Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիանյի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Կասպից ծովի երկու ափերին գտնվող տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
-Միջազգային ոստիկանություն՝ «Ինթերփոլ»-ն անցած շաբաթ հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակից հանեց Տաջիկստանի իսլամական շարժում կուսակցության մեկ այլ պատասխանատուի անունը: «Ինթերփոլ»-ը հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակից հանել է Խաթլան նահանգում Իսլամական շարժում կուսակցության նախկին պատասխանատու Ղամարեդդին Աֆզալիի անունը: Աֆզալիի պաշտպան փաստաբան Էնս Քաթդարը բացատրելով «Ինթերփոլ»-ի որոշման մասին, ասել է, որ ,Ինթերփոլ»-ը լիովին համոզվել է, որ Աֆզալիի գործը միանշանակ քաղաքական բնույթ է կրում և ահաբեկչության հետ նրա առնչության մասին Տաջիկստանի իշխանությունների կողմից ներկայացված փաստարկներն անիմաստ են: Աֆզալիի անունը 2015 թվականին Տաջիկստանի դատական շրջանակների դիմումի համաձայն հայտնվել էր «Ինթեփոլ»-ի հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում:
-Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիաևն անցած շաբաթ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե ուղևորվեց և դիմավորվեց Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանի կողմից: Կողմերի միջև բանակցություններում քաղաքական, առևտրական, տնտեսական, ներդրումային, ֆինանսական, մշակութային, հումանիտար և միջտարածաշրջանային, ինչպես նաև տրանսպորտի ու կապի ու տուրիզմի բնագավառներում երկկողմ համագործակցությունների ընդլայնմանը վերաբերող հարցերի շուրջ մտքերի փոխանակում կատարեցին և կողմերը սահմանային որոշ հարցերի ու երկու երկրի միջև տեսգրային ռեժիմի չեղարկման կապակցությամբ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Այս ուղևորության ընթացքում կողմերը տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման ու ամրապնդման ավելի քան 25 փաստաթղթեր ստորագրեցին:
-Տաջիկստանի պաշտպանության նախարարն անցած շաբաթ տեղեկացրեց Խաթլան նահանգի ռազմական բոլոր բազաներում տաջիկ ու ռուս զորայինների համատեղ զորավարժության մասին: Մոհամմեդ Ալիովի ընդգծմամբ այս զորավարժությանը մասնակցելու են Խաթլան նահանգի 25 քաղաքների ու տարածքներում տեղակայված ազգային բանակի պահեստային ուժերի, իրավապահ կառույցների, պետական կառույցների պաշտոնեության ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի 201-րդ ռազմաբազայում տեղակայված սպաներն ու զորայինները:
Այս զորավարժությունը շուրջ 40 հազար հոգու մասնակցությամբ տեղի կունենա «Լահուր»-ի, «Սամբոլե»-ի, «Մամիրաք»-, «Հարբմեյդան»-ի և «Հալղե Յար»-ի ռազմաբազաներում:
Տաջիկստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որ այդ զորավարժությանը նաև մասնակցելու են շուրջ հազար զրահապատ ամենագնացներ, հրետանային միավորներ ու 40 ինքնաթիռներ:
-Ղրղզստանի ու Ռուսաստանի ռազմական ուժերի համատեղ զորավարժությունը երկու երկրի բարձրաստիճան պաշտոնատարների ներկայությամբ տեղի ունեցավ Ղրղզստանի հյուսիսում: Ղրղզստանի ռազմական ուժերի մամլո ծառայությունը հայտարարվելով այդ երկրի զինված ուժերի և Ռուսաստանի բանակի հատուկ ծառայության ուժերի համատեղ զորավարժություն ավարտվելու մասին, ասաց, որ երկու օրերի ընթացքում Ղրղզստանի հյուսիսային տարածքներում կազմակերպված Ռուսաստանի և այդ երկրի ռազմական ուժերի համատեղ զորավարժության ընթացքում կիրառվել են ցամաքային ու օդային արդիական զինասարքեր: Երկու երկրի զինվորական պաշտոնատարների ընդգծմամբ այս գործողության նպատակը Ռուսաստանի և Ղրղզստանի ռազմական ջոկատների համատեղ կառավարման համակարգի ստեղծումը, տարածաշրջանում խաղաղության ամրապնդումն ու նաև զինվորական պաշտոնատարների միջև շփումների ընդլայնումն է եղել:
-Ղրղզստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն այդ երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գործադիր կառույցների ղեկավարների ունեցվածքն օրենքի սահմաններում վերահսկման ենթարկելու մտադրության մասին: Դամիր Սագինբաևը Ղրղզստանի նախագահ Սուրենբայ Ջեյնբեկովի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով պետական կառույցներում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ այդ երկրի անվտանգության խորհրդի վերցրած ազդեցիկ քայլերին, ասաց. «2016-ից 2017 թվականների ընթացքում սառեցված գործերի ցուցակը ներկայացվել է անվտանգության խորհրդի քարտուղարության ու գլխավոր դատախազությանը և Ղրղզստանի անվտանգության խորհրդի նիստում անդամները պետական կառույցներում կոռուպցիայի դեմ ազդեցիկ պայքարի ուղղությամբ 45 քայլերի շուրջ համաձայնության են հանգել»:
-Բրյուսելում մեկնարկեց Տաջիկստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության կոմիտեի 6-րդ նստաշրջանը: Այս նստաշրջանում տաջիկական պատվիրակությունը գլխավորում էր այդ երկրի տնտեսական զարգացման ու առևտրի նախարարության առաջին տեղակալ Զողի Ամին Զողի Զադեն: Այս նստաշրջանի ավարտին ԵՄ-ն մի զեկույց հրապարակելով հայտարարեց, որ կողմերը համակարծիք են այն հարցում, որ Տաջիկստանի հետ ԵՄ-ի հարաբերություններում գլխավոր չափանիշներից են համարվում ժողովրդավարական բարեփոխումներն ու մարդու իրավունքների հարգում: ԵՄ-ի ներկայացուցիչների համոզմամբ խոսքի և քաղաքական ու ժողովրդավարական հայացքների ազատությունը խթան է հանդիսանում երկրների կայունությանն ու տնտեսական զարգացմանը: ԵՄ-ն այդ հայտարարության մի այլ բաժնում ողջունելու է ահաբեկչության դեմ պայքարի և ծայրահեղականության ու բրտարարքների կանխման թեմայով առաջիկա մայիսին Դուշանբեում կազմակերպվելիք միջազգային համաժողովը:
-Թուրքմենստանի նախագահի որդին կրկին իր թեկնածությունը ներկայացրեց այդ երկրի խորհրդարանական ընտրություններում: Թուրքմենստանի նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովի որդին՝ Սարդար Բերդի Մոհամմեդովը փորձում է կրկին այդ երկրի խորհրդարանի պատգամավոր դառնալ: Մարտի 25-ին 284 թեկնածուներ մրցելու են Թուրքմենստանի խորհրդարանի 125 տեղերի համար: 36-ամյա Սարդար Բերդի Մոհամմեդովը խորհրդարանի 5-րդ նստաշրջանի օրենսդրության ու կանոնակարգի կոմիտեի նախագահն ու խորհրդարանի ակտիվ պատգամավորներից է: Վերջին շրջանում: Վերջին շրջանում պաշտոնական մամուլը հաճախ նախագահի որդուն դիմում է «Ժողովրդի որդի» անվամբ:
------------------------------
Իսկ այժմ բարեկամներ կանդրադառնանք մի քանի թեմաների:
Ո՞ւմ են տեսնում հայաստանցիները ՀՀ վարչապետի պաշտոնում և ինչպե՞ս են գնահատում ՀՀ նոր նախագահի հնարավորությունները։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է սոցիոլոգիական հարցման տվյալները։
--------------------
Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիաևն անցած շաբաթ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե ուղևորվեց և դիմավորվեց Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանի կողմից: Կողմերի միջև բանակցություններում քաղաքական, առևտրական, տնտեսական, ներդրումային, ֆինանսական, մշակութային, հումանիտար և միջտարածաշրջանային, ինչպես նաև տրանսպորտի ու կապի ու տուրիզմի բնագավառներում երկկողմ համագործակցությունների ընդլայնմանը վերաբերող հարցերի շուրջ մտքերի փոխանակում կատարեցին և կողմերը սահմանային որոշ հարցերի ու երկու երկրի միջև տեսգրային ռեժիմի չեղարկման կապակցությամբ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Այս ուղևորության ընթացքում կողմերը տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման ու ամրապնդման ավելի քան 25 փաստաթղթեր ստորագրեցին:
Ուզբեկստանի նախագահ ընտրվելուց հետո Շոքաթ Միրզիաևի Տաջիկստան կատարած առաջին ուղևորությունը տարբեր կողմերից քննարկման արժանի է համարվում: Հատկապես որ այդ այցի ընթացքում Միրզիաևն ընդգծեց Ուզբեկստանի ու Տաջիկստանի միջև ռազմավարական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և բոլոր բնագավառներում երկու երկրի հարաբերությունների շարունակական ընդլայնումը պահանջեց: Այլ խոսքով դիտորդները Միրզիաևի Տաջիկստան կատարած ուղևորությունը երկու երկրի հարաբերություններում շրջադարձային են համարել:
Հատկապես որ Միրզիաևն Ուզբեկստանի գլխավոր գերակայություն այդ երկրի տնտեսության ամրապնդումը և Տաշկենդի ու Դուշանբեի միջև առևտրական ու տնտեսական համագործակցությունների ընդլայնման համար հնարավորությունների ստեղծումն է համարել: Իրականությունն այն է, որ տարածաշրջանային ու միջազգային կառույցների շրջագծում համագործակցությունը, կայունության ու անվտանգության ապահովումը և համատեղ մարտահրավերների ու սպառնալիքների դեմ ազդեցիկ պայքարն այն գործոններն են, որոնք երկու երկրների մոտ փոխադարձ համագործակցությունների հանդեպ հետաքրքրություն են առաջացրել: Դա ի տես այն բանի, որ անկախությանը հաջորդած բոլոր տարիների ընթացքում Տաշկենդն ու Դուշանբեն այդ բնագավառում ձախողումներ են ունեցել: Չնայած տարածաշրջանային կառույցներին երկու երկրի անդամակցությանը երկու երկրի համար ընդունելի ապահովական ստանդարտներ չեն ստեղծվել: Գուցե հենց պատճառով էլ բարեկամության ու բարի դրացիական հարաբերությունների ամրապնդումը և Տաջիկստանի ու Ուզբեկստանի պետական սահմանի առանձին հատվածների մասին համաձայնագրի կնքումը Միրզիաևի Տաջիկստան կատարած ուղևորության գերակայություններից են եղել: