Հունիս 03, 2018 16:19 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք ենք նետելու շաբաթվա կարևոր իրադարձություններին՝ սկսելով Հարավային Կովկասի տարածաշրջանից:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, որ Թեհրան-Երևան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ընդգծեց. «Հայաստանը կարևորում է երկու երկրների հարաբերությունները:

-Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը Բաքվում հանդիպում ու զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը զրուցեցին երկու երկրի քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման, Ադրբեջանի տրանսպորտի, ենթակառուցվածքների ու գյուղատնտեսության բաժիններում ֆրանսիական ընկերությունների գործունեության, տիեզերային արդյունաբերության ոլորտում համագործակցության ու նաև այդ երկրի էներգետիկ նախագծերում Ադրբեջանի նավթի պետական ընկերություն՝ «ՍՈՔԱՐ»-ի հետ ֆրանսիական «Թոթալ»-ի համագործակցության շուրջ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև ուղևորվեց Երևան, որտեղ հանդիպում ու զրույց ունեցավ ՀՀ նախագահի, վարչապետի ու ԱԳ նախարարի հետ:

-Բաքվում մեկնարկեց Կասպիցի նավթի ու գազի 25-րդ ցուցահանդեսը, որտեղ Իրանի պետական բաժինը ներկայացնում էր Իրանի Համալսարանական Ջիհադը: Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել 32 երկրների 312 ընկերություններ:

Իսկ այժմ անցնենք Կենտրոնական Ասիայի տարածաշրջան՝

-Տաջիկստանի ԱԳ նախարարը տաջիկերենի փոխեց իր ռուսական ազգանունը:

Տաջիկստանի ԱԳ նախարարությունը մի հայտարարություն տարածելով նշեց, որ Տաջիկստանի նախագահ Սերաջեդդին Ասլովի ազգանունը փոխվել է Մովահեդինի:

-Տաջիկստանի սահմանապահ ուժերի հրամանատար Ռեջեբալի Ռահմանալին Աֆղանստանի հյուսիսային տարածքներում ահաբեկչական խմբերի ներկայության կապակցությամբ իր մտահոգությունը հայտնեց:

«Ահաբեկչական խմբերի ներկայությունը բացասաբար է ազդել Աֆղանստանի սահմանային անվտանգության վրա, հետևաբար Աֆղանստանի հետ սահմանները պաշտպանելու համար անհրաժեշտ է հատուկ ծառայության ուժեր ստեղծել»,-հայտարարել է Ռեջեբալի Ռահմանալին :

-Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիաևը մի հրամանագրով հայտարարեց այդ երկրում Ժուռնալիստիկայի ու հաղորդակցության համալսարան հիմնելու մասին:

«Ուզբեկստանում աշխատում են ավելի քան 1500 ԶԼՄ-ներ, սակայն այդ բնագավառում որևէ ուսումնական կենտրոն գոյություն չունի»,-ասված է հրամանագրում:

----------------------------------

Այս բաժնում առավել հանգամանորեն կանդրադառնանք անցած շաբաթվա մի քանի կարևոր իրադարձություններին:

Հայաստանի կառավարության` ստվերային շրջանառության դեմ պայքարն իր մեջ ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր է պարունակում։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով` խոշոր բիզնեսի առանձին ներկայացուցիչների նկատմամբ կառավարության գործողությունները հիմք են դնում երկրում հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար։

----------------------

Տաջիկստանի սահմանապահ ուժերի հրամանատար Ռեջեբալի Ռահմանալին Աֆղանստանի հյուսիսային տարածքներում ահաբեկչական խմբերի ներկայության կապակցությամբ իր մտահոգությունը հայտնեց:

«Ահաբեկչական խմբերի ներկայությունը բացասաբար է ազդել Աֆղանստանի սահմանային անվտանգության վրա, հետևաբար Աֆղանստանի հետ սահմանները պաշտպանելու համար անհրաժեշտ է հատուկ ծառայության ուժեր ստեղծե»,-հայտարարել է Ռեջեբալի Ռահմանալին:

Աֆղանստանն ու Տաջիկստանը շուրջ 1300կմ համատեղ սահման ունեն: Տաջիկստանի հետ Աֆղանստանի համատեղ սահմանը Աֆղանստանից Ռուսաստան և արևմտյան երկրներ թմրադեղերի մաքսանենգման գլխավոր ուղղություններից է համարվում:

Ավելի վաղ Տաջիկստանի սահմանապահ ուժերի հրամանատարը տեղեկացրել էր Աֆղանստանի հետ սահմանակից տարածքներում 7000 թալիբան աշխարհազորայինների կուտակման մասին: Սա վկայում է այն մասին, որ տաջիկ զինվորական պաշտոնատարի համոզմամբ Տաջիկստանի ու Աֆղանստանի սահմաններում աշխարհազորայինների ներկայությունը կարող է խնդիրներ հարուցել:

ԻԼԻՊ-ի  ու Թալիբանի աշխարհազորայինների Աֆղանստանի հյուսիս փոխադրելու մասին ԱՄՆ-ի նախագիծը վայելում է արաբ որոշ հետադեմ պետությունների և  ընդհանրապես ԱՄՆ-ի դաշնակիցների աջակցությունը: Դա ի տես այն բանի, որ ահաբեկչական խմբերի փոխադրումը Տաջիկստանի սահմաններ պիտի այդ երկրի, նաև Կենտրոնական Ասիայի ու Կովկասի մյուս հանրապետությունների, Ռուսաստանի ու Չինաստանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք համարել: Չնայած այս կապակցությամբ Դուշանբեի իշխանությունների հայտնած մտահոգություններին, թվում է, որ ահաբեկչական խմբերի դեմ պայքարի հարցում Դուշանբեի իշխանություններն այնքան էլ լուրջ չեն: Իրականությունն այն է, որ տարածաշրջանի պետությունների դեմ ահաբեկչական խմբերի սպառնալիքները չափազանց լուրջ են: Այդ պատճառով էլ Դուշանբեի իշխանություններն իրենց մտահոգությունները միջազգային հանրության հետ կիսելու և առավել օժանդակություններ ստանալու նպատակով Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի միջազգային համաժողով գումարելուն զուգահեռ արծարծել են նաև այս հարցը: Տաջիկստանը 1340կմ համատեղ սահման ունի Աֆղանստանի հետ և նկատի առնելով Դուշանբեի կառավարության դիմագրաված տնտեսական բարդություններն ու անկարողությունները, կասկած չկա, որ այդ երկար սահմանի վերահսկումն այդ երկրի բանակի համար անհնարին է լինելու: Սա միայն Տաջիկստանի իշխանությունների դիմագրաված բարդությունը չէ: Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հանրապետությունները, նաև Ռուսաստանն ու Չինաստանը դիմագրավում են ահաբեկչական խմբերի սպառնալիքը:

Այս կապակցությամբ Կենտրոնական Ասիայի քաղաքական հարցերի փորձագետ Ղասեմ Բեյք Մոհամմեդն ասել է. «Եթե Թալիբան խումբը կարողանա առաջխաղացում արձանագրել Աֆղանստանի հյուսիսային տարածքներում, փորձելու է հարվածել Ռուսաստանի ու Չինաստանի շահերին և անապահով դարձնել Կենտրոնական Ասիայի իրավիճակը»:

«Որոշ արտասահմանյան ուժեր և արևմուտքին կապված ահաբեկչական խմբեր Կենտրոնական Ասիայում իրենց ներազդեցություն ընդլայնելու նպատակով մտադիր են այս տարածաշրջանում գեոպոլետիկական խաղերի նոր շրջան սկսել»,-հավելել է քաղաքագետը:

-------------------------------------------------------

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը Բաքվում հանդիպում ու զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը զրույցեցին երկու երկրի քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման, Ադրբեջանի տրանսպորտի, ենթակառուցվածքների ու գյուղատնտեսության բաժիններում ֆրանսիական ընկերությունների գործունեության, տիեզերային արդյունաբերության ոլորտում համագործակցության ու նաև այդ երկրի էներգետիկ նախագծերում Ադրբեջանի նավթի պետական ընկերություն՝ «ՍՈՔԱՐ»-ի հետ ֆրանսիական «Թոթալ»-ի համագործակցության շուրջ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև ուղևորվեց Երևան, որտեղ հանդիպում ու զրույց ունեցավ ՀՀ նախագահի, վարչապետի ու ԱԳ նախարարի հետ:

Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հարավկովկասյան երեք  հանրապետություններ յուրահատուկ նշանակություն ունի: Հատկապես որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներից է: Այդ պատճառով էլ ֆրանսիացի պաշտոնատարների և մասնավորապես ԱԳ նախարարի  այցը Հարավային Կովկասի տարածաշրջան կարևոր ու որոշիչ է համարվում:

Ֆրանսիայի հետ Իլհամ Ալիևի կառավարության կապերը եղել են միակողմանի և առավելապես ուղղված են եղել Բաքվի իշխանությունների կարիքների ապահովմանը: Դա ի տես այն բանի, որ չնայած Ադրբեջանի էներգետիկ նախագծերին Ֆրանսիայի «Թոթալ» բազմազգյան ընկերության մասնակցությանը ֆրանսիական կողմը այնքան էլ հակված չի եղել Ադրբեջանի հետ հարաբերություններին:

Ֆրանսիան մեկն է այն երկրներից, որոնք ԼՂ-ի պաշտոնատարների դիմաց ծառացած տարածաշրջանային ու միջազգային խնդիրների կարգավորման ուղղությամբ դրական քայլեր են վերցրել: Այդ պատճառով էլ Բաքվի ամենասուր քննադատություններն ուղղված են եղել Ֆրանսիայի կողմը: Օրինակ Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևն անցած մարտին քննադատելով ԼՂ-ի պաշտոնատարների հետ ֆրանսիացի պաշտոնատարների տեսակցություն, ասաց. «Բաքվի իշխանություններն Ֆրանսիայի դեսպանին են փոխանցել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի Փարիզ կատարած ուղևորության կապակցությամբ իրենց բողոքը»: «Նման քայլերն արգելում են ԼՂ-ի խաղաղ կարգավորումը»,-հավելել էր Հաջիևը:

Փոխադարձաբար Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն էլ շարունակ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատության ճամբին առկա արգելքների կապակցությամբ: Օրինակ անցած տարվա մայիսին Փարիզն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանում որոշ կայքերի արգելափակման կապակցությամբ և մի հաղորդագրությամբ որոշ կայքերն արգելափակելու Իլհամ Ալիևի կառավարության քայլը մարդու իրավունքների և խոսքի ազատության ոտնահարում համարեց և հայտարարեց, որ Ֆրանսիայի  ԱԳ նախարարությունը հետևում է Ադրբեջանում մամուլի իրավունքների ծանր վիճակին: