Հուլիս 06, 2018 20:40 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 1-3-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Թոբե սուրան մարգարեին ներշնչվել է մահվանից մոտավորապես մեկ տարի առաջ: Այս սուրայում բազմիցս խոսվում է զղջման և ապաշխարանքի և Աստծո շնորհների մասին:

Նախ  կլսենք Թոբե սուրայի 1-րդ այան.

 

براء ه من الله و رسوله الي الذين عاهدتم من المشركين

<Ահա ապահովության խոսքը, որ ասացին Աստված ու իր մարգարեն, այն կռապաշտների նկատմամբ, որոնց հետ դաշինք կնքեցիք>:

Մեքքայի գրավումից հետո, մարգարեն համաներում շնորհեց, որից հետո անհավատներն ապրում էին Մեքքայում և իրականացնում իրենց արարողությունները: Դրանցից մեկն այն էր, որ մարդիկ իրենց հագուստը, հատուկ արարողությունից հետո  նվիրում էին ուրիշներին: Իսկ երբ մարդը չուներ հատուկ հագուստ, արարողությունն իրականացնում էր մերկ: Սա մուսուլմանների համար անընդունելի էր և հենց այդ ժամանակ , Մադինայում հայտնվեց սուրայի առաջին այան: Մարգարեն իմամ Ալիին գործուղեց, որպեսզի մարդկանց փոխանցի Աստծո պատվիրանը: Այս այաների համաձայն, անհավատներն իրավունք չունեն մտնել Աստծո տուն և մասնակցել ուխտագնացության արարողությանը: Չեղյալ է հայտարարվում նաև նրանց և մուսուլմանների միջև ցանկացած դաշինք: Իսլամը մուսուլմաններին մշտապես կոչ է անում հավատարիմ մնալ իրենց դաշինքին: Սակայն միայն այն դեպքում, երբ դիմացինը նույնպես հավատարիմ լինի այդ դաշինքին: Մարգարեի դաշինքը չեղյալ հայտարարելը հենց այդ պատճառով էր: Ուստի չորրորդ այայում նշվում է, որ այն մուսուլմանները, ովքեր չեն ոտնահարել իրենց դաշինքը, բացառություն են կազմում:

Այս այայից սովորում ենք

1. Հավատացյալը մշտապես պետք է հստակեցնի իր դիրքորոշումը:

2. Անհավատների հետ դաշինքը արգելված չէ, սակայն այն չպետք է թույլ տալ, որ մուսուլմանների իրավունքները ոտնահարվեն:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 2-րդ այան

فسيحوا في الارض اربعه اشهر و اعلموا انكم غيرمعجزي الله و ان الله
مخزي الكافرين

<Դուք չորս ամիս ճամփորդեցեք խաղաղությամբ և մտածեք, որ չեք կարող կանխել ամենակարողի բազուկը, որ նախատինքով պիտի ծածկի անհավատներին>:

Վերոնշյալ դեպքից հետո, Աստված Մեքքայի ոչ մուսուլման բնակիչներին ժամանակ տվեց, որպեսզի կամ իսլամ ընդունեն,  հրաժարվեն իրենց կռապաշտությունից, կամ հեռանան Մեքքայից: Այնուհետև այան ասում է. Իհարկե, կռապաշտները չպետք է մտածեն, որ եթե հեռանան Մեքքայից, Աստված իրենց չի հսկելու և հեռու են մնալու աստվածային պատժից։

Այս այայից սովորում ենք

1. Թշնամու վրա չի կարելի հարձակվել առանց զգուշացման: Նրան պետք է ժամանակ տալ:

2. Այս ժամանակը նրա համար է, որպեսզի որոշ մարդիկ ժամանակ ունենան հավատքի գալու համար:

3. Մշտապես պետք է մտածել հասարակությունը բարեփոխելու մասին և չշտապել պատժի հարցում:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 3-րդ այան

و اذان من الله و رسوله الي الناس يوم الحج الاكبر ان ا بري ء
من المشركين و رسوله فان تبتم فهو خير لكم و ان توليتم فاعلموا انكم
غير معجزي ا و بشر الذين كفروا بعذاب اليم

<Աստված և իր մարգարեն հայտարարում են մարդկանց, որ ուխտագնացությունից հետո կռապաշտներն այլևս գթության չեն արժանանալու: Պետք է փոխեք ձեր հավատքը: Եթե շարունակեք համառորեն մնալ ձեր անհավատության մեջ, չեք ազատվելու Աստծո վրեժխնդրությունից: Անհավատները գիտեն, թե ինչ ահավոր պատիժների են ենթարկվելու>: 

Այս այայում ասվում է, որ Հաջջի ուխտագնացության ժամանակ, երբ բոլոր մարդիկ հավաքվում են մի վայրում, պետք է հայտարարել, որ Աստծո և մարգարեի համար կռապաշտների արարողություններն անտանելի են: Սակայն ճանապարհը փակ չէ և եթե նրանք ապաշխարեն ու հրաժարվեն իրենց կռապաշտությունից, մուսուլմանները նրանց գրկաբաց կընդունեն: Եվ սա իրենց օգտին է, քանի որ ուր էլ գնան, Աստված հսկում է  իրենց արարքները:

Այս այայից սովորում ենք

1.Այլ երկրների հետ հարաբերություններում պետք է հստակ դիրքորոշում ունենալ:

2.Հաջջի ուխտագնացությունը շատ լավ առիթ է մուսուլմանների միասնության համար, որի հնարավորությունը ստեղծվում է տարին մեկ անգամ:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 289-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ