Ողջույն բարեկամ- 107 - Համբարձում յայլա
Մայիս 12, 2018 11:23 Asia/Yerevan
Համբարձում յայլա
Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան,
Զուգել են հանդեր նախշուն գորգերով.
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,
Վիճակ հանելու, աշխույժ երգերով:
Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:
Երգ ու բույր խառնած,
Թև թևի տված,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում
Ինչպես թիթեռներ:
Պիտակ