Ելք դեպի լույս 287
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 70-72-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Անֆալ սուրայի 70-րդ այաները.
يا ايهاالنبي قل لمن في ايديكم من الاسري ان يعلم الله في قلوبكمخيرا يوتكم خيرا مما اخذ منكم و يغفر لكم والله غفور رحيم
«Ով մարգարե, ձեր ձեռքն ընկած գերիներին ասեք, որ եթե Աստված տեսնի որ իրենց սրտերը մաքուր են, պիտի տա շատ ավելի մեծ հարստություն, քան իրենցից խլվածը ու պիտի ների նրանց, որովհետև գթած ու անհիշաչար է»:
Բադրի պատերազմում մուսուլմանները գերեվարեցին Մեքքայի մեծամեծներից մի քանիսին, որոնց թվում նաև մարգարեի հորեղբորը`Աբբասին: Մուսուլմաններն ասացին, որ Աբբասին ազատ աձակելու դիմաց ոչ մի գումար չեն պահանջելու: Սակայն մարգարեն ասաց. Աբբասը նույնպես պետք է մյուս գերիների նման գումար վճարի, որպեսզի իրեն ազատ արձակեն: Այս այան ասում է. Նրանց ովքեր ձեզ գերի են ընկել ու հետո ազատվել են գումարի դիմաց, ասացեք, որ եթե հավատքի գան, Աստծո դռները իրենց առջև կբացվեն և նրանք կարժանանան Աստծո ողորմությանը:
Այս այայից սովորում ենք․
1, Գերիների հետ պետք է այնպես վարվել, որ նրանք ունենան առաջնորդվելու հնարավորություն:
2, Մշտապես պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի մեղավորները վերադառնան. նույնիսկ պատերազմի ժամանակ:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 71-րդ այան․
و ان يريدوا خيانتك فقد خانوالله من قبل فامكن منهم والله عليم حكيم
«Բայց եթե գերիները փորձեն քեզ խաբել, խաբեբայություն կանեն Աստծո նկատմամբ նույնպես: Նրանց բոլորի իրավարարարը դու ես: Իմաստուն է Աստված»:
Այս այան ասում է, որ չպետք է թշնամու դավաճանելու վախից նրանց գերիների հետ կոպիտ վերաբերվել: Ընդհակառակը, պետք է անել այնպես, որ նրանք հավատքի գան և ընդունեն իսլամը:
Այս այայից սովորում ենք․
1, Եթե մենք մեր պարտականությունները ճիշտ կատարենք, Աստված կպատասխանի թշնամիներին և հավատացյաներին կպաշտպանի նրանց սադրանքներից:
2, Թշնամուց բացի դավաճանությունից այլ ակնկալիք պետք չէ ունենալ: Սակայն հավատացյալը պետք է գերության մեջ ընկած թշնամուն ճիշտ ճանապարհ ցույց տա:
Այժմ կլսենք Անֆալ սուրայի 72-րդ այան․
ان الذين آمنوا و هاجروا و جاهدوا باموالهم و انفسهم في سبيل اللهو الذين اووا و نصروا اولئك بعضهم اولياء بعض والذين آمنوا و لم يهاجروامالكم من ولايتهم من شي ء حتي يهاجروا و ان استنصروكم في الدين فعليكمالنصر الا علي قوم بينكم و بينهم ميثاق والله بما تعملون بصير
«Այն հավատացյալները, որ իրենց տունն ու ընտանիքը թողած գնան զոհելու իրենց կյանքը հանուն Աստծո, պիտի իրենց ավարը բաժանեն նրանց հետ, ովքեր մարգերին օգնություն և ապաստան կտան: Դուք չպիտի ընկերանաք այն հավատացյալների հետ, ովքեր իրենց տներում կմնան մինչև որ նրանք էլ պատերազմի չգնան: Բայց երբ ձեր օգնությունը խնդրեն կրոնի պաշտպանության համար, օգնեք նրանց, միան եթե դա ձեր դաշնակիցների դեմ չլինի: Բարձրյալը տեսնում է ձեր բոլոր գործերը»:
Երբ անհավատները սկսեցին Մեքքայում տարբեր սադրանքներ գործել, Մարգարեն Մադինա գաղթեց ու նրան հետևելով, շատ մուսուլմաններ թողեցին իրենց տունը և տեղափոխվեցին Մադինա: Այս խումբն իսլամի պատմության մեջ կոչվում է Գաղթողներ: Մադինայում նույնպես մի խումբ մարդիկ հավատացին ու հետևեցին մարգարեին: Նրանք գաղթածներին օգնեցին ու օթևան տվեցին: Այս խումբը իսլամում հիշատակվում է Անսար(աջակիցներ) անունով: Մարգարեն այս երկու խմբերի միջև կապերը ամրապնդելու համար նրանց միջև կնքեց եղբայրության դաշինք և նրանց հորդորեց աջակցել միմյանց: Այնուհետև այան ասում է. որոշ մարդիկ հնարավորություն ունեցան գաղթել: Սակայն որոշները չկարողացան: Եթե այդ մարդիկ ձեզ դիմեն օգնության համար, մի մերժեք:
Այս այայից սովորում ենք․
1.Գաղթը մեղքի և անապահովության տարածքից` կրոնը պահպանելու կրոնական պարտավորությունները կատարելու համար, անհրաժեշտ է:
2. Երկրների միջև սահմանները պայմանական են և դա նշանակում է, որ մուսուլմանների պարտականությունները չեն սահմանափակվում որևէ աշխարհագրական տարածքով: Եթե որևէ մուսուլման աշխարհի մեկ այլ կետում բռնության է ենթարկվում, մյուսները պետք է օգնեն նրան:
3. Դաշինքի պահպանումը նույնիսկ անհավատների հետ, անհրաժեշտություն է: Եվ քանի դեռ նրանք հավատարիմ են դաշինքին, չի կարելի այն խախտել:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 287-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ