Ելք դեպի լույս 293
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 17-22-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Թոբե սուրայի 17 և 18-րդ այաները․
ماكان للمشركين ان يعمروا مساجدالله شاهدين علي انفسهم بالكفر اولئكحبطت اعمالهم و في النار هم خالدون / انما يعمر مساجد الله من آمن باللهو اليوم الاخر و اقام الصلوه و آتي الزكاه و لم يخش الا الله فعسي اولئكان يكونوا من المهتدين /
<Նվիրական տաճարի մուտքը պետք է արգելված լինի կռապաշտների համար: Իրենց անկրոնությունը նրանց անարժան է դարձնում տաճար մուտք գործելու համար: Պարապ պիտի դառնան իրենց բոլոր գործերն ու կրակը դառնա իրենց հավիտենական բնակարանը: Աստծո տաճարը թող բաց լինի նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն և վերջին դատաստանին , որոնք աղոթում են, ողորմություն են տալիս և Աստծուց զատ ոչ մի բանից չեն երկնչում: Այսպիսիների համար փրկության ճանապարհով ընթանալը դյուրին է>:
Այս այաներն ասում են, որ Մեքքայի մզկիթը նախապես կառավարվում էր կռապաշտների կողմից: Բայց քանի որ մզկիթը համարվում է մուսուլմանների ամենակարևոր վայրը, այն պետք է կառավարեն առաքինի մարդիկ: Այս այաներն ասում են, որ ընդհանրապես բոլոր գործերը պետք է կատարեն առաքինի մարդիկ: Բացի դրանից, մզկիթի վերանորոգումը չպետք է սահմանափակվի միայն շենքի վերանորոգմամբ: Մզկիթն ապրում է մարդկանցով և այս սրբավայրում մշտապես պետք է քարոզվի կրոնը, ինչը կարող են միայն առաքինի մարդիկ:
Այս այաներից սովորում ենք․
1. Միայն գործը չափանիշ չէ: Կարևոր է նաև գործի դրդապատճառը:
2. Անհավատությունն ու կռապաշտութունը ոչնչացնում են մարդու նույնիսկ բարի գործերը:
3. Մզկիթների տնօրենները պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն արարողակարգին, այլ նաև հասարակության զրկված խավերին:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 19-րդ այան․
اجعلتم سقايه الحاج و عماره المسجد الحرام كمن آمن بالله و اليومالاخر و جاهد في سبيل الله لايستون عندالله و الله لايهدي القوم الظالمين
<Նրանք, որ ուխտավորների համար ջուր են տանում, այցելում են նվիրական վայրերը, միթե հավասար արժանիք պիտի ունենան այն հավատացյալների հետ, որ զենքը ձեռքին պաշտպանում են իրենց հավատքը: Աստված նրանց արարքների համար տարբեր փորձություններ է սահմանել և չարերին չի առաջնորդելու բնավ: Երկնքի թագավորության մեջ ամենապատվավոր տեղերը պիտի տրվեն այն հավատացյաներին, որոնք իրենց ընտանեկան երդիկից բաժանվելով կերթան կռվելու Աստծո դրոշի տակ և կզոհեն իրենց կյանքն ու ունեցվածքը>:
Այս այան ասում է. մուսուլմանները շատ հարցերում կարող են ծառայել իրենց եղբայրներին: Սակայն ամենակարևորը Ջիհադն է հանուն Աստծո, որտեղ մարդը կարող է իր կյանքը նվիրել Աստծուն: Ասում են, որ իմամ Ալին բոլորին կոչ էր անում Ջիհադի լույսի ներքո հավատացյալ լինել և ասում էր, որ ոչ մի բան չի կարող Ջիհադից ավելի կարևոր լինել:
Այս այայից սովորում ենք․
1.Իսլամում ամենակարևոր արժեքը հավատքն է և այն տարածելու ջանքը:
2.Նրանք, որ անցնում են իրենց կյանքից և նրանք, որ անցնում են միայն իրենց ունեցվածքից, հավասար չեն:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 20, 21 և 22-րդ այաները․
الذين امنوا و هاجروا و جاهدوا في سبيل ا باموالهم و انفسهماعظم درجه عندا و اولئك هم الفائزون / يبشرهم ربهم برحمه منه و رضوانو جنات لهم فيها نعيم مقيم / خالدين فيها ابدا ان ا عنده اجر عظيم
<Աստված նրանց խոստանում է իր գթությունը: Նրանք փրկվածներն են և պիտի բնակվեն երանության պարտեզների մեջ, ուր տիրում է գերագույն երջանկությունը: Այնտեղ պիտի վայելեն անվերջանալի հաճույքներ, որովհետև Աստծո վարձատրությունները շքեղ են>:
Այս այաները նորից խոսում են այն մասին, թե ինչպիսի մեծ դիրք ունեն հավատացյալ մոջահեդները դրախտում: Այաներն ասում են, որ Աստծո համար ամենաարժանի զավակները նրանք, են, որ ոչ միայն հավատացյալ են, այլ պատրաստ են հանուն Աստծո հրաժարվել իրենց տնից, կյանքից ու հարստությունից: Այս մարդիկ և' հանդերձյալ և' աշխարհիկ կյանքում փրկվածներն են: Նրանք դրախտում արժանանալու են շնորհների:
Այս այաներից սովորում ենք․
1. Հավատքը և Ջիհադը շատ կարևոր են իսլամական հասարակության մեջ:
2. Եթե ցանկանում եք արժանանալ հավերժական բարիքների, պետք է հրաժարվեք նյութական բարիքներից ու մտածեք միայն հավերժականի մասին:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 293-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ