Ապրիլ 18, 2018 12:48 Asia/Yerevan

Հոգեբան ՝ Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Հաճախ մենք գիտելիքը շփոթում ենք զարգացման հետ: Սակայն դրանց միջև էական տարբերություն կա, քանի որ գիտելիքը ոչ միշտ է խոսում զարգացման մակարդակի և հնարավորությունների մասին: Գիտելիքը կարող է պարզապես պաշարի տեսքով հավաքվել և դա կդառնա կոնկրետ որակ, գործողություն և հնարավորություն, եթե շաղախվի ինտելեկտուալ կարողությունների և ինքնուրույնության հետ:

Շատ հաճախ ծնողները, փորձելով երեխաներին զարգացնել, տարբեր բաների մասին գիտելիքներ են տալիս երեխային և կարծում են, որ դրանով երեխան պետք է ավելի կարող և ուժեղ դառնա: Սակայն գիտելիքներ պաշարելու համար կարող է անհրաժեշտ լինել միայն մեխանիկական հիշողություն. մարդը կարող է ունենալ մեխանիկական հիշողություն և շատ տարբեր տեղեկություններ կուտակել ու հիշել, սակայն դրանք կիրառելու գործնական հնարավորություններ չունենա:

 

Գիտելիքը պետք է առաջին հերթին լինի երեխայի տարիքին համապատասխան:

Այն բոլոր նյութերն ու առարկաները, որոնք շրջապատում են երեխային, ճանաչելի և հասանելի են երեխայի համար, կարող են երեխայի կողմից ճանաչվել, ուսումնասիրվել և դրանց մասին գիտելիքները երեխան կարող է յուրացնել, համապատասխան են երեխայի տարիքին: Այն առարկաներն ու երևույթները, որոնք երեխայի տեսադաշտից հեռու են, նրա տարիքին համապատասխան չեն: Այն գիտելիքները, որոնք երեխան ձեռք է բերում, բայց տվյալ կյանքի պայմաններում չի կարող կիրառել, սա ցուցանիշ է, որ այդ գիտելիքը երեխայի տարիքին համապատասխան չէ:

 

Գիտելիքը պետք է լինի կենդանի:

Երեխան պետք է հնարավորություն ունենա կիրառել, փորձել և ստուգել իր գիտելիքը, ինչպես նաև կարողանա օգտագործել դրա հնարովորությունները: Գիտելիքը պետք է երեխայի համար ինքնուրույնության և մեկ այլ անձի օգնությամբ կատարելու հնարավորության սահմանագծին լինի. որոշակի տարիքում երեխան ունի կոնկրետ գիտելիքներ և հնարավորություններ, որոնք ինքնուրույն կարող է իրականացնել, կան նաև այնպիսի գործողություններ, որ երեխան կարող է կատարել մեկ այլ անձի օգնությամբ: Այս տիրույթից դուրս կա գործողությունների անծայրածիր մի դաշտ, որոնք երեխան չի կարող իրականացնել ոչ ինքնուրույն, ոչ մեկ այլ անձի օգնությամբ: Երեխայի ուսոցման գործընթացը պետք է լինի այս «ինքնուրույնի» և «օգնությամբ կատարելու» սահմանագծին: Միայն այս տիրույթում գտնվող գիտելիքներն են կարող հնարավոր և մատչելի լինել երեխայի համար:

 

Ծնողները նոր դպրոց հաճախող երեխաների մոտ պետք է զարգացնեն, որ նոր բան սովորելուց հաճույք ստանա` ուսումնական մոտիվացիա: Սա կդառնա խթան, որի համար երեխան պետք է սովորի:

ծնողների մոտ մի սովորույթ է առաջ գալիս, որ երեխան ինչքան շատ բան սովորի նախադպրոցական տարիքում, այնքան մեծ է ծնողի հպարտության աստիճանը: Կամ էլ՝ կարծես իրենց հպարտությունն է հարեւանների կամ բարեկամների շրջանում: Այս մասին Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ սա ինչ-որ չափով վտանգավոր է, նախ՝ նախադպրոցական տարիքը երեխայի մոտ պետք է միայն խաղ լինի եւ ինչ էլ սովորի, պետք է միայն խաղի միջոցով կատարվի. «Բայց եթե երեխային խաղից կտրում են եւ ոգեւորված տանում, որ սա էլ իմանա, նա էլ իմանա, ապա որպես կանոն՝ երեխայի մոտ հույզերի անկում է տեղի ունենում եւ երեխան չի կարողանում հասցնել եւ գիտելիքի յուրացումը դառնում է տառապալից ինչ-որ բան: Նաեւ դրանով իմանում է շատ բան, սպառած է լինում տարիքային գիտելիքների շեմը եւ երբ մտնում է դպրոց, այլեւս ոչ մի անելու բան չի ունենում: Սա ամենախորը հիասթափություններից մեկն է դառնում երեխաների համար»: Ըստ հոգեբանի` երեխան էլ սովորելուց, հետազոտելուց հաճույք չի կարող ստանալ, քանի որ այն ամենը, ինչ-որ արվում է դասարանում, ինքը արդեն գիտի. «Սա այն տարիքն է երեխաների մոտ, որ սպունգի նման ամեն ինչ վերցնելու է: Ուստի վաղաժամ չպետք է ծանրաբեռնել փոքրիկին: Ի վերջո, երեխան ժամանակ չի ունենում խաղալու, լիցքաթափվելու, շփվելու»: Եվ եթե նույնիսկ տարբեր խմբակների են հաճախում երեխաները, նրանք, ըստ մասնագետի, եւս խնդիր են ունենում` տանը չլինելու. «Շատ երեխաներ կարոտում են ծնողներին, ուզում են տանը լինել: Ի վերջո, միակ վայրը երեխայի համար տունն է, որ իրեն լիարժեք ազատ է զգում: Որեւէ խմբակ տանելուց առաջ պետք է երեխայի կարծիքը եւս հաշվի առնել, արդյոք այդ բոլոր խմբակները նրան հաճո՞ւյք են պատճառում»: