Ելք դեպի լույս 283
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 50-54-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Անֆալ սուրայի 50 և 51-րդ այաները.
و لوتري اذ يتوفي الذين كفروا الملائكه يضربون وجوههم و ادبارهم و
ذوقوا عذاب الحريق / ذلك بما قدمت ايديكم و ان ا ليس بظلام للعبيد
«Ինչ տեսարան պիտի պարզվի, երբ հրեշտակները մահ սփռեն անհավատների մեջ: Հրեշտակները նրանց երեսին և երիկամներին պիտի խփեն և այս խոսքերն ասեն. Գնացեք հիմա ու ճաշակեք կրակի պատիժը: Այս չարչարանքներն իրենց ոճիրների հետևանքն են, որովհետև Աստված երբեք անարդար չէ իր ծառաների նկատմամբ»:
Այս այաներն ասում են. կարծրամիտ անհավատները ոչ միայն աշխարհիկ կյանքոմ չեն հաղթելու, այլ մահվան ժամանակ էլ տանջանքներ են կրելու հրեշտակների կողմից: Դա այն դեպքում, երբ հրեշտակները հավատացյալներին դիմավորելու են ժպիտով։
Այս այաներից սովորում ենք.
1. Աստծո զայրույթը անհավատների նկատմամբ սկսվում է այն պահից, երբ մարդը փչում է իր վերջին շունչը:
2.Աստվածային պատիժները հենց մարդու արարքների արդյունքն են և ոչ թե Աստված այդպիսով վրեժ է լուծում:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 52-րդ այան.
كداب آل فرعون والذين من قبلهم كفروا بايات ا فاخذهم ا
بذنوبهم ان ا قوي شديد العقاب
«Նրանց ճակատագիրը նման է Փարավոնի մարդկանց ու նրանցից առաջ ապրած մարդկանց ճակատագրին: Աստված նրանց հանկարծակիի բերեց իրենց չարագործությունների ժամանակ : Նա ահարկու է իր պատիժների մեջ»:
Այս այան, մխիթարելով հավատացյաներին, ասում է. Մի կարծեք, որ ընդդիմադիրների վերաբերմունքը ձեր նկատմամբ նորություն է և միայն դուք եք, որ հանդիպել եք նման կարծրամիտ մարդկանց: Պատմության ընթացքում, մարգարեի հակառակորդները մշտապես ժխտել են ճշմարտությունը: Միթե՞ մոռացել եք, թե Փարավոնն ու իր պալատականները ինչպես էին վերաբերվում Մովսեսի ու նրա հետևորդների հետ: Կամ դրանից առաջ ինչպես վերաբերվեց Նեմրութը Աբրահամի հետ: Եվ միթե չտեսաք, թե Աստված ճշմարտության ու արդարության թշնամիներին ինչպես նվաստացրեց: Ուրեմն ապավինեք միայն Աստծո ուժին, կամ դիմադրեք թշնամուն, քանզի Աստված ձեզ հետ է:
Այս այայից սովորում ենք.
1. Երբ կարծրամտոթյունը որևէ հասարակության համար դառնա առանձնահատկություն կամ սովորություն, այդ հասարակությունը կարժանանա Աստծո պատժին:
2. Աստծո առջև բոլոր ազգերն էլ միևնույն արժեքն ունեն: Եվ ընդհանրապես, գոյություն ունի մեկ սկզբունք. Աստված աջակցում է հավատացյալներին և պատժում անհավատներին:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 53-րդ այան.
ذلك بان الله لم يك مغيرا نعمه انعمها علي قوم حتي يغيروا ما
بانفسهم و ان الله سميع عليم
«Աստված որևէ ժողովրդին շնորհած բաիքները երբեք հետ չի վերցնում, մինչև որ նենգամտությունը բույն չդնի նրանց սրտերում: Ամեն բան տեսնում և լսում է նա»:
Այս այան ասում է, որ Աստված սկզբում բոլոր ցեղերին ու մարդկանց ուղարկում է իր շնորհները և հետ չի վերցնում: Սակայն երբեմն ազգերն իրենք են այնպես անում, որ զրկվեն դրանից: Ուրիշներին բռնության ենթարկելը հենց այն գործոններից է, որ պատճառ է դառնում մարդիկ զրկվեն Աստծո բարիքներից: Իսկ զղջումը թույլ է տալիս, որ մարդիկ արժանանան աստվածային բարիքներին:
Այս այայից սովորում ենք.
1. Երջանկությունը մարդու ձեռքում է:
2.Աստված ուղարկում է իր շնորհներն ու բարիքները: Մարդն ինքն է իրեն զրկում դրանցից:
3. Մարդը կերտում է պատմությունը և կարող է փոփոխել կյանքի պայմանները:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 54-րդ այան.
كداب آل فرعون والذين من قبلهم كذبوا بايات ربهم فاهلكناهم بذنوبهم
و اغرقنا آل فرعون و كل كانوا ظالمين
«Նրանք նմանեն Փարավոնի ընտանիքին և նրանց, որ ավելի առաջ ուրացան մեր հավատքը: Մեր վրեժխնդրոթյունը թափվեց նրանց վրա, իրենց գործած ոճիրների համար: Այսպես մենք Փարավոնի բանակը խորտակեցինք ջրերի մեջ, որովհետև այն բաղկացած էր ամբարիշտներից» :
Այս այան ասում է, որ անհավատները պատմության ընթացքում միշտ էլ մերժել են աստվածային այաները: Այան հավելում է, որ անհավատների առանձնահատկությունն այն է, որ նրանք պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը: Իսկ Աստված այս ազգերին զրկում է շնորհներից և նրանց համար ստեղծում բազում դժվարություններ:
Այս այայից սովորում ենք.
1. Պետք է դաս քաղել անցյալից, որպեսզի ունենանք լուսավոր ապագա:
2.Բռնությունն աստվածային զայրույթի պատճառն է հանդիսանում: Մարդը կարող է բռնություն իրականացնել ոչ միայն իր կամ այլ մարդու այլև կրոնի նկատմամբ:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 283-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ