Հունիս 17, 2018 14:30 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 42-45-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Անֆալ սուրայի 42-րդ այան․

اذ انتم بالعدوه الدنيا و هم بالعدوه القصوي و الركب اسفل منكم ولو تواعدتم لاختلفتم في الميعاد و لكن ليقضي الله امرا كان مفعولا ليهلكمن هلك عن بينه و يحيي من حي عن بينه و ان الله لسميع عليم

 «Հիշեք այն օրը, երբ դուք ներքևում  էիք բնակված, իսկ թշնամիները  վերևում էր և քարավանը  ձեր ներքևում էր: (Այնպես, որ) Հակառակ ձեր հանձնառության, անհամաձայնությունը պիտի մտներ ձեր մեջ: Բայց ամենակարողը ուզեց լրացնել այն, որ իր պատվիրաններում հրամայել էր : Որպեսզի կորսվելու դատապարտվածը ճնշվեր երկնքից իջած նշանով,  և նա ով կենդանի էր մնում, դա լիներ  երկնքից իջած ակներև նշանով:Աստված ամեն բան գիտի և լսում է» :

Անֆալ սուրայի մի քանի այաներում խոսվում է  Բադր պատերազմի մասին և նկարագրվում , թե ինչ դիքում են գտնվել իսլամի և թշնամու զորքերը: Այս այաներոմ ասվում է. Դուք գտնվում էիք թշնամու երկու խմբերի միջև: Մեկը թշնամու զրահավորված զորքն էր, որ Մեքքայից դեպի ձեզ էր շարժվում, իսկ մյուսը անհավատ առևտրականների քարավանը, որը  գնում էր Մեքքա: Դուք ցանկացաք դեպի այդ քարավանը գնալ և նրանց կողոպտելով, ավարտել պատերազմը: Սակայն Աստված կամեցել էր, որ դուք դուրս գայիք թշնամու դեմ և Աստծո կամոք հաղթեցիք նրան: Դա կնպաստեր ձեր հավատքի ամրապնդմանը և թշնամիներից նրանք, ովքեր ցանկանային, կկարողանային միանալ ձեզ : Մուսուլմանները պատրաստ չէին թշնամու զորքի դեմ պատերազմել: Եվ Ղուրանի ասելով, եթե նույնիսկ նախապես պատրաստված լինեին, կրկին չէին ցանկանա պատերազմել:

Այս այան ասում է․

1. Մուսուլմանների հաղթանակը Բադր պատերազմում, ապացուցեց մուսուլմանների ճշմարտացիությունը:

2. Այն հավատքը արժեք ունի, որի հիմքում ընկած լինի գիտակցությունը և ոչ թե կարծրամտությունը:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 43-րդ այան․

اذ يريكهم الله في منامك قليلا و لو اريكهم كثيرا لفشلتم و لتنازعتمفي الامر و لكن الله سلم انه عليم بذات الصدور

«Հիշիր ով Մոհամմադ, Աստված քեզ երազում թշնամու բանակը փոքրաթիվ ցույց տվեց: Եթե այն ավելի ահարկու ցույց տար, ձեր քաջությունը կկորցնեիք և անհամաձայնությունը ձեզ իրարից կբաժաներ: Աստված խնայեց ձեզ որովհետև նա ճանաչում է մարդկանց սրտերը»:

Աստծո կամոք, իսլամի զինվորները նախքան պատերազմը քնեցին, որպեսզի իրենց հոգնածությունն անցնի և հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինեն դիմակայել թշնամուն: Այս այան ասում է, որ Աստծո օգնություններից այն էր, որ մարգարեին երազում ցույց տվեց թշնամու զորքը, որպեսզի երբ մարգարեն զինվորներին պատմի իր երազը, նրանք թշնամու զորքը տեսնելով փախուստի չդիմեն:

Այս այայից սովորում ենք․

1.Աստծո հետ առաքինի մարդիկ հաղորդակցվում են  նաև ճշմարիտ երազներ տեսնելով:

2.Պատերազմի ժամանակ ոչ մի դեպքում չպիտի հավատացյալին հուսալքել:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 44-րդ այան․

و اذ يريكموهم اذ التقيتم في اعينكم قليلا و يقللكم في اعينهم ليقضيا امرا كان مفعولا و الي ا ترجع الامور

«Երբ պատերազմը տեսաք, Աստված ձեր աչքի առջև նվազեցրեց թշնամու բանակը, մյուս կողմից նրանց փոքր ցույց տվեց ձեր զինվորներին, որպեսզի ի կատար ածի իր հրամանների մեջ վճռվածը: Աստված վախճանն է ամեն բանի»:

Ոչ միայն մարգարեի երազում, այլ պատերազմի ժամանակ նույնպես, թշնամու քանակը շատ քիչ երևաց, որպեսզի նրանք համարձակորեն կռվեն: Սակայն անհավատների աչքին նույնպես մուսուլմանների թիվը քիչ երևաց, որպեսզի գոռոզանան և պատերազմը շատ լուրջ չընդունեն:

Այս այայից սովորում ենք․

1. Հաղթանակը քանակով  պայմանավորված չէ: Շատ կարևոր է այս դեպքում հավատալ Աստծուն:

2. Աստված երբեմն ստեղծում է սխալ պատկերացում, որպեսզի թշնամին մոլորվի:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 45-րդ այան․

يا ايها الذين آمنوا اذا لقيتم فئه فاثبتوا واذكروا كثيرا لعلكمتفلحون

«Ով հավատացյալներ, երբ գտնվեք թշնամու բանակի դիմաց, անխորտակելի եղեք, ամեն վայրկյան հիշեք Աստծուն, որ երջանիկ լինեք»:

Աստված այս այաների ավարտին հավատացյալներին ասում է. Այժմ մենք օգնում ենք ձեզ և վերացնում խոչընդոտները: Սակայն դուք չպետք է թուլանաք : Մշտապես պետք է հիշեք Աստծո անունը և Աստված միշտ ձեր կողքին կլինի:

Այս այայից սովորում ենք․

1. Հավատքի նախապայմաններից է տոկոնությունն ու դիմացկանությունը բոլոր ասպարեզներում:

2. Աստծուն հիշելը մարդուն հեռացնում է գոռոզամտությունից ու եսամոլությունից:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 281-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ