Ելք դեպի լույս 304
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 66-69-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Թոբե սուրայի 66-րդ այան.
« لاتعتذروا قدکفرتم بعد ايمانکم ان نعف عن طائفة منکم نغذٌب طائفه بانهم کانوا مجرمين »
<(Ով կեղծարարներ) այլևս մի փորձեք ինքներդ ձեզ արդարացնել, որ հավատուրաց եղաք: Եթե ձեզանից մի խմբին ներենք, մյուսներին պիտի պատժենք, որովհետև տրվել են ամբարիշտության>
Այս այան, դիմելով կեղծարարներին, ասում է. Ինչո՞ւ եք ծաղրում կրոնական սրբությունները և ասում, որ դա ընդամենը կատակ է: Սրբությունները չի կարելի խաղի վերածել, և ով նման կերպ վերաբերվի սրբապղծություն թույլ տված կլինի։ Այնուհետև այան ասում է. Հնարավոր է, որ ձեզանից ոմանք, առանց մտածելու, կատակի են վերածել սրբությունները: Աստված դա կների: Բայց նրանք, որ դա արել են դիտավորյալ, պետք է սպասեն պատժի:
Այս այայից սովորում ենք․
1. Աստվածային այաների նկատմամբ ծաղրանքը վատ հետևանքներ է ունենալու նման քայլի դիմողի համար:
2. Դատելու ժամանակ պետք է զանազանել հանցանքը դիտավորյալ ու ոչ-դիտավորյալ գործողներին:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 67-րդ այան․
« المنافقون و المنافقات بعضهم من بعض يامرون بالمنکر و ينهون عن المعروف و يقبضون ايديهم نسوا الله فنسيهم ان المنافقين هم الفاسقون »
<Նենգամիտներն իրար դրդում են չարիք գործել ու կասեցնել արդարության տարածումը: Նրանք փակում են իրենց ձեռքերը և ողորմություն չեն տալիս: Նրանք մոռանում են Աստծուն և Աստված էլ մոռանում է նրանց, որովհետև նենգամիտներ են>:
Կեղծարարների գործերից մեկը հավատացյալներին ու նրանց բարի գործերը ծաղրելն է : Քանի որ նրանք սրտանց չեն հավատում դատաստանի օրվան, պատրաստ չեն հանուն Աստծո բարեգործություն անել: Այս այայում ասվում է . Նրանք մոռացել են Աստծուն: Ուրեմն Աստված էլ նրանց է մոռացել ու լքել: Այս խոսքերի իմաստն այն է, որ Աստված նրանց ուշադրություն չի դարձնում և այդ մարդիկ զրկվում են աստվածային շնորհներից:
Այս այայից սովորում ենք․
1. Հասարակության բարեփոխման կամ բարոյալքման մեջ դերակտար են և' տղամարդիկ և' կանայք:
2.Աստվածային պատիժները սահմանվում են ըստ մարդկանց արարքների: Աստծուն մոռանալով, Նա էլ մարդուն է մոռանում և անուշադրության մատնում նրան։
Այժմ կլսենք Թոբե սուրայի 68-րդ այան․
« وعد الله المنافقين و المنافقات و الکفار نار جهنم خالدين فيها هي حسبهم و لعنهم الله و لهم عذاب مقيم »
<Աստված գեհենի կրակով է սպառնում անհավատներին ու ապիրատներին` կին թե տղամարդ: Իրենց մեղքերն այնտեղ պետք է քավեն` աստվածային անեծքը կրելով և հավիտենական չարչարանքների ենթարկվելով>:
Այս այան ասում է, որ կեղծարարները նման են անհավատաներին և երկուսն էլ աստվածային զայրույթի են արժանանալու։
Այս այայից սովորում ենք․
1. Ինչքան էլ որ կեղծարարներն ասեն, որ հավատացյալ են, սակայն հանդերձյալ կյանքում լինելու են անհավատների կողքին:
2. Դժոխքի կրակից ավելի սարսափելի, աստվածային անեծքն է, որին արժանանալու են անհավատները:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 69-րդ այան․
« کالذٌين من قبلکم کانوا اشدٌ منکم قوه و اکثر اموالاً و اولاداً فاستمتعوا بخلاقهم فاستمتعتم بخلاقکم کما استمتع الذين من قبلکم بخلاقهم و خضتم کالذي خاضوا اولئک حبطت اعمالهم في الدنيا و الاخرة و اولئک هم الخاسرون »
<Դուք հետևում եք այն ամբարիշտներին, որ ձեզանից առաջ են եկել: Նրանք իրենց ուժով , հարստությամբ ու զավակներով //առանց մտածելու հանդերձյալ կյանքի մասին,// լի ու լի վայելեցին երկրային կյանքը: Դուք էլ նրանց պես վայելեցիք ձեր բաժինը. : Նրանց ասած խոսքերը կրկնեցիք: Նրանց արարքներն այս և հանդերձյալ աշխարհում պարապ մնացին ու նրանք կործանվեցին>:
Այս այան դիմելով կեղծարարներին, ասում է. Մի կարծեք, որ դուք շատ ճարպիկ եք և կարողացել եք հավատացյալներին խաբել ու ձեր երեսին հավատացյալ մարդու դիմակ դնել: Ձեզանից ավելի ճարպիկները, որ ունեցել են պաշտոն ու հարստություն, խայտառակվել են ու նվաստացել և ձեռնու՝նայն կներկայանան հանդերձյալ աշխարհում:
Այս այայից սովորում ենք․
1. Ռազմական ուժը և տնտեսական կարողությունը չեն կարող մարդուն փրկել աստվածային զայրույթից, քանի որ եթե Աստված զայրանա, դրանցից ոչ մեկը մարդուն չի օգնի։
2. Աշխարհիկ կյանքն անցողիկ է: Չպիտի դրա հետ սիրտ կապենք:
3. Վտանգավոր է հակակրոն դառնալը և մեղք գործելը: Քանզի մարդը խորանում է դրանց մեջ ու կործանվում: Սակայն երբեմն, մարդը կատարում է սխալներ ու ապաշխարանքով փրկվում դրանից:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 304-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ