Ելք դեպի լույս 284
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 55-59-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Անֆալ սուրայի 55-րդ այաները.
ان شرالدواب عندالله الذين كفروا فهم لايومنون
«Հավիտենականի համար վատագույն էակները նրանք են,ովքեր անհավատ են դառել: Ուրեմն նրանք չեն հավատալու»:
Այս այան ասում է. այն անհավատությունը, որի հիմքը կարծրամտությունն է և որի նպատակն է պայքարել ճշմարտության դեմ, նվաստացնում է մարդուն և նրան դարձնում չորքոտանիներին հավասար: Այս սուրայի 22-րդ այայում նույնպես ասվում է, որ ամենավատ սողունները նրանք, են, որ չեն մտածում և չունեն բանականություն: Այս այան ասում է, որ նրանք, պատրաստ չեն հավատքի գալ, ուստի անհավատության արմատը պետք է գտնել տգիտության մեջ, և եթե նույնիսկ անհավատներն ունենան պաշտոն կամ ճանաչված լինեն, Արարիչը նրանց ընդհանրապես ոչնչություն է համարում:
Այս այայից սովորում ենք․
1. Մարդու արժեքը պետք է գտնել նրա բանականության ու հավատքի մեջ: Անհավատությունը մարդուն վերացնում է մարդկայնությունից:
2.Անհավատները նույնիսկ սողուններից ավելի անարժեք են:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 56-րդ այան․
الذين عاهدت منهم ثم ينقضون عهدهم في كل مره و هم لا يتقون
«Նրանք, որ ամեն րոպե խզում են քեզ հետ կնքած դաշինքը, Աստծուց բնավ չեն երկյուղում»:
Այս այան խոսում է Մադինայի հրեաների ու իսլամի մարգարեի միջև կապի մասին: Այան ասում է. չնայած նրանք համաձայնել էին չմիանալ անհավատներին մուսուլմանների դեմ պայքարում և չնեղել Մադինայի մուսուլմաններին, սակայն բազմիցս երդմնազանց եղան ու նույնիսկ անհավատների հետ միասին պատերազմեցին մուսուլմանների դեմ: Այս այան խոսում է անհավատների երդմնազանցության մասին և ասում. Նա, ով հավատարիմ չէ իր երդումներին, խառնակիչ է համարվում, նույնիսկ եթե աղոթի ու ծոմ պահի:
Այս այայից սովորում ենք․
1. Մարդը պետք է հարգի կնքած պայմանը, եթե նույնիսկ այն կնքել է անհավատների հետ: Չի կարելի պայմանը միակողմանիորեն խախտել:
2. Միայն ոչ առաքինի մարդն է, որ ոտնահարում է իր կողմից կնքված պայմանը:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 57-րդ այան․
فاما تثقفنهم في الحرب فشرد بهم من خلفهم لعلهم يذكرون
«Երբ պատերազմի ժամանակ նրանք քո ձեռքն ընկնեն, չարչարանքերի ենթարկելով վախեցրու նրանց հետևորդներին, որպեսզի մտածեն»:
Այս այան , դիմելով մարգարեին, որպես իսլամական հասարակության առանջորդի, ասում է. Այժմ, երբ նրանք սադրանք են նյութում, ամբողջ ուժով կանգնեք նրանց դեմ, որպեսզի սարսափահար փախուստի դիմեն և ալևս չմտածեն մուսուլմանների դեմ պայքարել: Դրա համար մուսուլմանները պետք է զգոն լինեն, և հասկանան թշնամու բոլոր սպառնալիքները և կարողանան հաղթել նրան:
Այս այայից սովորում ենք․
1. Պատերազմի ժամանակ պետք է հզորացնել և' ճակատը և' թիկունքը:
2. Իսլամը բարեգթության կրոն է, սակայն չի ընդունում դավաճանություն, երբ դրա նպատակն է սպառնալ հասարակության անվտանգությանը:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 58-և 59-րդ այաները․
و اما تخافن من قوم خيانه فانبذ اليهم علي سواء ان ا لايحب الخائنين
و لا يحسبن الذين كفروا سبقوا انهم لايعجزون
«Երբ մի ժողովուրդ քեզ մատնի, նույնն արա նրա նկատմամբ: Փոխարինիր նրա արածը, քանի որ Աստված չի սիրում դավաճաններին: Անհավատը թող չկարծի, որ պիտի խուսափի վրեժխնդրությունից: Նա չի կարող կասեցնել Աստծո զորությունը»:
Այս այաները որպես ընդհանուր սկզբունք ասում են, որ իսլամական հասարակության առաջնորդը պետք է զգույշ լինի, որպեսզի նկատելով թշնամու սադրանքները, անմիջապես դիրքորոշվի և թույլ չտա, որ թշնամին իշխի ժողովրդի վրա կամ որևէ քայլ կատարի` իր սադրանքներն իրականացնելու համար: Այաներում ասվում է, որ եթե անգամ թշնամին փորձում է նման քայլեր անել, մարգարեն անմիջապես պետք է չեղյալ հայտարարի նրա հետ պայմանը և մուսուլմաններին պատրաստի` պաշտպանելու իսլամական հասարակությունը: Այստեղ նաև ասվում է, որ չպետք է կռիվ սկսել թշնամու դեմ, եթե նա ինքը պատերազմ չի սկսել:
Այս այաներից սովորում ենք․
1. Պետք է մշտապես հավատարիմ լինել միջազգային կոնվենցիաներին ու պայմանագրերին, մինչև այն ժամանակ, քանի դեռ դրանք իրենց մեջ դավաճանություն չեն պարունակում:
2. Պայմանագրերը չեղյալ հայտարարելը պետք է լինի ժամանակին և ի պատասխան այն քայլերի, որ կատարվում են իսլամական հասարակության դեմ:
3. Իսլամական հասարակության առաջնորդները պետք է նախաձեռնող լինեն, որպեսզի թշնամին չկարծի, թե կարող է նրա վրա իշխել:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 284-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ