Մարտ 10, 2018 17:26 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին սկսելով Հարավային Կովկասի տարածաշրջանից:

-Ադրբեջանի անվտանգության ծառայությունը տեղեկացրեց այդ երկրում ահաբեկչական մի խմբի վնասազերծման մասին: Ադրբեջանի Անվտանգության ծառայությունը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց. «Անվտանգության ծառայության աշխատակիցների գործողության արդյունքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է այդ հանրապետության քաղաքացի Սաբիր Մամեդովի գլխավորած «Ջամաաթ Խաչմազ» կոչվող ահաբեկչական խումբը:

-ՀՀ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ այդ երկրի նոր նախագահ ընտրեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանին: Քվեարկության ընթացքում 90 պատգամավորներ Արմեն Սարգսյանին կողմ և 10 պատգամավորներ՝ դեմ քվեարկեցին, իսկ մեկ քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց: Արմեն Սարգսյանի նախագահության հնգամյա շրջանը կսկսվի առաջիկա ապրիլի 9-ից:

-Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր հայ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Նա Վրաստան-Հայաստան համագործակցությունների ընդլայնումը Թբիլիսիի կառավարության գերակայություններից համարեց և ընդգծեց երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար առկա պոտենցիալների շահագործման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի ու Հայաստանի պատմական հարաբերությունները տարբեր բաժիններում համագործակցությունների ընդլայնման համար լավ հիմք համարեց:

Իսկ այժմ անցնենք Կենտրոնական Ասիա:

-Ղազախստանի գլխավոր մուֆթի Սերիքբայ Քաժի Օրազը թշնամիների կողմից իսլամ կրոնը ծայրահեղականության քարոզման համար չարաշահման ենթարկվելու կապակցությամբ ազդարարեց իսլամական երկրներին: Ղազախստանի գլխավոր մութֆին Աստանայում գումարված Եվրասիայի մուսուլման հոգևորականների համաժողովում, հավելեց. «Վերջին տարիներին տարածաշրջանի երկրներում ծագած հակամարտությունները չպիտի կապ տալ իսլամին»:

-Տաջիկստանի կառավարության ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդի անունը հանվեց Միջազգային ոստիկանություն՝ Ինթերփոլի ահաբեկչության ցուցակից: Տաջիկստանի Իսլամական շարժում կուսակցության առաջնորդ Մոհիեդդին Քաբիրին հայտարարեց, որ իր անունը հանվել է Ինթերփոլի ահաբեկչական խմբերի ցուցակից: Իսլամական շարժում կուսակցության գործունեությունն արգելվելով այդ կուսակցության մեծ թվով բարձրաստիճան անդամներ պարտավորվել են հեռանալ Տաջիկստանից:

-Ղրղզստանի վարչապետ Սափար Իսակովը տեղեկացրեց, որ այդ երկրի հանրային անվտանգության ուժերի անունը «Միլիցիա»-ից «Ոստիկանության» է փոխվելու և դրա կառույցի ու կառույցի մեջ փոփոխություններ են մտցվելու: Նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այդ երկրի հանրային անվտանգության ուժերի էությունը փոխվել է իրավապահ ուժերի, որպեսզի այդ միջոցով ժողովրդի հետ առավել սերտ կապեր հաստատվեն:

------------------------

Իսկ այժմ բարեկամներ առավել մանրամասն հայացք կնետենք անցած շաբաթվա մի քանի իրադարձություններին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն անդրադարձել է ԵԱՏՄ–Իրան համաձայնագրին։ Տնտեսագետի ընդգծմամբ Հայաստանի էներգետիկ, Մեղրու ազատ տնտեսական գոտու ներդրումային ծրագրերը կարող են այս համաձայնագրի շնորհիվ իրականություն դառնալ:

----------------------

Ադրբեջանի անվտանգության ծառայությունները տեղեկացրեցին այդ երկրում ահաբեկչական մի խմբի վնասազերծման մասին: Ադրբեջանի նախագահության աշխատակազմին կից պետական անվտանգության ծառայությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ այդ երկրի հյուսիսում հակաահաբեկչական գործողություն է իրականացրել, որի ընթացքում մի քանի հարձակումների համար ծրագրավորում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են մի քանի ահաբեկիչներ:

Մարտի 6-ին Խաչմազ գյուղում Ադրբեջանի անվտանգության ծառայության ուժերի գործողությունը կարելի է Ադրբեջանի մուսուլման ժողովրդի կրած վնասներից մեկը համարել, որի հիմքում ընկած  է վահաբական աղանդի և նրա ռազմական թևը համարվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հանդեպ Իլհամ Ալիևի կառավարության հանդուրժողական քաղաքականության հետևանքը, որից տուժում է Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը: Իրականությունն այն է, որ անցած տարիների ընթացքում Ադրբեջանի ներքին անվտանգության նախկին նախարարությունը, որ այդ երկրում վահաբական խմբերի ձևավորման ենթահող պատրաստեց, ներկա ժամանակաշրջանում այդ խմբերից որոշների հետ բախումը շահագործում է ապահովական մթնոլորտ ստեղծելու և կրոնական ակտիվիստներին հալածելու համար:

Չնայած նրան, որ Ադրբեջանում վահաբականության նման աղանդների գործունեության ընթացքը պարզ է, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարները փորձում են դատապարտելով ծայրահեղականությունը դա ինչ-որ կերպով վերագրել շիա իսլամականներին: Վերջին մի քանի տարիների ընթացքում նույն մեթոդին դիմելով ազերի պաշտոնատարները ձերբակալել են այդ երկրի հարյուրավոր շիաների ու հավատացյալների և տարբեր անհիմն ու մաշված մեղադրանքներով նրանց դատապարտել են երկարաժամկետ ազատազրկման:

Այս կապակցությամբ Ադրբեջանի կրոնական խմբերի պետական կոմիտեի ավագ փորձագետ Սիավոշ Հեյդարովն ասել է. «Արտասահմանում հոգևոր ուսում ստացած ադրբեջանցիների թիվը ավելի քան 3000 հոգու է հասնում: Նրանց մեծ մասը ազդվել են իրենց ուսանած վայրի կրոնական գաղափարախոսությունից և օգտվում են այդ երկրներում պատրաստված գրքերից: Այդ երկրներում կրոնը ծառայել է պետական կառույցին և ազգային ու հոգևոր արժեքներին: Դա հակասում է մեր ազգային ու հոգևոր արժեքներին»:

Սիավոշ Հեյդարովը չի հիմնավորել իր արտահայտությունները, բայց կասկած չկա, որ ազերի պաշտոնատարներն ամեն անգամ նման պատրվակով Ադրբեջանի ժողովրդի ու իշխանության դեմ ակտիվ վահաբականներին կալանավորելու փոխարեն կենտրոնացել են երկրի շիա համայնքի վրա և փորձել են դիմակայել նրանց:

Ամենայնդեպս չպիտի անտեսել այն իրականությունը, որ չնայած Բաքվի բարձրաստիճան պաշտոնատարների և կամ Իլհամ Ալիևի կառավարությանը կապված փորձագետների իրարահաջորդ հայտարարություններին, այդ երկրի անվտանգության ուժերը Հարավային Կովկասի տարածաշրջանում այդ երկրի անվտանգության ուժերը միշտ էլ հանդուրժող են գտնվել վահաբական աղանդի հանդեպ: Իհարկե այս կապակցությամբ չի կարելի անտեսել Ադրբեջանում Սաուդյան թագավորության դերակատարությունն ու ներազդեցությունը:

--------------------

Ղազախստանի գլխավոր մուֆթի Սերիքբայ Քաժի Օրազը թշնամիների կողմից իսլամ կրոնը ծայրահեղականության քարոզման համար չարաշահման ենթարկվելու կապակցությամբ ազդարարեց իսլամական երկրներին: Ղազախստանի գլխավոր մութֆին Աստանայում գումարված Եվրասիայի մուսուլման հոգևորականների համաժողովում, հավելեց. «Վերջին տարիներին տարածաշրջանի երկրներում ծագած հակամարտությունները չպիտի կապ տալ իսլամին»: Նա միևնույն ժամանակ ասաց, որ ծայրահեղական ու ավերիչ խմբերի կողմից իսլամ կրոնի չարաշահման ենթարկվելն ու երիտասարդության մոտ բացասական գաղափարների տարածումը նկատելի են և դրա դիմակայման միակ միջոցը մուսուլմանների միասնականությունն է»:

Ղազախստանի գլխավոր մուֆթիի պարզ ու անպաճույճ հայտարարությունը, պիտի ծայրահեղականության դեմ պայքարի բնագավառում Աստանայի իշխանությունների երկու տասնամյակների փորձի արդյունքը համարել: Իրականությունն այն է, որ Ղազախստանը Միջին Ասիայի այն երկրներից է, որտեղ տարբեր պատճառներով ծայրահեղականների գործունեության համար նպաստավոր ենթահող գոյություն ունի: Իրականության մեջ անիրազեկությունը և նյութական ու հոգևոր աղքատությունն այն գործոններից են, որոնք երիտասարդությանը մղում են դեպի ահաբեկչական ու ծայրահեղական խմբեր: Այս կապակցությամբ Ղազախստանի կրոնական հարցերի հայտնի փորձագետներից Դովլաթ Աբրայևն ասում է. «Հատկապես երիտասարդության մոտ հոգևոր կրթության բացակայությունն ու չքավորությունը Ղազախստանում ծայրահեղականության հանդեպ ցուցաբերված հակման գլխավոր ազդակն է համարվում»:

Միևնույն ժամանակ կրոնական հարցերի փորձագետներն ընդգծում են, որ հասարակական բարդությունները նույնպես պատճառ են դառնում, որ երիտասարդությունը հակվի ծայրահեղական խմբերի կողմը:  

Անկասկած Միջին Ասիայի տարածաշրջանում ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարն առաջին հերթին պահանջում է անդրադառնալ այդ երևույթին ծնունդ տված ազդակներին: Չքավորության ու գործազրկության դեմ պայքարը, տնտեսական վիճակի բարելավումը և դրան զուգահեռ տարածաշրջանի պետությունների, մասնավորապես Ղազախստանի իշխանությունների կողմից այդ երկրների քաղաքացիների հանդեպ թշնամական քաղաքականությունների բարեփոխումն այն ազդակներից են, որոնք կարող են այդ տարածաշրջանում իրար մոտեցնել ժողովրդին ու իշխանություններին: