Մարտ 10, 2018 20:16 Asia/Yerevan

Եթե զբոսաշրջության մեջ մարդուն դիտարկենք որպես առանցք, պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն նրա մարմնին, այլ նաև հոգուն: Զբոսաշրջության մեջ այս մեկնաբանությունը ներկայացվում է հոգևոր արժեքների շրջանակում:

Համալսարանի դասախոս, պրոֆեսոր Մոհամմադ Հասան Իմանի Խոշխուն կարծում է. "Եթե զբոսաշրջության մեջ բարոյական կողմը նկատի չառնվի, ապա այն լիովին  կհիմնվի   արդյունաբերական հիմքի վրա: Ու չնայած  զբոսաշրջությունը կարող է տնտեսապես արդյունավետ լինել, սակայն այդ դեպքում զբոսաշրջության միայն կես հատվածն ուշադրության կենտրոնում կլինի: Զբոսաշրջության մեջ պետք է ուշադրություն դարձնել նաև հոգևորին: Եթե զբոսաշրջության մեջ մարդուն դիտարկենք որպես առանցք, պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն նրա մարմնին, այլ նաև հոգուն: Զբոսաշրջության մեջ այս մեկնաբանությունը ներկայացվում է  հոգևոր արժեքների շրջանակում:

 

Այսինքն, մարդը ճամփորդելիս հանգստանում է ոչ միայն  ֆիզիկապես, այլ նաև հոգեպես:

Ժամանակակից կյանքում, որը մի կողմից աղմկոտ է, մյուս կողմից` միապաղաղ, ճամփորդությունն այն միջոցն է, որ փոփոխում է մարդու կյանքը: Իսկ բարոյականությունն այն միջոցն է, որով մարդը կարող է հաղթահարել կյանքի տագնապները: Զբոսաշրջությունը նրանց համար, ովքեր փնտրում են հոգևորը, ստեղծում է  այնպիսի պայմաններ, որպեսզի ճամփորդելով, խաղաղության հասնեն: Յուրաքանչյուր մարդ, իր մշակութային ու կրոնական հավատալիքների շրջանակներում, ունի բարոյականության ու հոգևորի մասին որոշակի պատկերացում: Մեկը հոգևորը համարում է  խաղաղության հասնելու միջոց, մյուսը փորձում է  ճամփորդելով հասկանալ արարչագործության գաղտնիքները և հենց այդ խոհերի ընթացքում էլ խաղաղություն է  ձեռք բերում:

Ղուրանի Ռադ սուրայի 28-րդ  այան ասում է . "Իմացիր, որ միայն Աստծուն հիշելով են մարդկանց սրտերը խաղաղվում":

Վերջին տասնամյակներում հոգևոր զբոսաշրջությունը տարբեր ձևերով զարգացել է: Ամեն տարի, բազմաթիվ զբոսաշրջիկներ, աշխարհի տարբեր երկրներից մեկնում են Հնդկաստան, Նեպալ, Չեխիա, Ռումինիա, Պորտուգալիա: Նրանք նպատակ ունեն այդ երկրներ այցելելով, մասնակցել նաև  կրոնական ծեսերին: Զբոսաշրջիկները մասնակցում են նաև յոգայի դասերի, որպեսզի հասնեն հոգու և մարմնի ներդաշնակության:  

 

 Սինագոգը, եկեղեցին ու մզկիթն ամբողջ աշխարհում տարբեր կրոնների հավատացյալներին օգնում են խաղաղություն ձեռք բերել և հաղորդակցվել արարչի հետ: Հատկապես կարևոր են Պաղեստինի սրբավայրերը: Այստեղ աստվածային երեք կրոններն ունեն իրենց տաճարները: Աբրահամական կրոնների պատմության ընթացքում, կրոնների հետևորդները մշտապես ցանկացել են այցելել Երուսաղեմ: Իսկ քրիստոնյաներին մշտապես ձգել են Իտալիան, Ֆրանսիան, Բրազիլիան, որպեսզի մասնակցեն Սուրբ Պետրոսի, Նոտրդամի եկեղեցու և Ափարսիդա եկեղեցու արարողակարգերին: Մեքքայի  և Մադինաի Ալ Հարամ և Ալ Նաբի մզկիթներն իրենց մոտ են կանչում միլիոնավոր մուսուլմանների: Ամեն տարի, միլիոնավոր մուսուլմաններ այցելում են Քարբալա, որտեղ գտնվում է նրանց սրբերից իմամ Հոսեյնի դամբարանը: Ամեն տարի 300 միլիոն մուսուլման այցելում է  Իրանի Մաշհադ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարան: Նրանց բոլորի նպատակն է  հոգևոր սնունդ ստանալ:

Ուխտագնացություն` դեպի իմամ Հոսեյնի դամբարան

 

 

Ամեն տարի տեղի է ունենում նաև դեպի Իրաքի Քարբալա քաղաք ուխտագնացությունը, որին մասնակցում են միլիոնավոր մարդիկ: Այն շատ կարևոր է և վերաբերում է Աշուրայի դեպքին, որը  մեծ նշանակություն ունի իսլամի պատմության մեջ: Մեհդի Յուսեֆին իրանցի զբոսաշրջիկ է: Նա նշում է, որ մարդիկ շատ ճանապարհորդություններ են գնում, սակայն հարցը նրանում է, թե ինչպես և ինչ նպատակով: "Ղուրանը մեզ կոչ է անում ճամփորդել ու ծանոթանալ այլ ժողովուրդների պատմության հետ և դաս քաղել դրանից: Ղուրանը նաև նշում է, որ կյանքում երբեմն պետք է գաղթել". ասում է  նա: Կրոնական գրավոր աղբյուրներից մեկում ասվում է. "Աստված իմ առջև ճանապարհ է բացել, որպեսզի դաս քաղեմ: Ինձ սովորեցրել է լռել, որպեսզի մտածեմ և խոսել, որպեսզի վերհիշեմ": Հավատացյալ մարդու բոլոր արարքները, նույնիսկ ճամփորդությունը, կարող են փոփոխություն առաջացնել: Հենց այդ պատճառով, պատմության  ընթացքում, նրանք, ովքեր մեծ ազդեցություն են թողել պատմության վրա, շատ են ճամփորդել:

Մեհդի Յուսեֆին  ասում է. " Քարբալայի դեպքը սկսվեց Մադինայից իմամ Հոսեյնի ճամփորդությամբ: Նա երկար ժամանակ մնալով մարդկանց տներում ու շփվելով նրանց հետ, այդ մարդկանց փոխանցեց իր ուղերձը: Եվ Քարբալայի ուխտագնացության ամենակարևոր առանձնահատկություններից է աշխարհի տարբեր երկրներից եկած մարդկանց համախմբվելը աստվածային նպատակի շուրջ: Մի քանի շաբաթ շարունակ, նրանց սրտերը միանում են իրար ու բարություն տածում իրար նատմամբ: Հաճելի զգացողություն է, երբ եվրոպացի ուխտագնացի հետ քայլում ես, ամերիկացի ուխտագնացի հետ` ճաշում և իրաքցի հյուրընկալ տանը ննջում": Նա հույս ունի, որ առաջիկա տարիներին Իմամ Հոսեյնի ուխտագնացությունը մարդկանց ավելի շատ դասեր կտա, ինչպես ազատամտությունն ու նվիրվածությունը: