Փետրվար 21, 2018 20:52 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այն հարցին, թե ովքե՞ր են բացակայության շրջանում ստանձնում կրոնական պարտականությունների հարցում ժողովրդին առաջնորդելու և նրան ուղղություն ցույց տալու պատասխանատվությունը:  

Ողջույն թանկագին բարեկամներ: Կրկին ձեզ հետ ենք «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական մեկ համարով: Էմամների կյանքի մասին զրուցելուց հետո, այսօր պիտի փորձենք քննարկել այն հարցը, թե ովքե՞ր են բացակայության շրջանում ստանձնում կրոնական պարտականությունների հարցում ժողովրդին առաջնորդելու և նրան ուղղություն ցույց տալու պատասխանատվությունը:  

Մարդու հասարակական կյանքը և նրա անհատական ու հոգևոր կատարելագործումը թե համապարփակ ու լիակատար օրենքի և թե արդար, բարեմիտ ու ճշտապահ առաջնորդների ու գործադիրների կարիք ունի: Ինչպես ասացինք Աստված երջանիկ կյանքի ուղեքարտեզը իր առաքյալների միջոցով փոխանցել է մարդկությանը: Վերջին փուլում էլ իսլամի մարգարեն երջանկության ամենակատարյալ ուղեքարտեզը իսլամ կրոնի տեսքով պարգևեց մարդկությանը:

Անկասկած այն օրենքներն ու կանոնները, որոնց քարոզելու, տարածելու և գործադրելու ճանապարին իսլամի մեծմարգարեն 23 տարի տքնաջան աշխատանք տարավ միայն սահմանափակ ժամանակաշրջանի ու անձանց համար չէր: Իսլամի մեծ մարգարեն և էմամները որպես կատարյալ մարդու լիարժեք օրինակներ իրենց ապրած ժամանակաշրջանում ստանձնեցին մուսուլմանների առաջնորդության պարտականությունը, որին անդրադարձանք մեր հաղորդումների ընթացքում: Մի քանի հաղորդումների ընթացքում էլ ակնարկ կատարեցինք որպես վերջին էմամ և մարդկության փրկիչ Էմամ Մահդիին: Նաև մանրամասն բացատրություն ներկայացրեցինք աշխարհից Էմամ Մահդիի բացակայությանն ու դրա պատճառներին:

Այստեղ մի հարց է ծագում և դա այն է, որ Էմամ Մահդիի բացակայության շրջանում, երբ մարդիկ հասանելիություն չունենան Էմամին, ո՞վ է համարվում նրանց հոգևոր առաջնորդը և ո՞վ է պատասխանում նրանց կրոնական հարցերին:

Ուսումնասիրելով մաքրակենցաղ Էմամների կյանքն ու ընթացակարգը նկատում ենք, որ նրանք գիտնականներ և կրոնի սկզբունքներին ու մանրամասնություններին ծանոթ աշակերտներ դաստիարակելու ուղղությամբ մեծ ջանք են գործադրել: Այսինքն այնպիսի գիտնականների, որոնք դիմելով Ղուրանին և մարգարեի ու էմամների ավանդույթներին կարողանում էին իսլամական վճիռներ կայացնել: Այս գիտնականները մեկնում էին հեռավոր քաղաքներ և ժողովրդին փոխանցում էին իսլամի ուսուցումները: Իսլամ կրոնի սկզբունքների ու օրենքների ուսուցման նշանակության մասին իսլամի մեծ մարգարեն ասել է. «Եթե մեր հետևորդներից մեկը ծանոթ լինի գիտություններին պիտի առաջնորդի նրանց ովքեր անտեղյակ են մեր օրենքների մասին և պիտի նրանց սովորեցնի կրոնական հրամանները: Այդ դեպքում նա դրախտում մեզ հետ կլինի»:

 

Էմամների ժամանակ իսլամագետներին ու հադիս վկայողներին դիմելը սովորական երևույթ է եղել: Էմամ Սադեղն ապրել է Մեդինայում, սակայն նրանք ովքեր ապրում էին հին Խոռասանի քաղաքներից համարվող Մարվում և կամ այլ հեռավոր քաղաքներում  և հնարավորություն չունեին Էմամին տեսության գնալ, պարտավոր էին իրենց խնդիրները կարգավորել հադիս վկայողների միջոցով:

Այսպիսով էմամների ժամանակաշրջանում իսլամագետներն ակտիվ ներկայություն են ունեցել: Նրանք էմամի ու ժողովրդի միջև գիտական կապ էին հաստատում և էմամներն էլ կրոնական ուսուցումների համար ժողովրդին ուղղորդում էին նրանց կողմը:

Սակայն բացակայության շրջանում քանի, որ Էմամը հասանելի չէր, կապի այս համակարգն այլ ձևավորում ստացավ: Այս շրջանում առավել բացահայտ դարձավ ականավոր ու աստվածաճանաչ իսլամագետների դերակատարությունը: Իսլամագետներ, ովքեր խոր ծանոթություն ունեին վկայությունների մշակույթի հետ և կարող էին վերլուծել դրանք ու համապատասխան վճիռներ կայացնել: Վկայություններում խորհուրդ է տրվել Էմամի բացակայության շրջանում դիմել այդ իսլամագետներին ու հադիս վկայողներին:

Այս կապակցությամբ Էսհաղ Էբն Յաըղուբ անունով մի անձնավորություն բացակայության շրջանում պատահող դեպքերի ժամանակ ժողովրդի հնարավոր լուծումների մասին հղում կատարելով Էմամ Մահդիին ասում է. «Ժամանակի իրադարձությունների կապակցությամբ դիմեք մեր հադիսները վկայողներին, ովքեր մեր ապացույցն են, իսկ ես նրանց համար Աստծո ապացույցն եմ համարվում»:

Քանի որ գլխավոր աղբյուրներից կրոնական վճիռների ընկալումը դուրս է գտնվում հասարակության սովորական անդամների մասնագիտության սահմաններից, բացակայության շրջանում կրոնի հրահանգներին ծանոթանալու և դրանք ճանաչելու համար խորհուրդ է տրվել դիմել իսլամագետներին: Այս իսլամագետները իսլամի, իրավունքի և իսլամական ուսուցումների ու օրենքների բնագավառում հմուտ մասնագետներ են:

Այս կապակցությամբ Էմամ Սադեղն ասել է. «Ժողովուրդը պարտավոր է հետևել այն իսլամագետին, ով հեռու է մնում կրքերից, պահպանում ու պաշտպանում է իր կրոնը, դեմ է գնում աշխարհիկ ցանկություններին և հնազանդ է Աստծո և իր առաջնորդների դիմաց»:

Եթե իսլամագետն օժտված է նման յուրահատկություններով անկասկած նրան հետևում են նրանք ովքեր իսլամական գիտության մեջ որևէ մասնագիտություն չունեն, թեև հնարավոր է որ իրենք այլ բնագավառներում մասնագետներ լինեն: Օրինակ եթե համալսարանի դասախոսը կամ բժիշկն իսլամական գիտություններին չտիրապետի անհրաժեշտ է, որ հետևի պայմանները լրացնող մի իսլամագետի, հենց այնպես որ այդ բարձրաստիճան իսլամագետն էլ բժշկական կամ ինժեներական հարցերում դիմելու է բժշկին ու ինժեներին: Սա տրամաբանական ընթացակարգ է:

Էմամների ժամանակաշրջանում մարդիկ իրենց հարցերի պատասխանն ուղղակի կամ անուղղակի ստանում էին Էմամից ու ընդհանրապես նրանց հարցերը շատ արագ լուծում էր գտնում: Բայց այսօր երբ Էմամը բացակա է, հարցն այլ կերպ է տնօրինվում: Այս շրջանում փորձագետները պարտավոր են գիտական ու փորձագիտական մեթոդներով քննարկել գոյություն ունեցող հադիսները և գտնել ժամանակի պայմաններին ներդաշնակ պատասխաններ: Ուրեմն այս ժամանակահատվածում միայն բարեպաշտ ու կրոնի պաշտպան իսլամագետներն են կարող ստանձնել կրոնական վճիռների պարզաբանման պատասխանատվությունը:

«Ֆեղհ»-ը բառացիորեն ընկալում, տեղեկություն ու գիտություն է նշանակում: «Ֆեղհ»-ը նաև կրոնական գիտությունների հանդեպ և աստվածային վճիռների մանրամասն ճանաչողության իմաստով է: «Ֆաղիհ»-ը կամ իսլամագետն այն անձն է, որ մասնագիտություն ունի իսլամական գիտություններում և կրոնական վճիռների կայացման այն աստիճան հմտության է տիրացել, որ կարող է հայտնաբերել տարբեր հարցերի կապակցությամբ իսլամի վճիռները մեկ խոսքով թույլատրելին զատորոշել անթույլատրելիից: Այդ անձը պիտի գիտական ընկալման այնպիսի հզորության տիրացած լինի, որ նույնիսկ կարողանա հարմար լուծում գտնել այնպիսի հարցերի համար, որոնք մարգարեի և Էմամների ժամանակ տեղի չեն ունեցել և նորություն են համարվում:

Ամեն դեպքում Էմամ Մահդիի բացակայության շրջանում գիտուն ու բարեպաշտ իսլամագետն ու «Ֆաղիհ»-ը լուսատու ճրագի նման Էմամի կողմից ստանձնում է մուսուլմանների կրոնական առաջնորդությունը և իր կարողությունների սահմանում հասարակությունն առաջնորդում է դեպի իսլամական նպատակներ:

Իրականության մեջ իսլամի մեծ Ֆաղիհներն ու իսլամագետները հանդիսացել են ամենահայտնի խավը, որը իսլամական ուսուցումների ու սկզբունքների տարածման և իսլամական արժեքների պահպանման ուղղությամբ ամենաշատ աշխատանքն է տարել: Նրանք տարբեր ժամանակաշրջաններում օգտվելով քարոզ կարդալու, արժեքավոր գրքեր ու հոդվածներ հեղինակելու, ուսուցման մեծ կենտրոններ հիմնելու նաև ընդդիմադիր ու Աստծուն մերժող վարդապետությունների ղեկավարների հետ բանավեճեր կազմակերպելու հնարավորությունից, իսլամ կրոնի տարածման ուղղությամբ մեծ քայլեր են վերցրել: Այսպիսով ճշմարտության շատ սիրահարներ աշակերտելով աչալուրջ ու բարեպաշտ այս ուսուցիչներին հագեցել են Ղուրանի և մարգարեի ու նրա գերդաստանի ուսուցումների զուլալ աղբյուրից:

Մյուս կետն այն է, որ իսլամի ականավոր ֆաղիհները կրոնը շեղումներից ու նորամուծություններից մաքրելու ուղղությամբ ուշագրավ դերակատարություն են ունեցել: Այնպես որ իսլամի մեծ մարգարեն ասում է. «Երբ իմ ժողովրդի մոտ նորամուծություններ երևան գան, բոլոր գիտունների պարտականությունն է, որ բացահայտեն իրենց գիտությունը և պայքարեն նորամուծությունների դեմ, որպեսզի ժողովուրդն իրազեկվի նորամուծության մասին ու չխաբվի»:

Այս պատճառով էլ Էմամ Մահդիի բացակայության շրջանը սկսվելով անձնազոհ գիտունները նորամուծությունների ու շեղումների դեմ պայքարի հարցում չեն թերացել ու այդ ճանապարհին նույնիսկ զոհաբերել են իրենց կյանքը:

Բացակայության ժամանակաշրջանում մեծ իսլամագետները իսլամ կրոնի ուսուցումների հսկա ժառանգության պահպանման ուղղությամբ ուշագրավ դերակատարություն են ունեցել և ձգտել են ցույց տալ մարդկության երջանկության ապահովման համար իսլամի ներկայացրած ճանապարհի գերազանցությունը:

Էմամ Մահդիի բացակայության շրջանում թաքուն ու հայտնի սատանաները փորձում են սասանել մուսուլմանների հավատամքային հիմքերն ու ավազակների նման գողանալ ժողովրդի հավատքը: Սակայն երբ խավարամտության ու տգիտության մութ ամպերը ստվեր են գցել իսլամ ժողովրդի վրա, ժամանակի պահանջները ճանաչող իսլամագետները սկսել են պարզաբանումներ կատարել և վերացրել են խավարն ու տգիտությունը:

Էմամ Հադին ասում է. «Եթե Մահդիի բացակայության շրջանում չլինեին այնպիսի իսլամագետներ, ովքեր նրա հայտնվելը կցանկանային ու ժողովրդին կառաջնորդեին նրա կողմը, ամուր տրամաբանությամբ պաշտպանեին նրա կրոնն ու սատանայից փրկեին թույլ հավատք ունեցողներին, այլևս ոչ ոք չէր հետևի Աստծո կրոնին ու բոլորը հավատուրաց կդառնային»:

«Նրանք ստանձնում են սրտերի առաջնորդությունը, հենց այնպես որ նավապետն է իր ձեռքն առնում նավի ղեկը: Հետևաբար նրանք Աստծո մոտ լավագույն անձնավորություններն են համարվում»,-հավելել է Էմամ Հադին:

Աստվածաճանաչ Ֆաղիհների ու իսլամագետների գիտական ջիհադը պատմության ընթացքում լի է սխրանքներով ու զոհողություններով: Այն ինչը, որ այսօր իսլամական գիտությունների, այդ թվում մեկնաբանության, փիլիսոփայության ու բարոյականության անվան ներքո գտնվում է մեր տրամադրության տակ, կրոնական ուսուցումների բնագավառում այդ մեծ գիտնականների ջանքերի ու սխրագործության արգասիքն է: Հոգևոր առաջնորդներն այս խրամատում երկու ուղղությամբ դերակատարություն են ունեցել: Առաջինը՝ իսլամական գիտելիքները արտահանել, դասակարգել ու դասավորել են դրանք քաղելով սկզբնական աղբյուրը համարվող Ղուրանից: Ապա փորձել են դրանք պաշտպանել աղավաղումներից ու սեփական շահերին համապատասխան մեկնաբանության ենթարկվելուց: