Ելք դեպի լույս 297
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 36-39-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Թոբե սուրայի 36-րդ այան․
ان عده الشهور عندالله اثنا عشر شهرا فی کتاب الله یوم خلق السموات و الارض منها اربعه حرم ذلک الدین القیم فلا تظلموا فیهن انفسکم و قاتلوا المشرکین کافه ، کما یقاتلونکم کافه و اعلمو ان الله مع المتقین
«Երբ ամենակարողը ստեղծեց երկինքներն ու երկիրը, մի տարվա համար սահմանեց տասներկու ամիսներ: Այս թիվն արձանագրվեց նվիրական մատյանների մեջ: Այդ ամիսներից չորսը նվիրական են և դա անխախտ հավատալիք է: Այս ամինսերի ընթացքում անօրինություն մի գործեք, բայց կռապաշտների դեմ պայքարեք միշտ, ինչպես որ նրանք են ձեր դեմ պայքարում: Իմացեք, որ Աստված իրենից երկնչողների հետ է»:
Նախորդ ծրագրերում խոսեցինք այն այաների մասին, որտեղ ջիհադի հրամաններ են արձակվում անհավատների դեմ կռվելու համար: Այս այան ասում է, որ պատերազմելը հարամ է տասներկու ամսիներից չորս ամսվա ընթացքում: Այան ասում է, որ չի կարելի պատերազմել Զիղադե, Զիհաջջե, Մոհառամ և Ռաջաբ ամիսների ընթացքում: Իհարկե, եթե թշնամին այդ արգելքը չի հարգում, պետք է պաշտպանվել: Հատկանշական է, որ այս այան նաև ասում է, որ Աստված այնպես է որոշել, որ ամեն տարի ունենա 12 ամիս: Այսինքն` լուսինը 12 անգամ պտույտ գործի մոլորակի շուրջը: Ինչպես ասվել է Բաղարա սուրայի 19-րդ այայում, դրա պատճառներից մեկն այն է, որ ստեղծվի բնական օրացույց և այդպիսով ժամանակը ճիշտ ձևով հաշվվի:
Այս այայից սովորում ենք․
1. Իսլամը ռազմատենչ կրոն չէ և ձգտում է խաղաղության:
2. Թույլ մի տվեք, որ թշնամիները չարաշահեն աստվածային կրոնները:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 37-րդ այան․
انما النٌسی ء زیاده فی الکفر بضل به الذین کفروا یحلونه عاما و یحرمونه عاما لیواطئوا عده ما حرم الله فیحلوا ما حرم الله زین لهم سوء اعمالهم و الله لایهدی القوم الکافرین
<Նվիրական ամիսները ուրիշ ժամանակ տեղափոխելն անհավատություն է նշանակում: Կռապաշտներն այս փոփոխությունը մի տարի թույլատրում են, մի տարի` արգելում, որպեսզի Աստծո կողմից նվիրական հայտարարված ամիսները լրացվեն: Այս ձևով նրանք թույլատրում են այն , ինչ արգելել է Աստված: Նրանք պարծենում են իրենց տգեղ արարքներով: Աստված երբեք չի առաջնորդում ամբարիշտներին>:
Այս այան ասում է, չնայած Մեքքայի անհավատները չհարգեցին չորս խաղաղ ամիսները և ասում էին. "Ղուրանում նշված է, որ չորս ամիս պատերազմ չլինի: Ուրեմն ի՞նչ կարևոր է, թե որ ամիսները լինեն դրանք": Ղուրանը մերժում է այս տեսակետն ու ասում, որ Աստծո պատվիրանները չի կարելի խեղաթյուրել:
Այս այայից սովորում ենք․
1. Ղուրանի սխալ մեկնաբանությունները խեղաթյուրում են ճշմարտությունը:
2. Եթե մարդն իր սխալը հասկանա, կփորձի դա հատուցել ու ապաշխարել: Իսկ նրանք, որ չեն ընդունում իրենց սխալը, չեն կարողանում ճիշտ առաջնորդվել:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 38 և 39-րդ այաները․
یا ایها الذین امنوا مالکم اذا قبل لکم انفروا فی سبیل الله اثاقلتم الی الارض ارضیتم بالحیوه الدنیا من الاخره فما متاع الحیوه الدنیا فی الاخره الا قلیل » « الا تنفروا یعذبکم عذابا الیما و یستبدل قوما غیرکم ولاتضروه شیئا و الله علی کل شی ء قدیر
<Ով հավատացյալներ, ինչո՞ւ վախեցաք, երբ ձեզ ասացին, որ գնաք կռվելու հավատքի համար:Աշխարհիկ կյանքը գերադասում եք հանդերձյալին /դուք ինքներդ ցույց տվեցիք որ կապված եք այս աշխարհին/: Բայց ի՞նչ արժեն աշխարհիկ վայելքները, երկնային շնորհների հետ համեմատ>:
<Եթե պատերազմ չգնաք, Աստված խստորեն կպատժի ձեզ: Ձեր փոխարեն ուրիշ ժողովրդի կդնի ու դուք չեք կարողանա կասեցնել նրա վրեժխնդիր բազուկը, որովհետև նրա զորությունն անսահման է>:
Լուր եկավ, որ հռոմեացիները ցանկանում են հարձակվել մուսուլմանների վրա: Իսլամի մարգարեն հավատացյալներին կոչ արեց պաշտպանել իրենց տարածքը: Սակայն այդ ժամանակ ամառ էր և Արաբիայում դժվար պայմաններ էին ստեղծվել: Մյուս կողմից, բերքահավաքի ժամանակն էր և որոշ մուսուլմաններ փորձեցին այդ պատրվակներով խուսափել պատերազմ գնալուց: Այս այաները, նախատելով նրանց, ասում են. "Մի՞թե մոռացել եք հանդերձյալ կյանքը և կապվել աշխարհիկ կյանքին: Ու ջիհադի հրամանը չկատարելով, արդարացնում եք ձեր քայլերը": Այնուհետև այաները հավելում են, որ եթե ոմանք չգնան պատերազմ, Աստծո կրոնը չի պարտվելու, որովհետև Աստված կարող է պաշտպանել իր կրոնն ու մարգարեին:
Այս այաներից սովորում ենք․
1. Ջիհադից հրաժարվել, նշանակում է նվաստանալ աշխարհիկ կյանքում և չարչարանքի ենթարկվել հանդերձյալ կյանքում:
2. Կատարելով Աստծո հրամանները, մարդն առաջին հերթին ծառայություն է մատուցում ինքն իրեն:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 297-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ