Հուլիս 06, 2018 20:27 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Անֆալ սուրայի 73-75-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Անֆալ սուրայի 73-րդ այաները.

والذين كفروا بعضهم اولياء بعض الا تفعلوه تكن فتنه في الارض و فسادكبير

«Անհավատներն իրար փոխադարձաբար օգնում են: Եթե դուք էլ նման միություն չհաստատեք ձեր միջև, անկարգություններ  ու չարիքներ պիտի թափվեն երկրի վրա»:

Նախորդ այաներում ասացինք, որ Աստված մուսուլմաններին կոչ է անում`  անհավատների հետ դաշինք կնքելու փոխարեն, միանալ և վտանգի ժամանակ պաշտպանել իրար: Սակայն եթե որևէ ժամանակ հավատացյալները պարտավորված են  ինչ որ պայման ընդունել, պետք է հավատարիմ մնան այդ պայմանին ու թույլ չտան, որ թշնամին հարձակվի, մեծ պատերազմ լինի ու մուսուլմանները կորուստներ ունենան:

Այս այայից սովորում ենք․

1. Անհավատների ճակատը, բոլոր տարաձայնություններով հանդերձ, միասնական է, իսկ եթե մուսուլմանները նույնպես չհամախմբվեն, մեծ խնդիրներ կունենան:

2. Չպիտի թշնամուն առիթ տալ, որպեսզի հարձակվի իսլամական հասարակության վրա:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի 74-րդ այան․

والذين امنوا و هاجروا و جاهدوا في سبيل الله والذين آووا و نصروااولئك هم المومنون حقا لهم مغفره و رزق كريم

«Նրանք, որ Աստծուն հավատալով իրենց հայրենիքը կթողնեն հավատքի դրոշի տակ մաքառելու համար  և նրանք, որ օգնություն ու ապաստան կտան մարգարեին, ճշմարիտ հավատացյալներ են և պիտի վայելեն Աստծո գթությունն ու արքայութան փառավոր շնորհները»:

Այս այան մեկ անգամ ևս խոսելով իսկական հավատքի մասին  նշում է, որ հավատացյալը նա է, ով անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի գաղթել ու պատերազմել հանուն Աստծո և պաշտպանել այլ մարտիկներին, հանուն հավատքի:Իհարկե գաղթը և ջիհադը միայն թշնամու դեմ պատերազմելուն չի վերաբերում:Որպես օրինակ իսլամը հորդորում է մեկնել ուրիշ տեղավայրեր գիտելիք ձեռք բերելու համար ու ապա այդ գիտելիքը ծառայեցնել հանուն հայրենիքի:Գաղթել հասարակության չարքաշ մարդկանց ծառայելու նպատակով նույնպես մեծ ջիհադ է համարվում:Պարզ է,որ իսլամ ժողովուրդը ամբողջությամբ ջիհադ անելու կամ գաղթելու հնարավորություն չունի, այդուհանդերձ իսլամի տեսակետից գաղթականներին ու ջիհադ անողներին պետք է ցուցաբերել ֆինանսական աջակցություն ե դա պարտավոր են անել բոլորը, որպեսզի իսլամական հասարակությունը զարգանա ու հզորանա ու միայն այդպիսով մուսուլմանները Աստծո գթությանը կարժանանան և կավելանան նրանց ապրուստի միջոցները:

Այս այայից սովորում ենք․

1. Յուրաքնաչյուր բարի գործ, որքան էլ դժվար լինի, այն ժամանակ է արժևորվում, եթե արվի հանուն Աստծո: Այն գործը, որ ունենա աստվածային դրդապատճառ, մնայուն է:

2. Հավատացյալը միշտ էլ կարող է մեղք ու սխալ գործել և մշտապես Աստծո ողորմութան կարիքն ունի:

Այժմ կլսենք Անֆալ սուրայի վերջին` 75-րդ այան․

والذين آمنوا من بعد و هاجروا و جاهدوا معكم فاولئك منكم و اولواالارحام بعضهم اولي ببعض في كتاب ا ان ا بكل شي عليم

«Նրանք, որ ձեզանից հետո կհավատան Աստծուն և թողնելով իրենց հայրենիքը,  կկռվեն իսլամի համար, ձեր ընկերները կհամարվեն: Բայց նրանք, որ մերձավոր են համարվում, նախընտրելի են, ահա թե ինչ է գրված գրքում. Ամենակարողի գիտությունն ընդգրկում է ամբողջ տիեզերքը»:

Այս այան ասում է. որ բոլոր իսլամական արժեքները սկզբից մինչև հիմա կարևոր են և յուրաքանչյուր մուսուլման պետք է հարգի և պահպանի այդ արժեքները: Այայում նաեւ ասվում է առաջին մուջահեդները մեծ հարգանքի են արժանի, քանզի առաջինն էին եւ աջակցեցին մարգարեին: Այնուամենայնիվ յուրաքանչյուր մուսուլման հարգանքի է արժանի:

Այան նաեւ շեշտում է, որ մուսուլմանները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց մերձավորներին ու ժառանգներին:

 Այս այայից սովորում ենք․

1. Իսլամական հասարակությունը մշտապես բաց է բոլորի առջև  և հավատացյաները ապրում են նույն օրենքներով:

2. Իսլամական հասարակության մեջ կարևոր է բարեկամական և ազգակցական կապերը պահպանելը:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 289-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ