Ելք դեպի լույս 300
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 48-51-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Թոբե սուրայի 48-րդ այաները․
« لقد ابتغوا الفتنه من قبل و قلٌبوا لک الامور حتي جاء الحق و ظهر امر الله و هم کارهون »
»Կեղծարարները արդեն ջանացին վառել խառնակության կրակը: Նրանք նույնիսկ քո ծրագրերի դեմ գնացին, մինչև որ ճշմարտությունն իջավ երկնքից և Աստծո կամքը նրանց հայտնվեց ի հեճուկս իրենց«:
Անցած հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին թե կեղծարարները ինչպիսի խոչընդոտներ էին առաջացնում ջիհադի ճանապարհին, եւ պարզվեց որ նրանք ռազմաճակատում իրենց ներկայությմբ թուլացնում էին ռազմիկների ոգեւորությունը:
Այս այան ասում է, որ նրանք, սրանից առաջ հասարակության տարբեր ոլորտներում հայտնվելով փորձել են խեղաթյուրել ճշմարտությունը եւ ոչ միայն մարդկանց այլ նրանց առաջնորդներին խաբել:
Նրանք հանուն իրենց դիրքի պատրաստ են սադրանքներ նյութել, խառնակություններ անել, ճշմարտությունը խեղաթյուրել, սուտ լուրեր տարածել եւ կեղծ զեկույցներ պատրաստել: Ուստի իսլամական հասարակությունների ղեկավարները պետք է զգուշանան նման մարդկանցից:
Իհարկե Աստված այնպիսի իրավիճակ է ստեղծում, որպեսզի իրականությունը պարզվի եւ կեղծարարները խայտառակվեն, ինչից նրաք միշտ սարասափում են:
Այս այայից սովորում ենք
1. Պետք է ուշադիր լինել, թե ովքեր են խառնաշփոթ առաջացնում հասարակության մեջ:Պետք է ճանաչել այդ անձանց ուսումնասիրելով նրանց անցյալ գործունեությունը:
2. Աստծո կամքը թույլ չի տա, որ նման մարդկանց ծրագրերն իրականանան եւ բոլոր սադրանքներով հանդերձ իսլամը առաջ է շարժվում ու տարածվում:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 49-րդ այան։
« و منهم من يقول ائذن لي و لا تفتنٌي الا في الفتنه سقطوا و ان جهنم لمحيطة بالکافرين »
»Նրանցից ոմանք քեզ կասեն. պատերազմի պարտականությունից ազատիր մեզ, երկպառակտության մեջ մեզ մի մխրճիր: Արդեն մխրճված չեն միթե±: Բայց գեհենը պիտի շրջապատի անհավատներին«:
Որոշ մուսուլմաններ Թաբուքի պատերազմին չմասնակցելու համար ասում էին, որ եթե հանդիպեն հռոմեացի կանանց, չեն կարողանա պատերազմել և հնարավոր է, որ մեղք գործեն: Սակայն Ղուրանն ասում է, որ պատերազմից փախչելն ամենամեծ մեղքն է և նման խոսքերը միայն պատրվակներ են` պատերազմից փախչելու համար, ինչի հետեւանքով նրանք դառնալու են անհավատ:
Այս այայից սովորում ենք
1. Պատերազմը փորձության դաշտ է, որտեղ ազնիվ մարդիկ զատվեն ստախոսներից:
2. Միշտ չէ, որ մարդկանց խոսքը համընկնում է նրա հետ, ինչ մտածում են:Նրանք այն մարդիկ են,ովքեր առերևույթ նույնիսկ մարգարեից ու հոգևոր առաջնորդներից առաջ են անցնում ու իրենց ավելի կրոնական ու հավատացյալ ներկայացնում: Նրանք մեղք չգործելու պատրվակով հրաժարվում են ռազմաճակատից:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 50-րդ այան։
« ان تصبك حسنة تسوء هم و ان تصبک مصيبة يقولوا قد اخذنا امرنا من قبل و يتولٌوا و هم فرحون »
»(Ով մարգարե) Ձեր հաջողությունները կվշտացնեն նրանց, իսկ ձախորդության ժամանակ նրանք կգոչեն. մենք նախապես որոշել ենք մեր անելիքը ու հետո կվերադառնան և ձեր ձախորդությունների համար կուրախանան«:
Այս այան ներկայացնելով կեղծարարների իսկական դեմքն ասում է, որ եթե որոշները չեն մեկնում ռազմաճակատ և մյուսներին էլ խրախուսում են նույն կերպ վարվել, ցանկանում են, որ ռազմիկները պատերազմում պարտվեն և իրենք կարողանան պարտության ժամանակ իրենց արարքն արդարացնել:
Այս այայից սովորում ենք
1. Պատերազմի թոհուբոհի մեջ կարելի է ճանաչել թե ով է բարեկամ ու ով է թշնամի:
2.Մարգարեի պատերազմներում եղել է և' պարտություն և' հաղթանակ: Իսկ պարտության պատճառը եղել են հենց մուսուլմանները, ովքեր չեն համախմբվել:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 51-րդ այան։
« قل لن يصيبنا الا ما کتب الله لنا هو مولينا و علي الله فليتوکل المومنون »
»(Ով Մարգարե) ասա նրանց. ձեր գլխին կգա միայն այն, ինչ գրել է Հավիտենականը: Մեր տերն է նա: Հավատացյալները թող իրենց հույսը դնեն նրա վրա«:
Այս այան պատասխանում է նրանց, ովքեր գոռոզամտաբար նվաստացնում են հավատացյաներին, իրենց համարելով դիվանագետ ու հեռատես մարդիկ: Մարգարեն Աստծո կողմից հայտարարում էր որ իրենք չեն ուզում գրավել տարածնքեր կամ իշխել ուրիշների վրա: »Մենք Աստծո արարածներն ենք և եթե պատերազմում ենք, դա անում ենք հանուն Աստծո և լինում է այն, ինչ Աստված է մեզ համար որոշել. հաղթնակ կամ պարտություն: Մենք ապավինում ենք Աստծուն և հանուն նրա շարժվում ենք առաջ«. ասում էր նա:
Այս այայից սովորում ենք
1. Ջիհադը յուրաքանչյուր մուսուլմանի պարտականությունն է և կապ չունի թե դա ինչ արդյունք կունենա:
2. Կյանքն ու մահը Աստծո ձեռքերում են և դա չի նշանակում, որ ով ռազմաճակատ գնա սպանվելու է, իսկ ով մնա տանը` փրկվելու է մահից:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 300-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ