Մայիս 16, 2018 20:48 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց Շրի Լանկայի նախագահին: Այցը կատարվեց քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով: Հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք այս թեմային:

Շրի Լանկայի նախագահ Մաիթրիփալա Սիրիսենայի Իրան կատարած ուղևորությունը և երկկողմ հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ Թեհրանում երկու երկրի պաշտոնատարների բանակցությունները մասնավոր բաժինների և առևտրի ոլորտի գործարարների մասնակցությամբ տնտեսական ու առևտրական համագործակցությունների ընդլայնման համար նոր հնարավորություններ ստեղծեցին:

Այս այցի շրջանակներում Շրի  Լանկայի նախագահը նաև հանդիպեց հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ:

Հանդիպման ժամանակ ՆՎ Այաթոլլահ Խամենեին մատնանշելով ասիական երկրների միջև համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունն ընդգծեց, որ այդ համագործակցությունը հզորացնելու է նրանց:

Հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով երկու երկրի, նաև Հնդկական թերակղզու երկրների միջև պատմական ու մշակութային հարաբերություններին, ընդգծեց, որ Իրանի ու Շրի Լանկայի միջև առևտրական հարաբերությունների մակարդակը շատ ավելի ցածր է գոյություն ունեցող պոտենցիալներից:

Նա Իրանում գիտական, տեխնիկական ու հետազոտական բնագավառներում առաջադիմությունները երկու երկրի միջև համագործակցությունների ընդլայնման համար հարմար ոլորտ համարեց և ասաց. «ԻԻՀ-ն պատրաստ է ամրապնդել Շրի Լանկայի հետ բարեկամությունն ու համագործակցությունը և պիտի լրջորեն հետապնդել այդ բնագավառում երկու երկրի միջև ստորագրված փոխհուշագրի գործադրումը:

 

Իրանն Ասիայում էներգիա ապահովող կարևոր երկրներից է, որ աշխարհագրական պայմաններից բացի որպես Ասիայի արևմուտքում գտնվող ամենախոշոր շուկա յուրահատուկ գրավչություն ունի ասիական, այդ թվում Ասիայի արևելյան ու հարավ-արևելյան տարածաշրջանի արտադրողների համար: Շրի Լանկայի նախագահն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու հետ հանդիպման ժամանակ մատնանշելով այն կետը, որ Իրանն ու Շրի Լանկան կարող են ընդլայնել տարբեր բնագավառներում համագործակցությունները Շրի Լանկայում գործադրվող նախագծերին Իրանի ներդրողների ու գործարարների մասնակցության ցանկություն հայտնեց և հավելեց. «Շրի Լանկան ողջունում ու հովանավորում է իրանցի ներդրողների ներկայությունը»:

Ասիայի հարավային ու հարավ-արևելյան տարածաշրջանի երկրներն համատեղ տնտեսական նպատակների իրագործման ճամբին վստահելի գործընկերներ են եղել: Այս շրջագծում երկու երկրների պաշտոնատարները Թեհրանում Իրանի և Շրի Լանկայի նախագահների ներկայությամբ համատեղ համագործակցության և մշակութային փոխանակումների չորս փոխհուշագրեր ստորագրեցին:

---------------------

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած երեքշաբթի օրը կրկնելով Իրանի դեմ անհիմն հավակնությունները հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և առաջիկա 3-ից 6 ամիսների ընթացքում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

Միջազգային համաձայնությունների հանդեպ ԱՄՆ նախագահի անպատասխանատու վերաբերմունքը և ՀԳՀԾ-ից այդ երկրի պաշտոնական հրաժարման հրամանագրի ստորագրումը քայլ է, որը կարող է պատճառ դառնալ եվրոպական երկրները զրկվեն Իրանի հետ առևտրի միլիարդավոր դոլար շահից:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հրամանագիրը Թրամփի կողմից ստորագրվելուց ժամեր անց ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը մի հաղորդագրություն հրապարակելով Իրանում ակտիվ արտասահմանյան ընկերություններին պարտավորեցրեց 90-ից 180 օրվա ժամկետում վերջ տալ Իրանի հետ առևտրական հարաբերություններին, այլապես ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառելու նրանց դեմ: ԱՄՆ-ի գանձապահության նախարարության հաղորդագրությունը ցնցեց եվրոպական խոշոր ընկերություններին, որոնք վերջին երկու տարիների ընթացքում մի քանի միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր էին կնքել Իրանի հետ:

«Թոթալ»-ի և «Ռոյալ Դաչ Շել»-ի նման նավթային գիգանտներ Իրանի նավթի ու գազի ավզաններում աշխատանք ծավալելու համար շահավետ պայմանագրեր են ստորագրել: Ֆրանսիական «Ռենո» և «Փեժո» ընկերություններն էլ Իրանում ավտոյի արտադրման բնագավառում ներդրումներ են կատարել: «Էյրբաս» ընկերությունն Իրանին ուղևոր փոխադրող 100 ինքնաթիռներ վաճառելու պայմանագիր է կնքել և դրանցից երեքն արդեն հանձնել է պայմանագրի կողմ համարվող իրանական ընկերություններին: Դա ի տես այն բանի, որ «Բուինգ»-ը վերականգնեց պատժամիջոցները փորձելով հրաժարվել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կատարելուց:

ԱՄՆ-ի գանձապահության նախարարության պատժամիջոցների բաժնի նախկին պաշտոնատար և ներկայումս որպես իրավաբան «Գիբսոն Դան» իրավական խորհրդատվական բազմազգյան ընկերության հետ աշխատող Ադամ Սմիթի ընդգծմամբ այսուհետ եվրոպական ցանկացած ընկերություն, որ ԱՄՆ-ում մասնաճյուղեր ունենա, Իրանում աշխատանք ծավալելու դեպքում կմեղադրվի ԱՄՆ-ի օրենքները ոտնահարելու մեջ: Իսկ այն ընկերությունները, որոնք որևէ աշխատանք չեն տանում ԱՄՆ-ում կհանդիպեն «Կամ ԱՄՆ-ի հետ կամ ԱՄՆ-ի դեմ» սահմանափակությանը, այսինքն ԱՄՆ կառավարությունը հայտարարելու է, որ եթե շարունակեն Իրանի հետ իրենց առևտրական հարաբերությունները, նրանց ԱՄՆ-ում աշխատելու արտոնություն չի տրվի:

Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար եվրոպական երկրներն ամենայն հավանականությամբ փորձելու են օգտվել «Խոչընդոտող կանոններ»-ից, որոնց անցած տարվա վերջերին ակնարկեց ԱՄՆ-ում ԵՄ-ի դեսպան Դեյվիդ Սալիվանը: Եվրոպացիները սրանից առաջ էլ «Խոչընդոտող կանոններ»-ի կիրառմամբ իրենց ընկերություններին հնարավորություն տվեցին ազատվել Կուբայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները գործադրելուց: Իհարկե ԵՄ-ն ունի ևս մեկ այլ հնարավորություն և դա Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված իրավական գործերի փոխանցումն է ոչ-ամերիկյան դատարաններին:

--------------------

Անցած շաբաթ Իրանի հյուսիսային Աստարա քաղաքում գումարվեց Աստարա-Աստարա երկաթգծի դերակատարությանը նվիրված համաժողովը: Այս համաժողովում քննարկման ենթարկվեցին առևտրի, տրանսպորտի, էներգիայի ու տեխնոլոգիայի բաժիններում Իրանի ու Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունները: Այս պահին Ադրբեջանն Իրանի տնտեսական 25 նախագծերում ընդհանուր արժողությամբ 312 միլիոն դոլար ներդրում է կատարել:

Ադրբեջանի արտահանումների և ներդրման ընդլայնման կազմակերպության տնօրեն Ռաֆաաթ Մոհամմեդովն այս համաժողովում մատնանշելով այն կետը, որ տարածաշրջանի տնտեսության մեջ զգալի է Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնման ազդեցությունն, ասաց. «Վերջին տարիների ընթացքում տնտեսական բնագավառում երկու երկրի համատեղ ներդրումների ծավալը մեծացել է»:

Իրանի Աստարա նավահանգիստային ու սահմանային քաղաքն Ադրբեջանի հետ 38կմ ծովային և 15կմ երկարությամբ ցամաքային սահման ունի:

Այս համաժողովի գումարման հետ միաժամանակ Իրանի ու Ադրբեջանի սահմանին աշխատող Աստարայի, Ջուլֆայի ու Բիլեհ Սավարի մաքսակետերի աշխատանքը շուրջօրյա դարձավ:

------------------------------

Այս շաբաթ Ռուսաստանում Իրանի դեսպանը և ԵԱՏՄ-ի առևտրի նախարարի միջև բանակցություններ տեղի ունեցան, որի ընթացքում քննարկվեցին Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:

ԵԱՏՄ-ի առևտրի նախարար Վեռոնիկա Նիկիշինան ուրբաթ օրը Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանայիի հետ հանդիպման ժամանակ զրուցեց Աստանայում  ԻԻՀ-ի և ԵԱՏՄ-ի անդամ հինգ երկրների միջև առևտրի ազատ գոտու արտոնյալ առևտրի համաձայնագրի ստորագրման հանդիսությանը մասնակցող իրանական պատվիրակության կազմի շուրջ:

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու արտոնյալ առևտրի համաձայնագիրը մայիսի 17-ին ստորագրվելու է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

---------------------------

Կասպից ծովի ափին գտնվող իրանական նավահանգիստները կարող են Հնդկական օվկիանոսի մերձակա երկրներից Կենտրոնական Ասիայի երկրներ բեռների տարանցման կապող օղակի դեր կատարել:

Իրանը ծովային և ազատ առևտրի նախագծեր իրագործելով Մերձկասպյան երկրների և Պարսից ծոցի և Օմանի ծովի արփամերձ երկրների միջև տնտեսական համագործակցությունների մակարդակի բարձրացման բացառիկ հնարավորություն է ստեղծել:

Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովն այս շաբաթ Թեհրանում տեղեկացրեց Իրանի հետ երկկողմ համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ վերցված չափազանց լավ քայլերի մասին:

Առևտրի, տնտեսության, էներգիայի և բեռների փոխադրության ու տարանցման բնագավառներում Իրանի ու Թուրքմենստանի միջև համագործակցությունն ընդլայնվում է:

Այս շրջագծում կիրակի օրը Թեհրանում գումարված տնտեսական համատեղ համագործակցության երկօրյա նստաշրջանի ավարտին երկու երկրների միջև երկաթգծային փոխադրության ոլորտում հարաբերությունների ընդլայնման համաձայնագիր ստորագրվեց:

Թուրքմենստանի երկաթգծային փոխադրության նախարար Ազատ Աղա Մուրադովի և ԻԻՀ Երկաթգծի ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Մոհամմեդզադեի միջև ստորագրված համաձայնագրով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի տարածաշրջանում երկաթգծի բնագավառում համագործակցությունների ընդլայնման համար Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի միջև առավել մեծ ծավալով բեռների փոխադրում իրականացվի: