Ճանաչենք իսլամը (203)
«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է հավիտենականության թեմայի քննարկմանը:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է հավիտենականության թեմայի քննարկմանը: Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ ահեղ դատաստանի ժամանակ չարագործ ու բարեգործ մարդկանց ապրումներն ու իրավիճակը տարբեր են լինում: Բացատրեցինք, որ ահեղ դատաստանի ժամանակ չարագործ մարդիկ զղջացող ու արցունքոտ աչքերով հայացքները վայր են գցելու և նրանց վրա նստելու է նվաստացման փոշին ու նրանց պատելու է վիշտը: Մինչդեռ հավատացյալներն իրենց առջևից գնացող լույսի առաջնորդությամբ են շարվելու և կտրելու են դեպի դրախտ ու հավերժական երջանկություն տանող ճանապարհը: Ուրեմն նրանց մի խումբն ուրախ է ու նրանց դեմքը փայլում է նրանց հավատքի ու մաքուր գործերի լույսով: Փոխադարձաբար մեկ այլ խումբ տառապում է աշխարհում իր կատարած գեշ արարքների համար:
Մարդու կյանքն այս աշխարհում նրա հավիտենական կյանքից անջատ չէ, այլ շաղկապված է նրան: Սա իրողություն է, որ աստվածային բոլոր առաքյալները դրա մասին հիշեցրել են: Այն ինչը որ մարդիկ ահեղ դատաստանի օրը նկատում են նրանց լավ ու վատ արարքների արդյունքն է:
Այս աշխարհը դաշտի նման է և մարդն էլ հողագործ է: Մարդու արարքը նման է սերմնացուին, որ գյուղացին դա տեղադրում է հողի սրտում: Հետո այս սերմնացուն աճում ու հասակ է նետում և նա քաղում է իր բերքը: Հավիտենականությունն բերքը քաղելու պահն է: Անկասկած մարդ կարող է քաղել այն ինչ ցանել է և դրանից բացի այլ բերք չի ստացվում:
Այս կապակցությամբ Աստծո առաքյալը մի պարզ մեկնաբանությամբ ասում է «աշխարհը հավիտենականության ցանքսադաշտն է»: Վստահաբար մարդ հավիտենականության օրը կարող է քաղել այն ինչը, որ ցանել է: Անհնարին է, որ մարդ գարի ցանի, իսկ հետո ցորեն ստանա կամ փուշ ցանի ու դրանից գույնզգույն ու գեղեցիկ ծաղիկներ աճեն: Եթե մարդ այս աշխարհում դիմում է ցանկացած տեսակի հանցագործ արարքի ու մեղքի ահեղ դատաստանի օրը չի կարող դրանից երջանկության ու բարօրության պտուղ ակնկալել: Հետևաբար հավիտենական կյանքի սերմը ցանվում է այս աշխարհում՝ մարդու ձեռքով և հավիտենականության մեջ նրա ճակատագիրը որոշվում է հենց այս աշխարհում:
Նրանից հետո երբ մարդը մի խոսք է արտասանում կամ մի գործ է կատարում ըստ երևույթին նրա ասածն ու արածը չքանում են: Օրինակ եթե նկարահանենք մարդու բարի ու արժանավոր աշխատանքները և կամ նրա հանցագործությունները, ամեն դեպքում նրա իսկական արարքն ու ասածը հասանելի չեն: Սակայն հենց գործերն ու խոսքերը, որ կարծես թե անհետացել են, մեռելների հարության օրը մարմնավորվելու են առանձին կերպով ու ընկերակցելու են մեզ: Հետևաբար այն ինչ մարդը կատարում է այս աշխարհում չի ոչնչանում: Նա հավիտենականության անզգայության ու հրճվանքի պայմաններում տարբեր տեսքով ու կերպարանքով նկատելու է իր անցյալի արարքները: Նրա լավ աշխատանքները ներկայանալու են գեղեցիկ ու հաճելի, իսկ վատ արարքները գեշ ու սարսափելի կերպարանքով: Այս աշխարհում մարդու աշխատանքները հավիտենականության կառույցին համապատասխան մարմնավորում ու տեսանելի են դառնում: Դա աշխատանքի մարմնացում է կոչվում: Այլ խոսքով պատիժն ու պարգևն իրականության մեջ մարդկանց աշխարհիկ կյանքի կատարած գործերի թաքուն էությունն են, որոնք երևան են գալիս մյուս աշխարհում: Աշխարհում մարդու կատարած ցանկացած արարք՝ լինի դա լավ կամ վատ, ունի աշխարհիկ ու առերևույթ տեսանելի մի պատկեր: Օրինակ ճշտապահությունը, առատաձեռնությունն ու բարեգործությունը և կամ ոճրագործության, գողության ու դավաճանության նման անպարկեշտ արարքները:
Այս արարքներից յուրաքանչյուրն ունի նաև ներքին մի էություն, որ այսօր թաքնված է նրա մեջ ու մյուս աշխարհում հավիտենականության իրողությունների պատճառով երևան է գալիս և դրա հեղինակին հաճույք ու անդորր կամ ցավ ու պատիժ է պատճառում:
Հետևաբար եթե մարդն աշխարհում արժանավոր գործեր է կատարել դրանք մյուս աշխարհում կերպարանափոխվում են և վերածվում են այգիների, դրախտային պարգևների ու շքեղ ապարանքների: Ընդհակառակը մարդու ցանկացած գեշ ու անվայել արարքի կերպարանքն այլանդակվում է և ներկայանում է կրակի ու տարբեր տեսակի պատիժների տեսքով: Ուրեմն մարդու ցանկացած լավ կամ վատ արարք ունի աշխարհիկ ու նաև հավիտենական կերպարանք, որը թքանված է նրա էության մեջ, իսկ ահեղ դատաստանի օրը կապված հավիտենականության իրողության դա մարմնավորվում է և նրան հաճույք ու ուրախություն և կամ ցավ ու տխրություն է պատճառում:
Այլ խոսքով մարդու արարքների և այն ամեն ինչի միջև որի ականատեսն է լինում նա ահեղ դատաստանի օրը ուղղակի կապ գոյություն ունի: Հավիտենականությունը աշխարհի արտացոլանքն է, սակայն դա չի արտացոլում աշխարհի արտաքինը, այլ բացահայտում է նրա ներքինը: Հնարավոր է, որ այս աշխարհում որևէ արարք զուգակցված լինի ցավով, տառապանքով ու բարդությամբ, սակայն դրա էությունը լավ և պարգևների ու գովեստի արժանի լինի: Հետևաբար այն ինչ հայտնվում է մահից հետո՝ հավիտենականության մեջ, դրա իսկական էությունն է, ոչ թե ցավն ու տառապանքը: Ընդհակառակը հնարավոր է, որ որևէ արարք հաճույք պատճառի, բայց դրա էությունը գեշ ու աղտոտ լինի: Հավիտենականության մեջ հայտնի է դառնում դրա գեշ էությունը, ոչ թե պատճառած հաճույքները:
Աստված «Ալե Օմրան» սուրայի 30-րդ այայում մարդու արարքների մասին ասում է. «Այն օրը երբ մարդ իր առջև տեսնում է իր կատարած բոլոր բարի գործերը ու նաև չար գործերը և փափագում է երանի իր և այդ գեշ արարքների միջև մեծ տարածություն լիներ և ինքը ահեղ դատաստանի ժամանակ չնկատեր այդ գեշ արարքները»:
Այս այան և Աստծո խոսքը փոխանցող այլ այաները հստակ կերպով հայտարարում են, որ մարդը մեռելների հարության օրը լիովին ստանում է իր արարքներն, այն իմաստով որ մարդու բարի ու գեշ արարքները մարմնավորվում ու ահեղ դատաստանի օրը ներկայանում են նրան:
Այսպիսով մեր արարքներն ու քայլերը որևէ ժամանակ չեն անհետանում ու շարունակ մնում են այս աշխարհում և դա ի տես այն բանի, որ մենք մեր մակերեսային մոտեցմամբ ենթադրում ենք, որ մեր անցյալի արարքները ոչնչացել են: Մեղավորներն ու բարեգործներն այդ օրը մարմնավորված են տեսնում իրենց արարքները, այն տարբերությամբ, որ բարեգործները դրանք տեսնելով հրճվում ու ուրախանում են, իսկ չարագործները նողկանք են ապրում ու սարսափելով փափագում, որ իրենք այդ գեշ արարքներից հեռու մնան: Այդտեղ մեղավոր մարդը չի կարող խույս տալ իր անվայել արարքների պատասխանատվությունից կամ դրանք հերքել, քանի որ այդ արարքները նրա հանցագործության ու ոճրագործության լավագույն ապացույցն են: Հետևաբար նա ցանկանում է, որ իր և այդ արարքների միջև տարածություն առաջանա:
Այդուհանդերձ մարդու արարքները նրա գոյության բաղադրիչ տարրն են: Մարդը հավիտենականության մեջ ապրում է այս աշխարհում կատարած գործերով ու այն ամենով ինչ վաստակել է: Այս արարքներն ու վաստակածը նրա լավ կամ վատ հարստությունն են ու հավիտենականության մեջ ընկերակցելու են նրան:
Բնականաբար այն մարդը, որ հավատում է Աստծուն ու մեռելների հարությանը, ցանկացած աշխատանք կատարում է մեծ ուշադրությամբ: Քանի որ իմանում է իր կատարածն անցողիկ բնույթ չի կրում, այլ դրանք նախաառաքումներ են մյուս աշխարհ, որտեղ ինքը պիտի ապրի այլ կապիտալով: Իսլամի մեծ մարգարեն իմաստալի մի արտահայտությամբ ասում է. «Այս պահից սկսած մյուս աշխարհում ձեզ համար լավ ընկերակիցներ գտեք, քանի որ մյուս աշխարհում մարդուն ընկերակցում են նրա մարմնավորված արարքներն ու աշխատանքները»:
Ահեղ դատաստանի օրն արարքները տեսնելու մասին Աստված «Զելզելե» սուրայի 6-րդ այայում ասում է. «Այդ օրը մարդիկ ելնելու են գերեզմաններից, որպեսզի նրանց համար ցուցադրվեն նրանց արարքներն»:
Այս այան արարքների մարմնավորման մասին Ղուրանում ներկայացված ամենահստակ այաներից է: Այդ օրը մարդկանց արարքներից յուրաքանչյուրը տարբեր մարմնավորում ստանալով ներկայանալու են նրան: Նրանց ընկերակցելը կամ մարդուն հաճույք ու ուրախություն է պատճառելու և կամ ցավ ու տառապանք:
Այս սուրայի հաջորդ 7-րդ և 8-րդ այաներն ակնարկում են հավատացյալ ու անհավատ և բարեգործ ու չարագործ երկու խմբերի արարքների ճակատագրին և ասում են. «Ուրեմն եթե մեկը մանր հատիկի չափ բարի գործ կատարած լինի դա կտեսնի ու եթե մեկը մեկ մանր հատիկի չափ չար գործ կատարած լինի դա կտեսնի»:
Այս այաները վկայում են ահեղ դատաստանի ժամանակ լավ ու վատ գործերի մարմնավորման մասին: Այն իմաստով, որ եթե մարդ նույնիսկ ասեղի ծայրի չափ բարի կամ չար գործ կատարած լինի, դա կմարմնավորվի դրա հեղինակի դիմաց և նա դա կնկատի:
Համաձայն այս այաների այդ օրն Աստծո հաշվեքննությունը խիստ մանրակրկիտ է լինելու: Իրականության մեջ ահեղ դատաստանի ժամանակ արարքները չափող կշիռներն այնքան նուրբ են լինելու, որ նկատելու և հաշվելու են մարդու նույնիսկ ամենաաննկատ արարքներն ու գործերը: