Ելք դեպի լույս 303
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 61-65-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Թոբե սուրայի 61-րդ այան.
« و منهم الذين يؤذون النٌبي و يقولون هو اذن قل اذن خير لکم يؤمن بالله و يؤمن للمومنين و رحمة للذين آمنوا منکم والذين يؤذون رسول الله لهم عذاب اليم»
<Կեղծարարներն անհանգստացնում են մարգարեին ու ասում են, որ նա ամեն խոսքի կարևորություն է տալիս ( և պարզամիտ ու դյուրահավատ մարդ է): Պատասխանիր նրանց. Նա տեսնում է այն ամենն, ինչ օգտակար է ձեզ համար ու հավատում է Աստծուն ու հավատացյաներին, բայց ովեքեր անհանգստացնեն Աստծո Մարգարեին սարսափելի պատժի կարժանանան>:
Այս այան նախորդ այաների շարունակությունն է, որտեղ խոսվում է կեղծարաների մասին: Այն ասում է, որ մարգարեն մարդկանց լսում էր համբերությամբ, երբեք որևէ մեկին չէր ընդհատում և որևէ մեկի նկատմամբ անուշադիր չէր: Կեղծարարները ծաղրելով մարգարեին ասում էին, որ նա միամիտ է և լսում է բոլորի խոսքը: Ի պատասխան, Աստված ասում է. «Այն, ինչ թուլություն եք համարոմ, մարգարեի ամենադրական կողմերից է: Նա ոչ իշխանավորների նման է , ոչ թագավորների, որոնք միայն հրաման են արձակում և ոչ էլ գիտնականների, ովքեր լսում են միայն իրենց նմանների խոսքերը: Նա Աստծո մարգարեն է և եկել է առաջնորդելու մարդկանց: Ուրեմն պետք է ուշադիր լինի մարդկանց նկատմամբ և լսի նրանց խոսքը։Իհարկե նա միայն հավատացյալների խոսքն է ընդունում ու հաստատում ,նրանց նկատմամբ բարությամբ է վերաբերվում»:
Այս այայից սովորում ենք․
1. Իսլամական համակարգում պաշտոնյաները պետք է ունենան մարդկանց լսելու ունակություն:
2. Պետք է լսել ուշադիր և կենտրոնացած:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 62 և 63-րդ այաները․
« يحلفون بالله لکم ليرضوکم و الله و رسوله احق ان يرضوه ان کانوا مؤمنين / الم يعلموا انه من يحادد الله و رسوله فان له نار جهنم خالداً فيها ذلک الخزي العظيم»
<Անհավատները հանուն Աստծո կերդվեն` ձեզ գոհունակություն պատճառելու համար: Բայց եթե իրական հավատացյալ լինեին, պիտի Աստծո գոհունակությունը ձեռք բերեին>:
<Գթությունը վերապահված է հավատացյալների համար: Նրանք, որ չարիք գործեն Աստծո և նրա մարգարեի դեմ, սարսափելի պատժի կարժանանան>:
Այս այան խոսում է կեղծարարների ամենացայտուն առանձնահատկություններից մեկի մասին և ասում է. Աստծո գահունակութունը ձեռք բերելու փոխարեն, նրանք, փորձում են շահել մարդկանց գոհունակությունը և ուշադրություն գրավել, որպեսզի մարդիկ իրենց նկատմամբ լավատես լինեն ու իրենք չմեկուսանան: Նրանք սուտ երդումներ են տալիս, որպեսզի մարդիկ իրենց հավատան: Հատկանշական է, որ նրանք չեն վախենում աստվածային առաջնորդներից և չեն կատարոմ նաև իրենց հասարակական ու կրոնական պարտավորությունները:
Այս այաներից սովորում ենք․
1. Կեղծարարները մշտապես չարաշահել են մարդկանց սրբություններն ու հավատալիքները:
2. Հավատացյալի համար ամենակարևորը Աստծո գոհունակությունը ձեռք բերելն է,իսկ կեղծարարի համար մարդկանց գոհունակությունը շահելը:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 64-րդ այան․
« يحذر المنافقون ان تنزٌل عليهم سورة تنبئهم بما في قلوبهم قل استهزؤا انٌ الله مخرج ما تحذرون »
<Ամբարիշտները վախենում են, որ Աստված երկնքից կիջեցնի Ղուրանի նոր գլուխ և երևան կբերի իրենց սրտի մեջ եղածը: Դուք ծիծաղեք և Աստված ցույց կտա այն, ինչ թաքցնում եք>:
Կեղծարարներից ոմանք, երբ վերադառնում էին Թաբուքի պատերազմից, մարգարեի ուխտը փախցրեցին, որպեսզի նա սպանվի: Բայց այս այաներն իջան նրանց մտադրությունը բացահայտելու համար և մարգարեն իմացավ այդ մասին: Հետաքրքիրն այն է, որ կեղծարարները Հռոմի բանակի դեմ պատերազմում մուսուլմանների կողքին կանգնելու փոխարեն, նրանց ծաղրելով ասում էին. <Նրանք ցանկանում են գրավել Լևանտի պալատները>:
Այս այայից սովորում ենք․
1. Թեև Աստված կոծկում է մարդկանց թերությունները, սակայն նաև բացահայտում է կեղծարարների արարքները:
2. Ծաղրանքը կեղծարարների ձևերից է հավատացյալների նկատմամբ, որովհետև նրանք տրամաբանության կողմնակից չեն:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 65-րդ այան։
« و لئن سالتهم يقولنٌ انما کنا نخوض و نلعب قل ابالله و آياته و رسوله کنتم تستهزؤن »
<Երբ այս մասին նրանց հարցնես, կպատասխանեն. մենք հատուկ չարեցինք, մենք կեղծեցինք ու ծաղրում էինք ձեզ: Պատասխանիր նրանց. Ուրեմն Աստծո հետ խաղա՞լ եք ուզում և իր կրոնն ու մարգարեին ծաղրե՞լ>:
Երբ կեղծարարների արարքները բացահայտվում են, նրանք ասում են, որ ծաղրելու նպատակ չեն ունեցել ցանկանում էին միայն կատակել ու անհանգստանալու կարի չկա: Աստված պատասխանում է, ասելով . <Միթե՞ Աստվածային այաները և իր մարգարեն խաղալիքներ են, որպեսզի նրանց հետ վերաբերվեք այնպես, ինչպես ցանկանում եք>:
Այս այայից սովորում ենք․
1. Չի կարելի սրբությունները ծաղրել:
2. Սրբապղծությունը աստվածային պատժի է արժանանում:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 303-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ