Ելք դեպի լույս 285
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 60-64-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Անֆալ սուրայի 60-րդ այաները.
و اعدوا لهم ما استطعتم من قوه و من رباط الخيل ترهبون به عدواللهو عدوكم و آخرين من دونهم لا تعلمونهم الله يعلمهم و ما تنفقوا من شي ءفي سبيل الله يوف اليكم و انتم لا تظلمون
«Ձեր ջանքերը միացրեք, ուժեղ ջոկատներ կազմեք, ձեր ձիերը հավաքեք որպեսզի կարողանաք սոսկում սփռել Աստծո ու ձեր թշնամիների վրա և ձեր չճանաչած թշնամիների սրտերում: Աստված ճանաչում է նրանց : Աստծո ծառայության համար ինչ որ ծախսեք, փոխարենը պիտի ստանաք: Ձեր նկատմամբ անիրավություն չպիտի լինի»:
Այս այան, դիմելով մարգարեներին ու մուսուլմաններին, ասում է. իսլամ աշխարհի ռազմական պատրաստվածությունն այնպիսին պետք է լինի, որ ոչ մի թշնամի չկարողանա նրա դեմ պայքարել: Ամբողջ ուժերով պատրաստ եղեք իսլամական աշխարհը պաշտպանելու համար: Ինչքան որ կարող եք զենք ու զինամթերք ապահովեք և իմացեք, որ դրանք պետք է տրամադրեք իսլամի պաշտպանության համար:
Այս այայից սովորում ենք․
1. Չպետք է սպասել, մինչև թշնամին հարձակվի և հետո մտածել, որ զենք ու զինաթմերք հավաքենք: Այլ պետք է այնպիսի ուժ դառնանք, որ թշնամին երբեք չմտածի, թե կարող է հարձակվել մեզ վրա:
2 Ջիհադը և դրա ծախսերի ապահովումը յուրաքանչյուր մուսուլմանի կրոնական պարտականությունն է:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 61 և 62-րդ այաները․
و ان جنحوا للسلم فاجنح لها و توكل علي الله انه هوالسميع العليم -و ان يريدوا ان يخدعوك فان حسبك الله هوالذي ايدك بنصره و بالمومنين
«Եթե նրանք հաշտություն խնդրեն, դու էլ հաշտվիր: Հույսդ դիր Աստծո վրա: Նա ամեն բան գիտի և իմանում է: Երբ քեզ ցանկանան մատնել, Աստված արգելելու է նրանց դավադրությունները: Իր և հավատացյալների օգնությամբ զորացնելու է քեզ»:
Այս այաներն ասում են. մի կարծեք, թե մենք ձեզ հորդորում ենք պատերազմել: Այս ամենը նրա համար է, որպեսզի թույլ չտանք թշնամիներին պատերազմել մուսուլմանների դեմ: Ուստի, եթե թշնամին որոշի խաղաղություն կնքել ձեզ հետ, ընդունեք դա և ապավինելով Աստծուն, ստորագրեք խաղաղության պայմանագիրը: Եվ մի վախեցեք թե թշնամին կարող է ձեզ խաբել, որովհետև Աստված ձեր պահապանն է:
Այս այաներից սովորում ենք․
1.Մուսուլմանները պետք է այնպիսի ուժ ներկայացնեն, որպեսզի թշնամին հարձակման փոխարեն նրանց հետ խաղաղ համակեցության առաջարկ անի:
2. Իսլամը ռազմատենչ կրոն չէ և միշտ առաջարկում ու ընդունում է խաղաղությունը:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 63 և 64-րդ այաները․
و الف بين قلوبهم لو انفقت ما في الارض جميعا ما الفت بين قلوبهم ولكن الله الف بينهم انه عزيز حكيم / ياايها النبي حسبك الله و مناتبعك من المومنين
«Նրանց սրտերը միացնելու է: Աշխարհի բոլոր գանձերը անկարող կլինեին կազմելու այս միությունը: Այն միայն Աստծո բարությամբ է կազմվում: Հզոր և իմաստուն է Աստված: Ով մարգարե, Աստծո պաշտպանությունը բավական է քեզ և նրանց համար,որ հետևում են քեզ»:
Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. քո կողքին այսօր գտնվող մուսուլմանների սրտերում առաջ այնպիսի թշնամություն կար , որ ինչքան էլ փորձեիր, չէիր կարող նրանց թշնամությունը վերացնել ու նրանց միջև խաղաղություն կնքել: Սակայն Աստված իսլամի լույսի տակ նրանց սրտերն իրար մոտեցրեց, որպեսզի հրաժարվեն թշնամությունից ու հնազանդվեն քեզ: Ուրեմն ով մարգարե, դու մի վախեցիր դավադրությունից, քանի որ այդ հավատացյալներն ու Աստված քո կողքին են:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստված հավատքի լույսի ներքո բոլոր սրտերը միացնում է և թշնամությունը վերացնում:
2. Բարությունն ու համերաշխությունը աստվածային բարիքներից են:
3. Իսլամական ժողովուրդը պետք է լինի իր առաջնորդի պաշտպանը, որպեսզի թշնամին չկարողանա պառակտել իրենց:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 285-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ