Մայիս 27, 2018 13:59 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 30-33-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Անֆալ սուրայի 30-րդ այան․

و اذ يمكر بك الذين كفروا ليثبتوك او يقتلوك او يخرجوك و يمكرونو يمكر ا و ا خير الماكرين

«Մինչ անհավատները ծուղակներ էին լարում քո դեմ,ով Մոհամմեդ, մինչ փափագում էին քեզ ձերբակալել, սպանել կամ վռնդել, Աստված , որ շատ ավելի զգոն է քան անհավատները, բացահայտեց նրանց դավադրությունները»:

Մեքքայում Մոհամմեդի մարգարեությունից 13 տարի անց, նա մեծ թվով համախոհներ ու հետևորդներ ուներ ժողովրդի ու երիտասարդների շրջանում: Սակայն Մեքքայի անհավատները որոշեցին թույլ չտալ, որ իսլամը հեշտությամբ տարածվի: Նրանք ժողով գումարեցին, որտեղ պետք է որոշվեր մարգարեին բանտարկել, Մեքքայից վտարել կամ սպանել: Արդյունքում որոշվեց սպանել մարգարեին: Սակայն Գաբրիել հրեշտակը մարգարեին տեղեկացրեց այդ սադրանքի մասին և մարգարեն գիշերով հեռացավ Մեքքայից: Այդ ժամանակ մարգարեի մահճակալին պառկեց իմամ Ալին, որպեսզի թշնամին չիմանա մարգարեի հեռանալու մասին: Այս այան խոսում է  հենց այդ սադրանքի մասին և ասում, որ ոչ անհավատները պետք է գոռոզանան, թե իրենց կամքն ավելի հզոր է Աստծո կամքից և ոչ էլ հավատացյալները  հուսալքվեն` մտածելով, որ Աստված իրենց լքել է:

Այս այայից սովորում ենք․

1. Մարգարեների ձևը կրթությունն ու ուսուցանումն է, իսկ անհավատներինը` բանտն ու աքսորը:

2. Արդարությունը ճշմարիտների կողմն է: Իսկ ճշմարիտների դեմ դուրս գալ, նշանակում է Աստծո դեմ դուրս գալ:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 31-րդ այան.

و اذا تتلي عليهم اياتنا قالوا قد سمعنا لو نشاء لقلنا مثل هذا ان هذاالا اساطير الاولين

«Երբ անհավատների համար կարդաք աստվածային պատվիրանները, կասեն. արդեն գիտենք դրանց մասին և կարող ենք նման բաներ հորինել: Դա հին պատմությունների  շարք է» :

Այս այան խոսում է այն մասին, թե անհավատներն ինչպես էին Աստծո խոսքն անարժեք համարում: Նրանք հայտարարում էին, որ Ղուրանում գրված են հասարակ հեքիաթներ, իմանալով սակայն, որ այն ինչ գրված է մարգարեների մասին, ճշմարտություն է, որը հիմնված է պատմական փաստերի վրա:

Այս այայից սովորում ենք.

1.Իսլամի հակառակորդները պնդում են թե՝ Ղուրանն իբր անկարեւոր գիրք է, եւ մենք էլ կարող ենք նման մի գիրք ստեղծել: Բայց մինչ օրս նման բան տեղի չի ունեցել:

2.Երկնային գրքերի հետեւորդների նկատմամբ մշտապես եղել է հետադեմ լինելու մեղադրանքը:    

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 32-րդ այան.

و اذ قالوا اللهم ان كان هذا هوالحق من عندك فامطر علينا حجاره منالسماء او ائتنا بعذاب اليم

«Նրանք ասում են. Ամենակարող Աստված, եթե Ղուրանը ճշմարտություն է պարունակում, երկնքից մեր գլխների վրա քար թափի'ր և մեզ ստիպի'ր կրել ամենասարսափելի տանջանքները» :

Այս այան խոսում է մարգարեի ընդդիմադիրների կարծրամտության մասին  և ասում, որ երբ նրանք չեն կարողանում տանել մարգարեի խոսքերը, ասում են նրան. Եթե դու ճիշտ ես ասում, ուրեմն Աստծուն ասա, որ մեզ համար ուղարկի ամենադաժան տանջանքները և երկնքից մեզ վրա քար թափի:

Այս այայից սովորում ենք․

1.Երբեմն կարծրամտությունը եւ նախանձը մարդուն կարող է տանել մինչեւ ինքաոչնչացում:

2.Մարգարեի որոշ հակառակորդներ եղել են հավատացյալ մարդիկ:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 33-րդ այան.

و ماكان الله ليعذبهم و انت فيهم و ماكان الله معذبهم و هم يستغفرون

«Բայց իմացիր, որ Աստված չի պատժի նրանց, քանի որ դու նրանց մեջ ես և քո ներողամտությունը կհայցեն» 

Այս այան ասում է, որ Աստված մարգարեի շնորհիվ մուսուլմանների վրայից վերացրել է տանջանքը: Այսպես, երբ պետք է յոթ ցեղի վրա պատիժ ուղարկվեր, Աստված իր մարգարեից ուզեց հեռանալ քաղաքից:

Այս այայից սովորում ենք․

1. Մարգարեները միշտ եղել են միջնորդ, որպեսզի մարդկանց պաշտպանեն տանջանքներից: Ուրեմն պետք է նրանց հարգել:

2. Զղջումը մարդուն փրկում է ոչ միայն հանդերձյալ այլ նաև աշխարհիկ կյանքի պատժից:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 278-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ