Ելք դեպի լույս 301
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 52-55-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Թոբե սուրայի 52-րդ այան․
« قل هل تربٌصون بنا الا احدي الحسنيين و نحن نتربص بکم ان يصيبکم الله بعذاب من عنده او بايدينا فتربصوا انا معکم متربصون »
» Ով մարգարե, ասա կեղծարարներին. ի՞նչ եք ակնկալում դուք, եթե հաղթենք կամ մարտիրոսվենք: Գալով մեզ, պիտի հուսանք, որ Աստված պիտի պատժի ձեզ և կամ ձեզանից վրեժխնդիր լինելը հանձնի մեզ: Սպասեցեք և մենք էլ ձեզ հետ կսպասենք«:
Նախորդ այաներում ներկայացրեցնք կեղծարարների վերաբերմունքը մարգարեի և հավատացյալների նկատմամբ, ովքեր ոչ միայն ջիհադից էին փախչում, այլ իրենց խոսքերով թուլացնում էին ռազմիկների ոգևորությունը և մյուս կողմից կրկնապատիկ էին ցույց տալիս թշնամու ուժը` իսլամի ճակատի պարտության և ոչնչացման հույսով:
Այս այան ասում է, որ մոջահեդներին սպասում է Աստծո գթությունն ու ողորմությունը: Երկու դեպքում էլ մոջահեդը հասնում է իր նպատակին: Եթե հաղթի պատերազմում, հասնում է իր նպատակին, հակառակ դեպքում, նահատակվում է հանուն Աստծո, ինչը հավատացյալի համար փրկություն է: Իսկ նրանք, ովքեր փախչում են Ջիհադից, պետք է իմանան, որ իրենց սպասում է աստվածային չարչարանքը: Նրանք պատժվելու են Աստծո ձեռքով և ճաշակելու են ռազմաճատակից փախչելու պատիժը:
Այս այայից սովորում ենք
1. Հավատացյալը երբեք չի պարտվում: Նա փորձում է կատարել իր պարտականությունը:
2. Հավատացյալ մարդու համար կյանքը կամ մահը, ապրելը կամ մեռնելը կարևոր չեն: Կարևորը ազատ ճանապարհով առաջ շարժվելն է:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 53-րդ այան։
« قل انفقوا طوعا او کرها لن يتقبٌل منکم انکم کنتم قوما فاسقين »
»Ասա նրանց (ովքեր ռեզամաճակատում ներկա գտնվելու փոխարեն նպատակ ունեն ռազմական օգնություն ցուցաբերել). ձեր ունեցվածքը կամովին թե ակամա նվիրեք, ընդունելի չի լինի, որովհետև անհավատ ժողովուրդ եք«:
Երբ որոշ կեղծարարներ, չմասնակցեցին Թաբուքի պատերազմին, ցանկանում էին նյութական օգնության միջոցով մասնակից լինել հաղթանակին, արդարացնելով իրենց փախուստը:Սակայն այս այան ասում է. դուք պարտավոր էիք լինել ռազմաճակատում: Իսկ եթե չեք եղել ճակատում, նման օգնություններ չեն ընդունվում, ինչը Ղուրանի տեսակետից նույնպես պատեհապաշտություն է համարվում:
հետաքրքիրն այն է, որ այան հավելում է, որ պարզ չէ, թե ձեր բարեգործությունը իրականացվում է սրտանց թե ոչ: Որովհետև ռազմիկների հաղթանակը ձեզ չուրախացրեց, սակայն սոցիալական և հասարակական որոշ պատճառտներով պարտավոր եղաք օգնություն ցուցաբերել:
Այս այայից սովորում ենք
1. Նրանք, ովքեր փորձում են բարեգործություն անել, պետք է նաև սրտանց հավատան Աստծուն:
2. Աստված ընդունում է միայն նրանց արարքները, ովքեր առաքինի են:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 54-րդ այան։
« و ما منعهم ان تقبل منهم نفقاتهم الا انهم کفروا بالله و برسوله و لاياتون الصلوة الا و هم کسالي و لاينفقون الا و هم کارهون »
»Աստված մերժում է նրանց ընծաները, ովքեր չեն հավատում իրեն և իր մարգարեին: Որովհետև չուզենալով են աղոթում և չցանկանալով ողորմություն տալիս«:
Այս այան ասում է, որ որոշ մարդկանց հավատքը ամուր չէ և նրանք ներքուստ չեն հավատում ոչ Աստծուն և ոչ էլ մարգարեին: Եվ եթե նրանք արտաքուստ որևէ կրոնական քայլ են կատարում, դա որևէ հիմք չունի: Նրանք նույնիսկ իրենց աղոթքը սրտանց չեն կարդում: Ուստի նրաց ոչ մի արարքը չի կարող դրական դիտվել:
Այս այայից սովորում ենք
1. Բարի արարքը առանց հավատքի, չի ընդունվում Աստծո կողմից:
2. Յուրաքանչյուր քայլ, որ կատարում ենք հանուն Աստծո, պետք է կատարենք սրտանց:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 55-րդ այան։
« فلا تعجبک اموالهم و لا اولادهم انما يريد الله ليعذٌبهم بها في الحيوة الدنيا و تزهق انفسهم و هم کافرون »
»Նրանց հարստություններն ու զավակները թող քեզ չհրապուրեն: Աղետաբեր շնորհներ են դրանք, որ Աստված է տվել, որպեսզի պատժի նրանց,ու անհավատության մեջ մեռցնի«:
Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես են մոջահեդները կռվում հանուն հավատքի, սակայն ոմանք հարստություն են դիզում, մոռանալով, որ հանդերձյալ կյանքում իրենց սպասվում է աստվածային պատիժը:
Այս այայից սովորում ենք
1. Նյութական բարիքները դեռևս չեն նշանակում, որ մարդը փրկվել է տանջանքներից:
2. Մահը չի նշանակում ոչնչացում: Այդպիսով ընդամենը մարդու հոգին առանձնանում է մարմնից, որպեսզի հանդերձյալ կյանքում նորից միանա:
3. Ուշադրություն մի դարձրեք մարդկանց նյութական կյանքին, այլ նայեք, թե ինչ մարդիկ են և ինչ է սպասվում նրանց հանդերձյալ կյանքում:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 301-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ