Ելք դեպի լույս 290
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 4-6-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Թոբե սուրայի 4-րդ այան.
الا الذين عاهدتم من المشركين ثم لم ينقصوكم شيئا و لم يظاهروا عليكماحدا فاتموا اليهم عهدهم الي مدتهم ان الله يحب المتقين
<Այդուհանդերձ հավատարիմ մնացեք կռապաշտների հետ ձեր կնքած դաշինքին, եթե նրանք նույնպես հավատարիմ մնան ու չօժանդակեն ձեր թշնամիներին: Աստված սիրում է նրանց, որ երկնչում են իրենից>:
Այս այան ասում է. եթե կռապաշտները, որ ձեզ հետ դաշինք են կնքել, չեն դրժել իրենց դաշինքը և չեն աջակցել ձեր թշնամիներին, քանի դեռ դաշինքի ժամկետը չի ավարտվել, կարող են մնալ Մեքքայում և միայն երբ ժամանակն ավարտվի, պետք է նրանց վերաբերյալ որոշում կայացնել: Իսկ ուխտադրույժ եղածները պետք է հեռանան Մեքքայից, կամ հրաժարվեն կռապաշտությունից:
Այս այայից սովորում ենք․
1. Պետք է հավատարիմ մնալ դաշինքին:
2. Դաշինքի նկատմամբ հավատարմությունն առաքինության նշան է:
Այժմ կլսենք Թոբե սորայի 5-րդ այան․
فاذا انسلخ الاشهر الحرم فاقتلوا المشركين حيت وجدتموهم و خذوهمواحصروهم واقعدوا لهم كل مرصد فان تابوا و اقاموا الصلوه و آتواالزكاهفخلوا سبيلهم ان الله غفور رحيم
<Երբ չորս նվիրական ամիսներն անցնեն, կռապաշտներին մեռցրեք, որտեղ էլ որ նրանց գտնեք: Գերի վերցրեք և պաշարեցեք նրանց, ամեն կողմից թակարդներ լարեցեք: Բայց երբ փոխեն իրենց հավատքը, աղոթք անեն, ողորմություն տան, այն ժամանակ հանգիստ թողեք նրանց, որովհետև Աստված գթած և անհիշաչար է>:
Այս այան ասում է. չորս ամիս ժամանակ տվեք նրանց, որ փոխել են իրենց պայմանը , օգնել են ձեր թշնամիներին կամ ձեր դեմ գործողություն են իրականցրել: Դրանից հետո նրանք պետք է հեռանան Մեքքայից: Իսկ նրանք, որ նման քայլերի չեն դիմել, չպետք է արժանանան կոպիտ վերաբերմունքի: Ղուրանն ասում է, որ ուխտադրույժները պետք է հեռանան Մեքքայից, կամ հավատքի գան ու հրաժարվեն կուռքերին պաշտելուց և եթե այդպես անեն, Աստված կների նրանց մեղքերը:
Այս այայից սովորում ենք․
1. Ուխտադրույժ թշնամիների նկատմամբ պետք է լինել խիստ:
2. Իսլամը փակուղի չունի և ապաշխարանքի ճանապարհը միշտ էլ բաց է:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 6-րդ այան․
و ان احد من المشركين استجارك فاجره حتي يسمع كلام الله ثم ابلغهمامنه ذلك بانهم قوم لايعلمون
<Երբ կռապաշտը քեզանից ապաստարան խնդրի, տուր, որպեսզի կարողանա լսել Աստծո խոսքը: Հետո նրան տար մի ապահով վայր, որովհետև նա թաղված է տգիտության խավարի մեջ>:
Այս այան ասում է, որ ջիհադը ոչ թե վրեժ լուծելու նպատակով պետք է իրականացվի, այլ հասարակական բռնությունները և չարիքները վերացնելու: Եթե կռապաշտներից որևէ մեկը ձեզանից ժամանակ խնդրի, տվեք նրան այդ ժամանակը, որպեսզի ծանոթանա Աստծո կրոնի հետ: Եվ դրանից հետո նոր միայն որոշում կայացրեք:
Այս այայից սովորում ենք․
1. Պետք է թշնամուն խորհելու և ընտրելու ժամանակ տալ:
2. Շատ մարդիկ մոլորվում են, որովհետև տեղեկացված չեն: Մուսուլմանների պարտականությունն է տարածել կրոնի ուղերձը:
3. Իսլամը կարևորում է մարդու ընտրությունը և մարդկանց կոչ է անում իրենց կամքով հավատքի գալ և ոչ թե վախով ու պարտադրանքով:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 290-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ