Հուլիս 06, 2018 18:24 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 65-69-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Անֆալ սուրայի 65-րդ այաները.

يا ايها البني حرض المومنين علي القتال ان يكن منكم عشرون صابرونيغلبوا ماء تين و ان يكن منكم مائه يغلبوا الفا من الذين كفروا بانهم قوملايفقهون

 «Ով մարգարե, հավատացյալներին հորդորիր դուրս գալ թշնամու դեմ:Ձեր միջից քսան քաջեր պիտի կարողանան հաղթել երկու հարյուր թշնամու: Իսկ հարյուր քաջեր պիտի հաղթեն   հազարի, քանզի նրանք այն մարդիկ են, որ չեն հասկանում հավատքը»:

Այս այան դիմելով մարգարեին, ասում է. Եթե թշնամին չի ցանկանում ձեզ հետ հաշտություն կնքել և տարբեր սադրանքներով փորձում է ոչնչացնել իսլամական վարչակարգը, ուրեմն հավատացյաներին հորդորիր դուրս գալ թշնամու դեմ: Նրանց ասա. Մի վախեցեք, եթե քանակով թշնամուց քիչ եք: Որովհետև Աստված ասել է, որ պետք է դիմանաք, քանզի ձեզանից յուրաքանչյուրը հավասար է տասը թշնամու: Եվ սա հավատքի նշաններից է, ինչից թշնամին զրկված է և նույնիսկ դա չի հասկանում: Պատմությունը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ մուսուլմանները պատերազմում դիմադրել են, հաղթել են: Բադր պատերազմում 313 մուսուլման կանգնեց 1000 հոգու դիմաց: Օհոդ պատերազմում 700 մուսուլման կանգնեց 3000 անհավատի դիմաց , Խանդաղ պատերազմում 3000 մուսուլման կանգնեց 10 հազար անհավատի դիմաց և Մութե պատերազմում 10000 մուսուլման կանգնեց հարյուր հազարանոց թշնամու բանակի դեմ:

Այս այայից սովորում ենք․

1. Հավատքը և դիմադրութունը շատ կարևոր են:

2. Իսլամական հասարակության առաջնորդը պետք է մշտապես մարդկանց պատրաստ պահի, որպեսզի անհրաժեշտության դեպքում  կռվեն թշնամու դեմ:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 66-րդ այան․

الان خفف الله عنكم و علم ان فيكم ضعفا فان يكن منكم ماته صابرهيغلبوا ماء تين و ان يكن منكم الف يغلبوا الفين باذن الله و الله معالصابرين

«Աստված փափագում է մեղմացնել ձեր ջանքերը: Նա գիտի, թե դուք որքան տկար եք: Ձեր միջից հարյուր քաջեր պիտի կարողանան հաղթել երկու հարյուր թշնամու: Իսկ հազար քաջեր պիտի հաղթեն երկու հազարի, շնորհիվ Աստծո, որ քաջերի հետ է»:

Նախորդ այայում ասացինք, որ երբ հավատացյալների հավատքն ուժեղ է, նրանք կարող են դիմադրել իրենց  տասն անգամ գերազանցող թշնամու դեմ: Սակայն եկավ մի ժամանակ, որ մուսուլմանների հավատքը թուլացավ: Դա ցույց տվեց, որ եթե իսլամի ժողովուրդը հոգեպես թուլանում է, թուլանում է  նաև նրա դիմադրության ուժը:

Այս այայից սովորում ենք․

1. Երբեմն պայմանները փոփոխվում են և երկրի ղեկավարները պետք  է փոխեն օրենքներն ու ավելի ճկուն քաղաքականություն որդեգրեն:

2. Պարտության հիմնական գործոնը հավատքն է: Ինչքան հավատքը թուլանա, այնքան թշնամին առաջ կշարժվի:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 67-րդ այան․

ما كان لنبي ان يكون له اسري حتي يثخن في الارض تريدون عرض الدنيا وا يريد الاخره و ا عزيز حكيم

«Ոչ մի մարգարե չպիտի գերի վերցնի, քանի դեռ ամբողջովին չի տիրապետել այդ աշխարհի վրա: Դուք փափագում եք վայելել աշխարհի բարիքները, սակայն Աստված ուզում է տալ երկնքի գանձերը: Հզոր և իմաստուն է նա»:

Այս այան ասում է, որ պատերազմի ժամանակ պետք է մտածել միայն  Աստծո մասին և հաղթնակի: Այլ ոչ թե ավար հավաքելու կամ թշնամուն  գերության վերցնելու մասին:

Այս այայից սովորում ենք․

1. Հավատացյաները չպետք է ոչ մի դեպքում և նույնիսկ պատերազմի ժամանակ մոռանան իրենց նպատակը:

2. Իսլամական ջիհադին մասնակցելու նպատակն է ձեռք բերել Աստծո գոհունակությունը և կատարել կրոնական պարտավորությունները և ոչ թե ավար ձեռք բերել կամ գերիներ:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 68 և 69-րդ այաները․

لولا كتاب من الله سبق لمسكم فيما اخذتهم عذاب عظيم -فكلوا مما غنمتم حلالا طيبا و اتقوا ان ا غفور رحيم

«Եթե Աստված ձեզ նախապես պատվերներ ուղարկած չլիներ, ձեր գրաված ավարները կարող էին Աստծո վրեժխնդրության պատճառ դառնալ:Ձեր թշնամուց գրավված և թույլատրելի սնունդով սնվեք  և երկնչեք Աստծուց: Գթած և անհիշաչար է նա»:

Այս այաները խոսում են այն մասին, որ մուսուլմանները մասնակցելով ջիհադին, պետք է մտածեն միայն իրենց նպատակի մասին: Այան ասում է, որ որոշ մարտիկներ, կռվելու փոխարեն մտածում են ավար ձեռք բերելու մասին: Այան նշում է. Աստված ձեզ խնայեց մարգարեի շնորհիվ և պետք է զգույշ լինեք ու պատերազմի ժամանակ միայն գերիների ու ավար ձեռք բերելու մասին չմտածեք:

Այս այաներից սովորում ենք․

1. Պատերազմում գերի վերցնելը նշանակում է պարտություն : Դա հանդերձյալ կյանքում տանջանքների է հանգեցնում:

2.Չի կարելի ավար ձեռք բերելու համար մեկնել սրբազան պատերազմի:

3.Աստված միշտ էլ ներում է իր արարածների սխալները: Եվ Աստծո ներմանն արժանանալու համար չպետք է մոռանանք զղջման մասին:

հաղորդաշարի 286-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ