Հուլիս 24, 2018 20:10 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք հավիտենականության թեմային ու հպանցիկ հայացք կնետենք ահեղ դատաստանի սեմին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:

 

Ինչպես ասացինք մի օր աշխարհը հսկա մի իրադարձությամբ փլուզվելու է: Ահեղ դատաստանը անխուսափելի իրողություն է, որը խոստացել է Աստված և բացի Աստծուց ուրիշ մեկը դրա ժամանակը չի իմանում:

Ղուրանի դիտանկյունից ահեղ դատաստանի օրը լինելու է աշխարհի վերջը և սկսվելու է մի նոր աշխարհ: Աստվածային այս գրքի տարբեր այաներում խոսվում է այդ օրվա սեմին տեղի ունեցող իրադարձությունների մասին: Երբեմն Ղուրանն այդ օրվա իրադարձությունները ներկայացնում է այնքան շոշափելի ու  առարկայական կերպով, որ մարդ զգում է այդ տեսարաններից որոշների ականատեսն է:

Հիմնականում Ղուրանի նպատակներից մեկն այն է, որ մարդկությունն ինքն իրեն պատրաստի հավիտենականության և ահեղ դատաստանի օրվա համար: Այդ պատճառով էլ Աստված զգուշացնում  է այդ օրվա կապակցությամբ և ասում է. «Վախեցեք այն օրվանից երբ կվերադարձվեք Աստծո մոտ և ապա ամեն մարդ լիովին կստանա իր արածի դիմաց ու որևէ մեկի հանդեպ անարդարություն չի լինի»: («Բաղարա», 281-րդ այա)

 

Հետևաբար անհրաժեշտ է, որ շարունակաբար զգուշանանք մեր արարքների կապակցությամբ և խորհենք այն մասին, որ մի օր պիտի աշխարհի արարչի դիմաց պատասխան տանք դրանց համար:

Ղուրանի ուշագրավ թվով այաներում ակնարկ է կատարվել ահեղ դատաստանի օրվա նախորդող իրադարձություններին ու դեպքերին: Աստված բացատրելով այդ օրվա իրադարձությունները երդվում է բնական որոշ երևույթներով և ընդգծում է, որ այդ օրն իրավամբ տեղի կունենա, այն օրը, որ ամեն մարդ կիմանա, թե ինչ է նախապես առաքել: Հետաքրքիրն այն է, որ Ղուրանը բացատրելով ահեղ դատաստանի օրն աշխարհում սպասվող դեպքերին անդրադառնում է իրադարձությունների, որոնք իրականության մեջ աշխարհի ապագայի մասին այս գրքի կանխատեսումներն են և Ղուրանի հրաշալիքներից են համարվում:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ ահեղ դատաստանի օրվա սեմին փայլող Արեգակը հանգչելու է, աստղերը վայր են թափվելու, Երկիրը տակն ու վրա է լինելու և լեռները փլուզվելու են: Այսպիսով աշխարհի հավասարակշռությունը խախտվելու է և աշխարհի ներկա համակարգը փլուզվելու է: Նաև բացատրեցինք, որ Ահեղ դատաստանի օրվա սեմին երկինքը չճեղքվելու և տոմարի նման կծկվելու է: Հիմա տեսնենք, թե այդ օրը Արեգակի, Լուսնի ու աստղերի հետ ի՞նչ է կատարվելու:

Արեգակը մեծ ու լուսավոր աստղ է, որ լույս ու ջերմություն է հաղորդում և Աստված Ղուրանում երդվում է նրանով ու նրա լույսով: «Շամս» սուրայի առաջին այաում կարդում ենք. «Երդվում եմ Արեգակով ու նրա սփռվող ճառագայթներով»:

 

Արեգակը լինելով ջերմ ու կիզիչ մի աստղ, այդուհանդերձ նրա ճառագայթումը մեծ բարիք է մարդկության համար: Աստված ասում է. «Մենք փայլող ու ջերմություն պարգևող մի ճրագ հաստատեցինք»: («Նաբաա», 13-րդ այա)

Երկնային այս լուսավոր ճրագի համար այս հատկանիշն ակնարկ է կատարում երկու մեծ շնորհների, որոնք այս աշխարհի նյութեղեն բարիքների անհրաժեշտություններ են համարվում, այսինքն լույսն ու ջերմությունը:

Արեգակի լույսը ոչ միայն լուսավորում է մարդու կյանքն ու Արեգակնային համակարգը, այլև հրաշալի ազդեցություն է գործում բոլոր կենդանի արարածների վրա: Նրա ջերմությունն էլ, որ մարդկանց, կենդանիների ու բույսերի կյանքի վրա ուղղակի ազդեցություն գործելուց բացի ամպերի, քամիների, անձրևի, բույսերի աճի ու գետերի շարժման գլխավոր աղբյուրն է համարվում: Արեգակն առողջ ու անվճար լույս է տրամադրում մարդկությանը ու եթե մի օր  այդ կենսատու ճրագը հանգչի ամեն տեղ խավար, լռություն ու մահ է տարածվելու:

Այս հսկա Արեգակը պտտվում է իր ուղեծրում ու Աստված Ղուրանում ակնարկում է դրա հաշվված ու ճշգրիտ կարգին և ասում է. «Ու Արեգակը շարունակ մեկնում է իր կայանատեղին»: («Յասին» 38-րդ այա)

Բայց ահեղ դատաստանի օրը Արեգակի վիճակը փոխվում է: Նրա շողարձակումը և դրա լույսի ու ջերմության ներքո տեղի ունեցող ակտիվությունը դադարում են: Նրա լուսավորությունը հանգչում, իսկ նրա ծավալը փոքրանում է:

Գիտնականները Արեգակի և Արեգակնային համակարգի ապագա ճակատագրի մասին բազմաթիվ վիճարկումներ են կատարել: Գիտական տեսակետից պարզվել է, որ Արեգակին ծնունդ տված հիմնական նյութերը ջրածինն ու հելիումն են: Արեգակի ներքին բարձր ջերմության պատճառով դրա ջրածինը շարունակ տարրալուծվում ու վերածվում է հելիումի ու հսկա ծավալով էներգիայի:

Գիտական հետազոտությունների համաձայն շուրջ 5 միլիարդ տարի հետո Արեգակում գոյություն ունեցող ջրածինն ամբողջությամբ վերածվելու է հելիումի: Այդ ժամանակ Արեգակի արտաքին շերտը գնալով ընդլայնվելու և վերածվելու է կարմրավուն հսկա զանգվածի: Այս կարմրավուն զանգվածը զբաղեցնելու է Մերկուրի, Վեներա և Երկիր մոլորակների ուղեծրերը: Արեգակի ընդլայնման ու բարձր ջերմության պատճառով Երկիր մոլորակի վրա գտնվող բոլոր կենդանի արարածները ոչնչացվելու են:

Մի առ ժամանակ անց Արեգակի կորիզը վերածվելու է սպիտակ գաճաճ աստղի: Ի վերջո երկար ժամանակից հետո Արեգակի էներգիան սպառվելու է: Արեգակի մահով Արեգակնային համակարգն էլ ոչնչանալու է:

Ղուրանը ահեղ դատաստանի օրը Արեգակի ճակատագրի մասին ասում է. «Այն պահը, երբ Արեգակը կկծկվի ու կհանգչի»: («Թաքվիր», առաջին այա)

 

Ղուրանի ընդգծմամբ այդ պահին Արեգակը լիովին մթնելու և տոմարի նման կծկվելու է:

Այն ինչ Ղուրանում ասված է Արեգակի խամրելու և աստղերի փլուզման մասին ճշմարտություն է, որ համապատասխանում է Արեգակի և Արեգակնային համակարգի կործանման մասին ժամանակակից տեսություններին: Քանի որ այսօր գիտությունն ապացուցել է, որ Արեգակը գնալով կորցնում է իր մասսան և սկսում է հանգչել ու  խամրել: Հետաքրքիր է, որ Ղուրանն այն ժամանակ է այս ճշմարտության մասին խոսում, երբ ժամանակի գիտական շրջանակները նման հարցերի մասին որևէ տեղեկություն չունէին:

Աշխարհի ներկա համակարգում Լուսինը, Արեգակն ու երկնային այլ մոլորակները պտտվում են հատուկ ուղեծրում ու միմյանց հետ որևէ շփում կամ բախում չեն ունենում: Ղուրանն այս մասին ասում է. «Ոչ Արեգակին է սազական որ հասնի Լուսնին և ոչ էլ գիշերն առաջ անցնի ցերեկից և նրանցից ամեն մեկն ընթանում է իր ուղեծրով»: («Յասին» 40-րդ այա)

Բայց ահեղ դատաստանի օրն այս հաշվված ու ճշգրիտ համակարգը խախտվում է: Արեգակն ու Լուսինը դուրս են գալիս իրենց ուղեծրից ու համատեղվում են: Ղուրանը «Ղիամաթ» սուրայի 8-րդ և 9-րդ այաներում անդրադառնալով այս հարցին գրում է. «Եվ Լուսինն անլույս է դառնում ու մթնում է և Արեգակն ու Լուսինը միատեղվում են»:

Մեկնաբանները Լուսնի և Արեգակի միատեղման մասին տարբեր տեսակետներ են հայտնում: Ոմանք այս այան մեկնաբանելով ասել են, որ Արեգակն ու Լուսինը հայտնվում են իրար կողքի և երկուսը միասին ծագում են արևելքից ու մայր են մտնում արևմուտքում: Բայց գոյություն մեկ այլ հզոր հավանականություն և դա այն է, որ Արեգակի ձգողականության ներքո Լուսինը գնալով մոտենում է նրան ու ի վերջ հալչում է:

Ամեն դեպքում այս այաներում ակնարկ է կատարվում աշխարհի վերջավորությանը տեղի ունեցող երկու  դեպքերին, այսինքն Լուսնի անլույս դառնալուն և Արեգակի ու Լուսնի միատեղվելուն:

Քանի որ Լուսինն ու Երկիրը լույսի ու ջերմության տեսակետից ենթակա են Արեգակին, երբ Արեգակի կարգը խանգարվում է, Լուսինն էլ կորցնում է իր լույսը և Երկիրը մատնվում է մթության ու խավարի:

Այս աշխարհում աստղերի վիճակի մասին Ղուրանն ասում է, որ Արեգակը, Լուսինն ու աստղերն իրենց ուղեծրում շարժվում են: Մյուս կետը, որին Ղուրանն ակնարկում է աստղերի մասին այն է, որ Աստված թույլ չի տալիս որ երկինքն ու աստղերը թեքվեն ու շեղվեն իրենց համար որոշված ուղղությունից:

Այս մասին «Ֆաթեր» սուրայի 41-րդ այաում ասված է. «Աստված պահում է երկինքներն ու Երկիրը, որպեսզի իրենց համակարգից ու ուղեծրից չշեղվեն»:

Աստված որ ստեղծել է բոլոր արարածներին նաև տնօրինում է նրանց: Զարմանալին այն է, որ հսկա աստղերն առանց այն որ որևէ բանի միացած լինեն միլիոնավոր տարիներ է ինչ իրենց ուղեծրում շարժվում են, առանց այն որ նվազագույն շեղումն արձանագրեն իրենց իսկական ուղղությունից, հենց այնպես որ Երկիրը մի քանի միլիարդ տարի է ինչ հատուկ կարգով պտտվում է Արեգակի շուրջը:

Բայց ահեղ դատաստանի օրը աստղերի շարժման հաշվված ու ճշգրիտ համակարգը խախտվում է: Աստղերը հակառակ իրենց կարգին հեռանում են իրենց ուղեծրից և ցրվում են վզնոցի ուլունքների նման, որոնց միացնող թելը կտրվել է: Ղուրանն այս մասին ասում է. «Եվ այդ պահին աստղերը ցրվելու և փլուզվելու են»: («Էնֆթար» 2-րդ այա)

Աշխարհի վերջում աստղերը ցրվելով ու փլուզվելով համակարգերը կորցնում են իրենց միատարրությունն ու աշխարհի կարգը խանգարվում է: Այս աշխարհի ավերակների վրա տեղի է ունենում ահեղ դատաստանը:

Ղուրանի վկայությամբ աստղերը երկնքի զարդերն են կամ ինչպես ասված է «Անըամ» սուրայի 97-րդ այաում աստղերը ցամաքի ու ծովի խավարի մեջ մարդու ուղեցույցն են:

Բայց ահեղ դատաստանի սեմին այս իրավիճակը փոխվում է և փայլուն աստղերն անհետանում ու հանգչում են: Այնպես որ «Թաքվիր» սուրայի 2-րդ այաում ասում է. «Եվ այդ պահին աստղերը մթնում են»: «Մորսալաթ» սուրայի 8-րդ այաի վկայությամբ ահեղ  դատաստանի օրն աստղերը լիովին անհետանում են: