-ն ստեղծող արվեստագետների անունները ժամանակի ընթացքում մոռացվել է: Այս ստեղծագործությունն իր նախորդներից առանձնացվում է իրանցի գեղանկարիչ վարպետի վրձնի նրբությամբ ու պատկերների բարձր արժեքով: Հարաթի դպրոցի առաջին սերնդից հիշատակ մնացած մյուս ստեղծագործությունը Սաադիի «Բուսթան»-ն է, որը պարունակում է 8 պատկերներ: Այդ գրքի բոլոր պատկերները վերագրվում են Խալիլ Մոսավարին: Գեղանկարչության և պարսկերեն բանաստեղծական ու միստիկական ստեղծագործությունների պատկերազարդման հանդեպ Թեյմուրյանների ցուցաբերած ուշադրությունը հիմնված է նրանց մշակութային ավտորիտար քաղաքականության վրա: Թեյմուրյաններն ընկալել էին այն կենսական հարցը, որ պարսկախոսները ոտնձգող ու նվաճող ժողովուրդների հանդեպ անհաշտ են լինում: Նրանք իրենց թիկունքում ունեին Մոնղոլական շրջանի փորձը, որի ընթացքում Չեգինզի հաջորդները մշակութային առումով մերվեցին Իրանին ու իրանական մշակույթին: Նույն փորձն ունենալով Թեյմուրանները ճանաչողություն էին ձեռք բերել Իրանի մշակութային հարուստ աղբյուրների մասին: Դա Թեյմուրյան արքաների քաղաքականությունն էր, որոնք փորձում էին ծանոթանալով իրենց նվաճած տարածքների մշակույթին, իրենց տեղացի ձևացնել, որպեսզի այդպիսով նրանց այլևս ոտնձգող չընկալեին:

 «Լեյլին ու Մեջնունը դպրոցում» մի էջ Նեզամու «Խամսե»-ից՝ Հարաթի դպրոց, լուսնային 835 թվական

 

Այս և հաջորդ շրջաններում պոեզիայի ու գեղանկարչության միաձուլման գլխավոր ազդակը «Գոլչին Սազի» կոչվող հավաքածուներին էին: «Գոլչին Սազի»-ի կամ հատընտիր ստեղծելիս հատընտիր բանաստեղծություններին կցվում էին համապատասխան պատկերներ: Այդ հատընտիրները ստեղծվում էին Թեյմուրյան արքայազններին պարսից գրականությանն ու մշակույթին ծանոթացնելու նպատակով: Դա թե գրական միստիկական ու բարոյախրատական ստեղծագործություններից ներշնչված գեղանկարչությունների ստեղծման պատճառ դարձավ և թե «Նասթալիղ» գեղեցիկ գրի ստեղծմամբ  պոեզիայի ու կիրառական արվեստների միջև կապեր ստեղծվեց: Գեղագիրները հանգել էին այն համոզման, որ «Նասխ» և «Սոլս» գրերը չեն համապատասխանում բանաստեղծական գրքերի միստիկական բովանդակությանը: Այդ պատճառով էլ Միր Ալի Թաբրիզին հիմնում է «Նասթալիղ» գիրը: Այս ստեղծագործություններին տիրող գաղափարները նաև նկատելի են գեղանկարիչների մոտ: Լուսնային 8-րդ դարի ավարտին քիչ պատկերներ կարելի է գտնել, որտեղ քնարական մոտիվներ չլինեն: Առաջին սերնդի պատկերների յուրահատկությունը մարմինների մեծությունն ու պարզ կառույցն է: Օրինակ «Շահնամե Բայսոնղորի»-ի 21 պատկերները թեև իրենց տեսակի մեջ եզակի են, սակայն այդտեղ չի կարելի նկատել այն մանրամասնություններն ու բարդ կառույցը, որ գոյություն ունեն Հարաթի երկրորդ սերնդի ստեղծագործություններում: Հարաթի առաջին և երկրորդ սերնդի միջև գլխավոր տարբերությունն այն է, որ առաջին սերնդի պատկերներում ու հատկապես դիմանկարներում դեռ նկատելի է Չինաստանի նկարչական արվեստի ազդեցությունը, որը Մոնղոլ իլխանների ժամանակ հասել էր իր գագաթնակետին: Բայց Հարաթի դպրոցի երկրորդ սերնդի վարպետների մոտ դիմապատկերներն ու մասամբ նաև բնության տեսարանները ձերբազատվել են մոնղոլական կապանքների ու տեղական բնույթ են կրել: Իրանական գեղանկարչությունը մոնղոլականից դեպի բնական այս փոփոխությունն անկասկած պարտական է Քեմալեդդին Բեհզադին:

 

 

 

Պիտակ