Ելք դեպի լույս 299
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 43-47-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Թոբե սուրայի 43-րդ այան
« عفا الله عنک لم اذِنت لهم حتٌي يتبيٌن لک الذٌين صدقوا و تعلم الکاذبين »
»Երանի, որ Ասված ների քեզ` նրանց ցանկությունները գոհացնելու համար: Քեզ ժամանակ էր հարկավոր, որպեսզի կարողանայիր ստախոսներին զատել ճշմարտախոսներից«:
Անցած ծրագրերում ասացինք, որ իսլամի մարգարեն հռոմեացիների հարձակման դեմ կանգնելու համար, մուսուլմաններին կոչ արեց շարժվել դեպի արաբական թերակղզու ամենահյուսիսային մասը, դեպի Թաբուք: Սակայն մուսուլմաններից ոմանք փորձեցին պատրվակներ բերել` ջիհադին չմասնակցելու համար: Դրանցից էին ճանապարհի հեռավորությունը, ամռան տապը և մոտալուտ հունձքը: Ուստի նրանք մարգարեից խնդրեցին իրենց թույլ տալ վերադառնալ և մարգարեն որոշներին դա թույլ տվեց:
Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. »Նրանք, որ հրաժարվեցին քեզ հետևելուց և ռազմաճակատ գնալուց, ոչ մի հիմնավոր պատճատ չներկայացրեցին«: Այս այան պատռում է սուտ հավատացյալների դիմակը, որպեսզի զանազանվեն սուտ և ճշմարիտ հավատացյալները:
Այս այաից սովորում ենք
1. Աստված միևնույն ժամնակ որ նախատում է , նաև ողորմած է:
2. Ջիհադի ռազմաճակատում իսկական հավատացյան իրեն ցույց է տալիս:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 44 և 45-րդ այաները։
« لايستاذنک الذين يومنون بالله واليوم الاخر ان يجاهدوا باموالهم و انفسهم والله عليم بالمتقين ، انما يستاذنک الذين لايومنون بالله و اليوم الاخر و ارتابت قلوبهم فهم في ريبهم يترددون »
»Նրանք, որ հավատում են Աստծուն և իր վերջին դատաստանին, բնավ չեն խնդրի, որ իրենց զերծ պահես կռվելուց: Այլ իրենց ողջ հարստությունը կտան ու արյունը կթափեն Աստծո դատի համար:
»Իսկ նրանք որ չեն հավատում ոչ Աստծուն, ոչ էլ նրա դատաստանին, և տարակուսանքի մեջ են, քեզնից պիտի խնդրեն, որ իրենց զերծ պահես պատերազմից Աստված գիտի, որ նրանք վախենում են «:
Այս այաներն ասում են, որ նրանք ովքեր հավատում են Աստծուն և հանդերձյալ կյանքին, չեն վախենում մահից, որպեսզի արդարացում գտնեն փախչելու համար այդ փորձությունից:
Այս այաներից սովորում ենք
1. Հավատացյալին պետք է ճանաչել ռազմաճակատում և ոչ թե տան անկյունում: Առաքինության նշաններից մեկն այն է, երբ մարդը պատերազմում է հանուն կրոնի:
2. Հավատքը առիթ է ստեղծում գիտական զարգացման համար: Սակայն կասկածը մարդուն տանում է դեպի մոլորույթուն:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 46-րդ այան։
« ولو ارادوا الخروج لاعدٌوا له عده ولکن کره الله انبعاثهم فثبطهم و قيل اقعدوا مع القاعدين »
»Եթե հավատքի դրոշին հետևելու նպատակ ունենային, պատրաստված կլինեին; Բայց Աստված, որ զզված էր նրանց ծառայությունից, սաստկացրեց նրանց վատությունը և ասաց. մնացեք կանանց մոտ«:
Այս այան խոսում է այն մարդկանց մասին, ովքեր հրաժարվեցին ջիհադից: Այան ասում է, որ Աստված ընդհանրապես չի ցանկանում, որ վախկոտ մարդիկ գնան ռազմաճակատ: Եվ դրա համար էլ մարգարեն նրանց ազատեց այդ սուրբ պարտականությունից:
Դա այն դեպքում, երբ Աստված գիտի, որ նրանց արդարացումը հիմնավոր չէ և եթե մարգարեն վճիռ կայացրեց ու նրանց ազատեց, իրենց պարտավորությունները չեն կասեցվում: Այնուհետև այան ասում է. այդ մարդիկ նման են կանանց, հիվանդներին, ծերերին ու երեխաներին, որ նստում են տանը և քաղաքից դուրս չեն գալիս:
Այս այայից սովորոմ ենք
1. Պատերազմել հանուն Աստծո, նշանակում է, որ մարդն ինքն իրեն համոզում է թե որքանով է հավատացյալ:
2. Միայն դրդապատճառը բավական չէ որևէ գործի համար: Պետք է ստեղծել նաև նախապայմաններ:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 47-րդ այան։
« لوخرجوا فيکم ما زادوکم الا خبالا و لاوضعوا خلالکم يبغونکم الفتنه و فيکم سمٌاعون لهم والله عليهم بالظالمين »
»Եթե ձեզ հետ մեկնեին, միյան նոր ծախսեր կպատճառեին ու ձեր բանակում պառակտում պիտի սերմանեին ու ըմբոստություն: Այժմ, ձեր մեջ կան մարդիկ, ովքեր կկարողանային անսալ նրանց խռովարար խոսքերին: Սակայն Աստված ճանաչում է նենգամիտներին«:
Այս այան ասում է, որ մարգարեն չցանկացավ, որ թույլ և վախկոտ մարդիկ լինեն ռազմաճակատում, որովեհտև նրանք կարող են վտանգավոր լինել և իրենց վախը տարածել կռվողների մեջ: Նաև հնարավոր էր, որ նրանք վախից լրտեսություն անեին հօգուտ թշնամու«:
Այս այայից սովորում ենք
1. Կարևորը ոչ թե մարտնչողների քանակն է այլ նրանց հավատքի աստիճանը:
2.Պետք զգույշ լինենք սադրիչներից, ովքեր ապրում են իսլամական հասարակությունում և մոլորեցնում մարդկանց իրենց քարոզչություններուվ:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 299-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ