Մարտ 14, 2018 15:44 Asia/Yerevan
  • Մի գավաթ անդորր - 94 - Ինքնագնահատական 2

Հոգեբան Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Ինքնագնահատական մեծապես կախված է տվյալ մարդու սոցիալական միջավայրից և արժեքային համակարգից: Օրինակ, միջին մաթեմատիկական ունակություններով մարդը, որն իր գիտելիքները հաջողությամբ օգտագործում է հասարակությունում, այդ առումով կունենա բարձր ինքնագնահատական, սակայն նույն ունակություններով մարդը տաղանդավոր մաթեմատիկոսների շրջանում իրեն անլիարժեք կզգա, և նրա մոտ կառաջանա թերարժեքության զգացում: Այս  դեպքում սոցիալական միջավայրը ազդեց ինքնագնահատականի վրա: Սոցիալական դերերը տարարժեք են մարդու համար. նա կարող է շատ թանկ գնահատել որոշ դերեր, իսկ մյուսների հանդեպ անտարբեր լինել կամ խուսափել դրանցից: Եթե որևէ դեր, օրինակ` մոր դերը, շատ թանկ է մեզ համար,ապա անհաջողությունը կամ թերացումը այդ դերում կիջեցնի մեր ինքնագնահատականը, իսկ հաջողությունը` կբարձրացնի, բայց այն դերը, որը մեզ համար արժեք չունի, առանձնապես չի ազդում մեր ինքնագնահատականի վրա: Այժմ ներկայացնենք ինքնագնահատականի կապը արժեքային համակարգի հետ: Եթե ըստ մեր արժեքային համակարգի, շատ կարևոր է բարոյական նորմերին հետևելը, իսկ մասնագիտական   հաջողությունները երկրորդ պլան են մղված, ապա, որքան էլ հաջողակ լինենք մասնագիտական ոլորտում, եթե չհամապատասխանենք բարոյական նորմերին, մեր ինքնագնահատականը ցածր կլինի: Ինքնագնահատականը կախված է ոչ միայն առանձին անհատի արժեքային համակարգից, այլև այն սոցիալական միջավայրի արժեքային համակարգից, որում նա ապրում է:

 

 

 

Մարդն իրեն գնահատում է մի քանի եղանակներով , որոնցից ամենակարևորներն են.

Իր ձեռքբերումները և հավակնությունները համադրումը -Մեր որևէ ձեռքբերւմ շրջապատողների աչքում կարող է դիտվել որպես հաջողութըուն, բայց մեզ համար դա այդպես չլինի,եթե մեր հավակնությունները ավելի մեծ էին,մենք ավելիին էինք ձգտում,և այդ երևույթը կիջեցնի մեր ինքնագնահատականը. մենք կունենանք ամոթի, անվստահության զգացում: Հրաժարումը հավակնություններից մեզ տալիս է այնպիսի թեթևություն,ինչ որ դրանց իրականացումը կտար:

 

Իրեն այլ մարդկանց հետ համեմատելը -գնահատելով ինքն իրեն` անհատը կամա թե ակամա համեմատում է իրեն ուրիշների հետ,այսինքն, հաշվի է առնում ոչ միայն սեփական ձեռքբերումները կամ հատկությունները,այլև ուրիշներինը:

 

Շրջապատողների գնահատականների ներքնայնացումը –  ինքնագնահատականի կախվածության փաստը շրջապատողների կարծիքից ապացուցվել է մի շարք փորձերով: Դրական կարծիքի ազդեցությամբ ինքնագնահատականը բարձրանում է, բացասականի ազդեցությամբ` իջնում: Երբեմն կարող է իջնել այն հատկությունների գնահատականը, որոնք քննադատության չեն ենթարկվել: Շատ կարևոր է նաև այն, թե կարծիք հայտնող անհատը ինչ նշանակություն ունի տվյալ անձի համար: Լեոնտևը կարծում էր` սխալ է այն, որ ինքնագնահատականը հենվի այլ մարդկանց կարծիքների վրա, քանի որ այդ մարդիկ մեր մասին կարծիք են կազմում` ելնելով մեր արարքներից, բայց չէ որ ոչ միշտ են մեր արարքները արտացոլում մեր հոգեկանի բովանդակությունը:

Տարիքին զուգընթաց անհատի համար կարևորվում է սեփական գնահատականը, և երկրորդ պլան է մղվում շրջապատողների կարծիքն ու գնահատականը մեր վերաբերյալ:

**********************

 

«Ինքնագնահատականը պիտի լինի փոփոխվող».

«Եթե ես գեղեցիկ ու կոկիկ չեմ հագնվում, ինձ մոտ անվստահություն է տիրում: Ինձ թվում է՝ մյուսներն ինձնից որևէ առավելություն ունեն: Այդ իսկ պատճառով քննությունների ընթացքում միշտ փորձում եմ քայլեր անել, որպեսզի ինձ լիարժեք զգամ, որ հանկարծ գրավորներս կամ հատկապես բանավորներս չտուժեն»,-խոստովանում է 20-ամյա աղջիկը

 Սա խոսում է անձի ինքնագնահատականի մասին, որն անընդհատ փոփոխվում է: Ըստ հոգեբանների՝ կանանց դեպքում ցածր ինքնագնահատականը հիմնականում պայմանավորված է արտաքինի և կարիերայի հետ կապված խնդիրների հետ: Ամենատարածված արտահայտություններից են «Ես գեղեցիկ չեմ», «Տեսքս վատն է», «Ես հիմար եմ» և այլն:  ինքնագնահատականի վրա կարող են ազդել աշխատանքային խնդիրները, ամուսնալուծությունները, Վերջինիս վերաբերյալ հոգեբանն ասում է . «Դա այն պատճառով է, որ շատերին թվում է՝ արժանի չեն երջանիկ սիրո: Նրանք սովորաբար խուսափում են հարաբերություններից, երբեմն հենց այդպիսի մարդիկ էլ մեխանիկորեն ընտրում են այնպիսի մեկին, ով անհասանելի է… Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ հարաբերություններում հաճախ աչքի են ընկնում են իրենց զսպվածությամբ ու սառնությամբ»:

հոգեբան Ռոջերսի խոսքը, ով «ես» -ի ձևավորման մեջ կարևորում էր անձի ինքնագնահատականը. դրանում արտահայտվում են անձի ինքնությունն ու էությունը: Ռոջերսը պնդում էր՝ ինքնագնահատականը պետք է լինի ոչ միայն ադեկվատ, այլև փոփոխվող՝ կապված ստեղծված իրավիճակից: Ռոջերսը կարևորում էր ներկայի դերը: Ըստ նրա՝ մարդիկ պետք է սովորեն ապրել ներկայով, գիտակցեն և գնահատեն իրենց կյանքի ամեն րոպեն և միայն այդ դեպքում լիարժեքորեն կապրեն ու կկարողանան խոսել անձի լրիվ իրականցման կամ անձի լրիվ ֆունկցիոնավորման մասին: «Մարդիկ սովորաբար իրենց ողջ հույսերն ու երազները կապում են ապագայի հետ, բայց չպետք է անտեսել ներկան, մարդիկ պիտի գիտակցեն նաև իրականության և անիրականության տարբերությունը, որը հաճախ դառնում է ցածր ինքնագնահատականի պատճառ»,-:տղամարդկանց դեպքում ցածր իննագնահատականը կարող է կապված լինել աշխատանքային խնդիրների հետ. «Կարող է զարմանալի թվալ, բայց հաճախ հենց դրանք՝ ցածր աշխատավարձը, սեփական ավտոմեքենա չունենալը, կամ արտաքինի հետ կապված խնդիրները դառնում են ցածր ինքնագնահատականի պատճառ, որոնք էլ խանգարում են լուրջ հարաբերություններ սկսելուն »:

բարձր ինքնագնահատական ունենալու համար պետք է խստորեն չքննադատել ինքներդ Ձեզ, չդառնալ մելանխոլիկ՝ ամեն ինչում մեղադրելով Ձեզ, «չապրել ուրիշի կյանքով»՝ ստվերում թողնելով իրականությունը.

Հարկավոր է ռեալ դատել, Դուք Ձեր հնարավորությունների սահմաններոմ Ձեզ համար արեք ամենալավը»,-ասում է հոգեբանը; մարդիկ բարձր ինքնագնահատական կարող են ապահովել հետևյալ ձևով. «Հաճախ նայե՛ք հայելու մեջ, ժտացե՛ք, սիրե՛ք Ձեր անձը, մի՛ վախեցեք սխալվելուց, ոչինչ եթե ինչ-որ բան ճիշտ չանեք, պետք չէ պատմություն սարքել, մի՛ թերագնահատեք Ձեզ, կարևորը՝ հավատացեք Ձեր ուժերին»,-

 

*Տարբերենք 2 տիպի ինքնագնահատական՝ ադեկվատ (բարձր, միջին, ցածր), երբ դու կարծում ես, որ վախկոտ ես, ու դա օբյեկտիվորեն համապատասխանում է իրականությանը, եւ անադեկվատ (թերագնահատած եւ գերագնահատած), երբ դու կարծում ես, որ տգեղ ես, բայց օբյեկտիվորեն դա ճշմարիտ չէ:

 

*Եվս 2 տեսակ՝ ընդհանուր եւ իրավիճակային: Եթե ցածր ինքնագնահատական եք գրանցում կոնկրետ իրավիճակում, դա չարյաց փոքրագույնն է: Բայց եթե կայուն ցածր կամ գերագնահատված ինքնագնահատական ունեք առհասարակ, ապա պատրաստ եղեք, որ փչանալու են կյանքի բազմաթիվ կղզյակներ:

Ինքնագնահատականը պետք է նվաճել

 

Ինքնագնահատականը սնվում է գովեստից,: Ընդ որում՝ կարեւոր է գովեստը տարբերել շողոքորթությունից: Շողոքորթելիս հիացմունք ենք ցուցաբերում այն որակների նկատմամբ, որոնք իրականում չենք հավանում, իսկ գովելիս նշում այն ամենը, ինչն իրոք մեզ դուր է գալիս: Այսինքն՝ գովելն անկեղծ գործողություն է: Անձն ունի գովասանքի 2 աղբյուր՝ այլ մարդկանցից եւ ինքն իրենից: Նրանց, որոնց ինքնագնահատականը սնվում է միայն այլոց գովեստներից, կարելի է ցավակցել. ներքին կոնֆլիկտները, նեւրոզն ու սեփական եսի կորուստը պատրաստ են: Ստացվում է, որ ոչ կեղծ, իրական պինդ ինքնագնահատականի համար անհրաժեշտ է ինքնագովեստ ապահովել:

 

Բոլոր ուղիները՝ դեպի ինքնագնահատական:

Չկա ավելի մեծ արժեք, քան քո ինքնատիպությունը, եզակի լինելը: Պետք է հիշել, որ քո անձից չի եղել, չկա ու չի լինի: Դու բացարձակապես միակն ես: Ամեն գնով պահպանել է պետք ինքնատիպությունը. դա ինքնագնահատականի ցողունն է: Ձգտել լինել ոչ թե լավը, շրջապատին դուրեկան, նորաձեւ ու բոլորին հարմար (սա կործանում է եզակիությունը), այլ զարգացնել այն, ինչ իրոք քոնն է:

 

Մեծացրո՛ւ ինքդ քեզ:

Անկախ ամեն ինչից ու բոլորից, վերաբերվիր ինքդ քեզ, ինչպես գրագետ ծնողը՝ իր երեխային: Այսինքն՝ հարգիր քեզ որպես ինքնիշխան, ինքնակառավարվող անձ՝ քո դրական ու բացասական կողմերով: Սիրիր քեզ անշահախնդիր, որովհետեւ այլ տարբերակները (խղճալ, ատել, զզվել, անտարբերություն, փառաբանել, պաշտել) միայն վնասարար են: Մշակի՛ր քո մարմինը. արտաքին գեղեցկությունն ինքնագնահատականիդ անխուսափելի ստվար զանգվածն է: Աշխատիր քո կերպարի զարգացման վրա՝ ցուցաբերելով մի կողմից պահանջկոտություն, մյուս կողմից՝ ներողամտություն թերացումների համար:

 

Ընդարձակի՛ր քեզ:

Որքան էլ հոգեկան գեղեցկությունից, արտաքինից ու ինքնատիպությունից խոսենք, մի փաստ անփոփոխ է մնում. որքան բան գիտես անել, այնքան բարձր է քո արժեքը: Ինքնառեալիզացնող, հանրօգուտ ու գեղեցիկ հմտություններ զարգացրու ու ձեռք բեր: Եվ, իհարկե, գովի՛ր ինքդ քեզ այդ ամենի համար:

Գնահատի՛ր եղածը:

Մինչ կծեփես, կզարգացնես, կընդարձակվես ու կմեծանաս, ընդունիր, որ քեզ մոտ արդեն իսկ առկա են մի շարք նվաճումներ, հաջողություններ ու ձեռքբերումներ, որոնք կարիք ունեն գովեստի: Վերհիշիր, թվարկիր ու գրիր դրանք, լավ զգա քեզ դրանցով, մինչեւ նորերը կստեղծվեն: Սա միգուցե պարզմիտ թվա, բայց արդյունավետությունը բարձր է. հիշելիս կամ, առավել եւս՝ գրելիս ուղեղդ քեզ քո իսկ արածների մասին դրական տեղեկատվություն է փոխանցում:

 

Ծուղակներ ինքնագնահատականի համար:

Մեծագույն թակարդ է ես-իդեալը՝ որպես չափանիշ, քանզի վերջինս միշտ ավելի փայլուն է, քան ես-իրականը: Ստացվում է, որ իրականն անընդհատ տանուլ է տալիս՝ թերարժեքության բարդույթ ստեղծելով:

Հյուծում է համեմատությունն ուրիշների հետ: Շատ հետաքրքիր է՝ դեռ վաղ մանկուց ծնողները մեզ մեր ներկայությամբ համեմատում են ում հետ հնարավոր է՝ դասարանի գերազանցիկից մինչեւ հարեւանի երեխան, իսկ հասուն տարիքում մենք քրտնաջանորեն փորձում ենք ազատվել այդ ազդեցությունից: Հիշենք, ուրեմն, այլոց հետ համեմատությունը քաղքենություն է: Վերջակետ: Այն սեւ, յուղոտ խաչ է քաշում ինքնագնահատականի վրա:

 

Մրցելու եւ հաղթելու մոլուցքը բաց միջավայրում եւս կեղծ արժեք ստեղծող է: Մրցել ու հաղթել կարելի է ինչ-որ իրավիճակներում: Բայց երբ դա վերածվում է կենսակերպի ոճի ու ապրելու ձեւի, անտանելի է: Երբ մրցում ես, որ հաղթես, դու ազատ չես: Իսկ ազատությունն իրական ու բարձր ինքնագնահատական կերտող արժեք է: