Փետրվար 24, 2018 12:35 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում համառոտ կերպով կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին, սկսելով Հարավային Կովկասից:

-Բաքվի «Աժդարբեյք» մզկիթի աղոթապետի հօգուտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քարոզչությունն արժանացավ աղոթարարների բողոքին:

Ասվում է, որ Կովկասի մուսուլմանների հոգևոր վարչության պետ Ալլահշաքուր Փաշազադեն Ադրբեջանի ուրբաթօրյա բոլոր աղոթապետերին հրահանգել է հօգուտ Իլհամ Ալիևի քարոզչություն տանել:

-Ադրբեջանի ԱԳ նախարարը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ԼՂ-ում ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումների հաստատման կոչ արեց:

-ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին պարտքը մինչև 2017 թվականի ավարտը 6 միլիարդ 775 միլիոն դոլար հայտարարեց: Հայ փորձագետներն ասում են, որ ՀՀ կառավարությունը 2018 թվականի պետբյուջեի մեկ երրորդը պիտի հատկացնի իր արտաքին պարտքերի մարմանը: ՀՀ արտաքին պարտքի ավելի քան 68 տոկոսը վերաբերում է միջազգային ֆինանսական կազմակերպություններին, այդ թվում Համաշխարհային բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին ունեցած պարտքերին:

Իսկ այժմ անցնենք Կենտրոնական Ասիա:

-Տաջիկստանի ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունն այդ երկրի կրթության ու գիտության նախարարությանը ներկայացրեց, որպես 2017 թվականին ամենակոռումպացված կառույցը: Վերջին մեկ տարվա ընթացքում Տաջիկստանի ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության առնվազն 10 պաշտոնյաներ կաշառակերության մեղադրանքով կալանավորվել են:

-Ղազախստանի ՆԳ նախարարության խոսնակը հայտարարեց. «Բավարար ապացույցներ գոյություն ունեն բերման ենթարկելու համար Ղրղզստանի ազգային խորհրդարանի պատգամավորին, որին մաքսանենգության մեղադրանք է առաջադրվել»: Ի հետևումն այս լուրի հրապարակման Ղրղզստանի որոշ փորձագետներ տեղեկացրեցին այդ երկրի ազգային խորհրդարանի լուծարման հավանականության մասին:

-Ուզբեկստանի ՆԳ նախարար Փոլաթ Բաբա Ջանևը տեղեկացրեց 2017 թվականի ընթացքում այդ նախարարության 230 պաշտոնյաների դատապարտման մասին: Չնայած այդ լուրի հրապարակման Բաբա Ջանևը հրաժարվեց ներկայացնել այդ նախարարության պաշտոնյաների զբաղեցրած պաշտոններն ու նաև նրանց համար սահմանված պատժի չափերը:

-------------------

Բարեկամներ հաղորդման այս բաժնում առավել մանրամասն կանդրադառնանք տարածաշրջանի երեք կարևոր իրադարձություններին:

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել խորհրդարանի կողմից նախագահ ընտրելու՝ ԱԺ կանոնակարգի համապատասխան դրույթները, և Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունն անցկացնել համապետական քվեարկությամբ։ Այդ կապակցությամբ մանրամասներ է ներկայացնում լրագրող Սիսակ Գաբրիելյանը:Լսենք նրան:

------------------------------

Ադրբեջանի ԱԳ նախարարը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման համար նոր նախագիծ ներկայացրեց: Համաձայն այդ նախագծի Ադրբեջանի իշխանությունները ԵՄ-ին կոչ են արել ԼՂ-ում ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումներ հաստատել:

Էլմար Մամեդյարովը Տոյվո Կլաարի ու նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԼՂ-ում ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումների հաստատումը ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր համարեց:

Բաքվի իշխանությունները սրանից առաջ էլ ԼՂ-ի հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի ազգային շահերի կարգավորելու համար որոշ առաջարկներ են մշակել: Հայկական կողմն էլ պատասխանելով այդ քայլերին հանդես է եկել որոշ առաջարկություններով:

Այս գործընթացում անկասկած հակամարտության կողմերի միջև գոյություն ունեցող անվստահությունն ու ներկայացված առաջարկների միակողմանի լինելն արգելք են հանդիսացել հակամարտության կողմերի դիրքորոշումների սերտացմանը: Միևնույն ժամանակ հակամարտող կողմերը ներքին ու տարածաշրջանային լարվածություններին վերջ տալու համար զիջումների գնալու փոխարեն, իրենց ազգային շահերին համապատասխան պահանջներ ներկայացնելով փորձել են դիմացի կողմի հանդեպ գերազանցության հասնել: Օրինակ քաղաքագետ Էլխան Շահինօղլուն Բաքվում հայտարարել է. «Առանց Ռուսաստանի կողմից ճնշումների գործադրման Հայաստանը չի հեռանալու Ադրբեջանի գրավված տարածքներից»:

Բաքվում բնակվող քաղաքական ու անվտանգության հարցերի փորձագետ Առեզու Նաղիևն ասել է. «2017 թվականին իրականություն դարձավ «Ջուջուղ Մարջանլի» ազատագրված գյուղ ազերիների վերադարձը: Հայաստանի իշխանությունները չէին ենթադրում, որ ադրբեջանցիները կարող են վերադառնալ ազատագրված տարածքներ: Սակայն ժողովրդի վերադարձն այդ գյուղ ապացուցեց, որ նրանց պատկերացումները սխալ են եղել»:

Ազերի փորձագետները նման հայտարարություններ են կատարել ի հետևումն Ադրբեջանի պաշտոնատարների պաշտոնական դիրքորոշումներին, որոնք ցուցադրում են դիմացի կողմի նվաստացմանը և հայկական կողմի հանդեպ անվստահության գագաթնակետը:

Բաքվի ու Երևանի իշխանությունները շարունակում են ռազմական հռետորաբանությունը: Օրինակ Ադրբեջանի ԱԳ նախարարը եվրոպական պատվիրակության հետ վերջին հանդիպման ժամանակ, ասաց. «Հայաստանը մինչ այսօր մերժել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցություններում ներկայացված բոլոր նախաձեռնությունները»: Ադրբեջանի նախագահն էլ վերջերս Հայաստանին մեղադրեց ԼՂ-ի հակամարտության հարցում ոչ-կառուցողական դիրքորոշում ընդունելու մեջ:

----------------

Տաջիկստանի ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունն այդ երկրի կրթության ու գիտության նախարարությանը ներկայացրեց, որպես 2017 թվականին ամենակոռումպացված կառույցը:

Տաջիկստանի ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության առաջին տեղակալ Աբդոլքարիմ Զարիֆզադեն Դուշանբեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Անցած տարվա ընթացքում այդ նախարարության պաշտոնյաների մոտ կոռուպցիայի 70 պարագաներ են հայտնաբերվել»:

Միջին Ասիայի ու Կովկասի մյուս հանրապետությունների նման կոռուպցիայի հարցը Տաջիկստանի պետական կառույցներում նորություն չի համարվում: Տաջիկստանի անկախացումից հետո միշտ էլ կոռուպցիան գոյություն է ունեցել այդ երկրի պետական կառույցներում: Այս կապակցությամբ ուշագրավ ու խորհելի կետն այդ երկրի կրոնական բնույթ կրող մի կառույցում կոռուպցիայի գոյությունն է: Ավելի վաղ Համաշխարհային բանկը «Տաջիկստանում բարձրագույն ուսման վիճակի վերլուծությունը» խորագրով իր վերջին զեկույցում քննադատել է այդ երկրի համալսարաններում կոռուպցիայի ու կաշառակերության տարածումը:

Զեկույցում նշված է. «Տաջիկստանի համալսարաններում համատարած կոռուպցիայի գոյությունը պատճառ է դարձել, որ անհատներն առանց մասնագիտական կրթության աշխատանքի անցնեն պետական հիմնարկներում»:

«Կոռուպցիայի պատճառով Տաջիկստանի կրթական համակարգի ներկա վիճակն անպատճառաբանելի է և այդ բաժնի հանդեպ ժողովրդի վստահությունը խիստ խաթարվել է»,-ասված է Համաշխարհային բանկի զեկույցում:

Հիշյալ զեկույցում կարդում ենք. «Տաջիկստանում որոշ ուսանողների ծնողների մասնակցությամբ անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն յուրաքանչյուր 10 քաղաքացուց 4-ը հավատացած է եղել, որ առանց կաշառքի վճարման հնարավոր չէ համալսարան մուտք գործել»։ Միջազգային ֆինանսական այս կառույցն ընդգծել է. «Համալսարան մուտք գործելու ցանկություն ունեցող աշակերտների ծնողները փաստաթղթերի հայթայթման բարդ գործընթացից փրկվելու համար պետական հիմնարկներում ազդեցիկ անձանց օգնությամբ և 15 հազար դոլար կաշառք վճարելով հարթեցնում են նրանց համալսարան մուտք գործելու ճամբան»:

Վերջին մեկ տարվա ընթացքում Տաջիկստանի ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության առնվազն 10 պաշտոնյաներ կաշառակերության մեղադրանքով կալանավորվել են: Դա ի տես այն բանի, որ տարիներ է ինչ Տաջիկստանի գիտության ու կրթության նախարարության և իրավապահ ու ֆինանսական կառույցների անունները հայտնվում են այդ երկրի ամենակոռումպացված կառույցների շարքը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Տաջիկստանում կառուպցիան ոչ միայն չի նվազել, այլ ավելի սոսկալի տեսք է ստացել: