Հուլիս 06, 2018 20:55 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 4-6-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 4-րդ այան.

الا الذين عاهدتم من المشركين ثم لم ينقصوكم شيئا و لم يظاهروا عليكماحدا فاتموا اليهم عهدهم الي مدتهم ان الله يحب المتقين

<Այդուհանդերձ հավատարիմ մնացեք կռապաշտների հետ ձեր կնքած դաշինքին, եթե նրանք նույնպես հավատարիմ մնան ու չօժանդակեն ձեր թշնամիներին: Աստված սիրում է նրանց, որ երկնչում են իրենից>:

Այս այան ասում է.  եթե կռապաշտները, որ ձեզ հետ դաշինք են կնքել, չեն դրժել իրենց դաշինքը և չեն աջակցել ձեր թշնամիներին, քանի դեռ դաշինքի ժամկետը չի ավարտվել, կարող են մնալ Մեքքայում և միայն երբ ժամանակն ավարտվի, պետք է նրանց վերաբերյալ որոշում կայացնել: Իսկ ուխտադրույժ եղածները պետք է հեռանան Մեքքայից, կամ հրաժարվեն  կռապաշտությունից:

Այս այայից սովորում ենք․

1. Պետք է հավատարիմ մնալ դաշինքին:

2. Դաշինքի նկատմամբ հավատարմությունն առաքինության նշան է:

Այժմ կլսենք Թոբե սորայի 5-րդ այան․

فاذا انسلخ الاشهر الحرم فاقتلوا المشركين حيت وجدتموهم و خذوهمواحصروهم واقعدوا لهم كل مرصد فان تابوا و اقاموا الصلوه و آتواالزكاهفخلوا سبيلهم ان الله غفور رحيم

<Երբ չորս նվիրական ամիսներն անցնեն, կռապաշտներին մեռցրեք, որտեղ էլ որ նրանց գտնեք: Գերի վերցրեք և պաշարեցեք նրանց, ամեն կողմից թակարդներ լարեցեք: Բայց երբ փոխեն իրենց հավատքը, աղոթք անեն, ողորմություն տան, այն ժամանակ հանգիստ թողեք նրանց, որովհետև Աստված գթած և անհիշաչար է>:

Այս այան ասում է. չորս ամիս ժամանակ տվեք նրանց, որ փոխել են իրենց պայմանը , օգնել են ձեր թշնամիներին կամ ձեր դեմ գործողություն են իրականցրել: Դրանից հետո նրանք պետք է հեռանան Մեքքայից: Իսկ նրանք, որ նման քայլերի չեն դիմել,  չպետք է արժանանան կոպիտ վերաբերմունքի: Ղուրանն ասում է, որ ուխտադրույժները պետք է հեռանան Մեքքայից, կամ հավատքի գան ու հրաժարվեն կուռքերին պաշտելուց և եթե այդպես անեն, Աստված կների նրանց մեղքերը:

Այս այայից սովորում ենք․

1. Ուխտադրույժ թշնամիների նկատմամբ պետք է լինել խիստ:

2. Իսլամը փակուղի չունի և ապաշխարանքի ճանապարհը միշտ էլ բաց է:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 6-րդ այան․

و ان احد من المشركين استجارك فاجره حتي يسمع كلام الله ثم ابلغهمامنه ذلك بانهم قوم لايعلمون

<Երբ կռապաշտը քեզանից ապաստարան խնդրի, տուր, որպեսզի կարողանա լսել Աստծո  խոսքը: Հետո նրան տար մի ապահով վայր, որովհետև նա թաղված է տգիտության խավարի մեջ>:

Այս այան ասում է, որ ջիհադը ոչ թե վրեժ լուծելու նպատակով պետք է իրականացվի, այլ հասարակական բռնությունները և չարիքները վերացնելու: Եթե կռապաշտներից որևէ մեկը ձեզանից ժամանակ խնդրի, տվեք նրան այդ ժամանակը, որպեսզի ծանոթանա Աստծո կրոնի հետ: Եվ դրանից հետո նոր միայն որոշում կայացրեք:

Այս այայից սովորում ենք․

1. Պետք է թշնամուն խորհելու և ընտրելու ժամանակ տալ:

2. Շատ մարդիկ մոլորվում են, որովհետև տեղեկացված չեն: Մուսուլմանների պարտականությունն է տարածել կրոնի ուղերձը:

3. Իսլամը կարևորում է մարդու ընտրությունը և մարդկանց կոչ է անում իրենց կամքով հավատքի գալ և ոչ թե վախով ու պարտադրանքով:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 290-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ