Հունիս 17, 2018 14:14 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 38-41-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Անֆալ սուրայի 38-րդ այան․

قل للذين كفروا ان ينتهوا يغفرلهم ما قد سلف و ان يعودوا فقد مضتسنت الاولين

«Նենգամիտներին ասա, որ եթե վերջ դնեն իրենց անհավատությանը, իրենց անցյալ մեղքերը կներվեն : Բայց եթե կրկին գործեն նույն հանցանքը, թող հիշեն հին ժողովուրդների օրինակը»:

Աստված միշտ էլ մարդկանց զղջման ու ապաշխարանքի համար ժամանակ է տալիս, որպեսզի օգտվելով աստվածային շնորհից  ոչ միայն մեղավոր հավատացյալները, այլ նույնիսկ անհավատները կարողանան հրաժարվել իրենց մոլորությունից: Այնուհետև այան ասում է, որ եթե նրանք զղջումից հետո նորից վերադառնան սխալ ճանապարհի, նրանց պատիժը խիստ կլինի:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդկանց դատելու համար պետք է նկատի ունենալ նրանց ներկան ոչ թե անցյալը:

2. Իսլամը պատերազմի կրոն չէ և միայն մարդկանց ճիշտ ճանապարհի է հրավիրում:

Այժմ կլսենք Անֆալ ուրայի 39-րդ այան.

و قاتلوهم حتي لاتكون فتنه و يكون الدين كله لله فان انتهوا فان اللهبما يعملون بصير

«Պայքարեք նրանց դեմ, մինչև որ սադրանքը անհետանա և սուրբ կրոնը հաղթանակի ողջ տիեզերքում:Եթե նրանք վերջ տան իրենց ամբարիշտությանը, Աստված նրանց արարքին վկա կլինի»:

Այս այան ասում է, որ քանի դեռ  անհավատները չեն հրաժարվել իրենց մեղքերից և  հավատացյալների դեմ սադրանքներից, հավատացյաները պետք է պայքարեն նրանց դեմ և թույլ չտան, որ նրանց նպատակներն իրականություն դառնան: Ընդհանրապես իսլամում ջիհադի նպատակը երկրի սահմանները մեծացնելը չէ: Ջիհադի նպատակն է վերացնել անարդարությունը և հաստատել ու պահպանել կայուն անվտանգություն: Իսկ  վերջնական արդարությունը, ինչպես ասում է իսլամի մարգարեն,  կհաստատի մի մարդ, ում անունը կլինի Մահդի և երբ նա գա, ողջ աշխարհում արդարություն կհաստատվի:

Այս այայից սովորում ենք․

1. Իսլամը պատերազմ չի փնտրում: Հակառակը, անհավատներն են փնտրում պատերազմ, իրենց գոյությունը պահպանելու համար:

2. Քանի դեռ թշնամին սադրանք է նյութում, պետք է նրա դեմ պայքարել:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 40-րդ այան.

و ان تولوا فاعلموا ان الله موليكم نعم المولي و نعم النصير

«Եթե նրանք համառորեն մնան իրենց անհնազանդության մեջ, մտածեք, որ Աստված ձեր պաշտպանն է և դուք պարտավոր եք  ապավինել նրա հզորությանը»:

Յուրաքանչյուր մարդու սպառնում է մի վտանգ. այն, որ մարդը հաստատակամություն չունենա և նրա մտքերը կայացած չլինեն: Նման մարդիկ ամեն օր մի հոսանքի հետևից են ընկնում: Մի օր հավատացյալ են դառնում, մի օր` անհավատ, մի օր բարեգործ և հաջորդ օրը` մեղավոր:  

Աստված այս այայում դիմելով ճշմարիտ հավատացյալներին, ասում է. Մի հետևեք նման մարդկանց և ձեր ճանապարհին եղեք հաստատակամ: Մտածեք, որ Աստված ձեր կողքին է:

Այս այայից սովորում ենք.

 1. Մարդը պետք է ապավինի միայն Աստծուն:

2. Աստված ամենալավ ղեկավարն ու առաջնորդն է, որին պետք է հետևել:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 41-րդ այան.

و اعلموا انما غنمتم من شي ء فان لله خمسه و للرسول و لذي القربي واليتامي و المساكين و ابن السبيل ان كنتم آمنتم بالله و ما انزلنا عليعبدنا يوم الفرقان يوم التقي الجمعان و الله علي كل شي قدير

«Իմացեք, որ երբ ավար եք ձեռք բերել, դրա մեկ հինգերորդը պատկանում է Աստծուն,մարգարեին, ազգականներին, որբերին, աղքատներին և ճամփորդներին, եթե հավատում եք Աստծուն և մեր ծառայի հայտնություններին, այն օրը, երբ երկու խմբերը (հավատացյալները և անհավատները) իրար բախվեցին: Աստծո զորությունն անսահման է»:

Այս այան Ջիհադի վերաբերյալ ասում է. Այն, ինչ պատերազմում որպես ավար ձեռք եք բերել դրա մեկ հինգերորդը,   պետք է ծախսեք այնպես ինչպես Աստված է կամեցել և զգույշ լինեք, որ  ձեռք բերված հարստությունը չկուրացնի ձեր աչքերը: Եվ չմոռանաք ձեր ավարի մեկ հինգերորդը նվիրել Աստծո  մարգարեին, որպեսզի կարողանա կառավարել իսլամական հասարակությունը և բավարարել որբերի ու ընչազուրկների կարիքները: Եթե հավատացյալ եք, պետք է ոչ միայն ձեր կյանքից անցնեք, այլ նաև ձեր հարստությունից: Ձեր եկամտի մեկ հինգերորդը պետք է ծախսեք անպես, ինչպես ասվում է Ղուրանում:

Այս այայից սովորում ենք․

1. Հասարակության ընչազուրկների կաիքները պետք է ապահովվեն հասարակության բոլոր անդամների եկամտից հատկացված միջոցների օգնութամբ:

2. Պատերազմն ու Ջիհադը աստվածային փորձություն է, որպեսզի հավատացյալներն ու ահավատները զանազանվեն իրարից:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 280-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ