Ելք դեպի լույս 307
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 80-84-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..
Նախ կլսենք Թոբե սուրայի 80-րդ այան.
« استغفر لهم او لا تستغفر لهم ان تستغفر لهم سبعين مرٌة فلن يغفرالله لهم ذلک بانٌهم کفروا بالله و رسوله والله لايهدي القوم الغاسقين »
<Նրանց համար իզուր պիտի յոթանասուն անգամ հայցեիր Աստծո գութը: Աստված նրանց չի ների երբեք որովհետև մերժեցին հավատալ իրեն և մարգարեին: Նա երբեք չի առաջնորդելու ամբարիշտներին>:
Անցած հաղորդումների ժամանակ խոսեցինք այն մասին թե կեղծարարները իրենց խոսքով ու գործով ինչպես էին հավատացյաներին ճնշման ենթարկում եւ նույնիսկ մտադրված էին սպանել իսլամի մարգարեին, ինչը չահջողվեց նրանց:
Այս այան դիմելով իսլամի մարգարեին, ասում է. <Մի փորձիր կեղծավորների համար ներում հայցել, որովհետև նրանք այնքան մեղավոր են, որ այլևս չեն կարող վերադառնալ դեպի ճշմարիտ ճանապարհ: Նույնիսկ դու, որ բարեգթութան մարգարե ես, եթե յոթանասուն անգամ նրանց համար ներում հայցես Աստծուց, միևնույն է նրանք չեն արժանանալու աստվածային ողորմությանը>, ինչպես մահամերձ հիվանդը, որին բժիշկներն այլեւս չեն կարող փրկել:
Այս այայից սովորում ենք.
1. Հավատացյալներին և կրոնական ուսմունքները ծաղրելը մարդուն տանում են դեպի կրոնական անհավատարմություն, փակելով նրա առջեւ փրկվելու ճանապարհը:
2. Աստված և իր մարգարեն միշտ ներում են մեղավորներին: Սակայն որոշ մարդիկ չունեն դրա արժանիքը:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 81 և 82-րդ այաները.
« فرح المخلفون بمقعدهم خلاف رسول الله و کرهوا ان يجاهدوا باموالهم و انفسهم في سيبل الله و فالوا لاتنفروا في الحر قل نار جهنٌم اشد حرا لو کانوا يفقهون . فليضحکوا قليلا و ليبکوا کثيرا جزاء بما کانوا يکسبون»
<Թաբուքի արշավի ժամանակ իրենց տանը մնացողները գոհ եղան, որ չենթարկվելով մարգարեի հրամանին չմասնակցեցին պատերազմին: Նրանք մերժեցին Աստծո դատը իրենց հարստությամբ ու կյանքով պաշտպանել: Նրանք ասացին. այս տաք եղանակին պատերազմի չենք գնա: Պատասխանիր նրանց որ գեհենի կրակի ջերմությունն ավելի ուժեղ է: Եթե իմանայիք>:
<Թող մի քիչ ծիծաղեն: Հետո շատ են լացելու իրենց վարքի համար>:
Նախորդ այայում խոսենցինք այն մասին թե ինչպես կեղծարարները Աստծո զայրույթին արժանացան: Այս այան, խոսելով կեղծավորների մասին, ասում է, որ Թաբուքի պատեազմի ժամանակ նրանք ոչ միայն պատրաստ չեղան, այլ ուրիշներին էլ արգելեցին մասնակցել պատերազմին, ասելով, որ եղանակը տաք է: Նրանք ոչ միայն չմասնակցեցին ջիհադին, այլ փախուստի դիմեցին և ուրախացան դրա համար: Ի պատասխան, Աստված ասում է. շատ մի ուրախացեք, որովհետև ձեր տառապանքի ժամանակներն առջևում են: Ապա շարունակում է. Դուք մոռացել եք դատաստանի օրը, որտեղ ստանալու եք այնպիսի պատիժ, որը խլելու է ժպիտը ձեր շուրթերից: Այն ժամանակ դուք կարտասվեք:
Այս այաներից սովորում ենք․
1. Վախկոտ հավատացյալը պատերազմ չի գնում, սակայն սրտանց անհանգիստ է իր արարքի համար, փորձելով այլ կերպ օգտակար լինել ռազմիկներին: Իսկ կեղծավորը ոչ միայն չի գնում ռազմաճակատ եւ չի օգնում ռազմիկներին, այլ սրտանց ուրախ է իր այդ արարքի համար:
2. Հարությունը մարդուն ստիպում է ավելի դիմացկուն լինել աշխարհիկ կյանքի դժվարությունների դիմաց:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 83-րդ այան.
« فان رجعک الله الي طائفة منهم فاستأذنوک للخروج فقل لن تخرجوا معي ابداً و لن تقاتلوا معي عدوٌا انٌکم رضيتم بالقعود اول مرٌة فاقعدوا مع الخالفين »
<(Ով մարգարե այս պատերազմից հետո) Երբ Աստված քեզ վերադարձնի դեպի կեղծարարների մի խմբի մոտ, նրանք պիտի քեզանից թույլտվություն խնդրեն` կռվի գնալու համար: Ասա նրանց. ձեզ երբեք չեմ ընդունի իմ զինվորների մեջ: Դուք երբեք չեք կռվի թշնամու դեմ իմ դրոշի տակ, քանի որ առաջին անգամ դուք նախընտրեցիք մնալ տանը, քան գնալ պատերազմ: Ուրեմն մնացեք թույլերի հետ>:
Կեղծավորների առանձնահատկություններից է նաև այն, որ նրանք եսակենտրոն են: Այն, ինչ մարգարեն հրամայել էր և բոլորը իրականացնում էին, կեղծավոները խուսափում են անել: Նրանք ոչ միայն չէին ենթարկվում մարգարեին, այլ ըստ երևույթին սպասում էին, որ նա ենթարկվի իրենց պահանջներին: Ղուրանն ասում է, որ եթե նույնիսկ մարգարեն լսի իրենց խոսքը, ու պատրաստվի պատերազմի գնալ թշնամու դեմ, այդ մարդիկ նորից կհրաժարվեն պատերազմից ու նոր պատրվակներ կբերեն: Այն ինչ նրանք ասում են խաբեություն է, ոչ թե իրական պատրաստակամություն, դրա համար մարգարեն նրանց ասում է․-« Դուք երբեք չեք պատերազմի ,ուրեմն անտեղի նման առաջարկ մի ներկայացրեք և նստեք ձեր տներում` ծերերի ու հիվանդների նման, որոնք ռազմաճակատ գնալու հնարավորություն չունեն»:
Այս այայից սովորում ենք․
1. Զգուշանանք երեկվա փախստականներից և այսօրվա կամավորներից, քանզի Ճշմարիտ հավատքը պետք է լինի մարդու մեջ և մարդը պետք է այն ապացուցի ոչ միայն խոսքով այլ իր գործով:
2. Հավատանք իսկական ապաշխարանքին, սակայն չխաբվենք խաբեբա մարդկանց ու կեղծարարների խոստումներին։
Այժմ կլսենք Թոբե սուրայի 84-րդ այան․
« و لا تصلٌ علي احد منهم مات ابدا و لاتقم علي قبره انٌهم کفروا بالله و رسوله و ماتوا و هم فاسقون »
<(Ով մարգարե)Երբ նրանից մեկը մեռնի, մի աղոթիր նրա համար: Նրա գերեզմանի մոտ մի կանգնիր, որովհետև նրանք երբեք չհավատացին Աստծուն և իր մարգարեին ու մեռան անհավատության մեջ>:
Աստծո մարգարեի սկզբունքն այնպիսին էր, որ մասնակցոմ էր մուսուլմանների հուղարկավորությանը, աղոթում նրանց համար: Սակայն այս այայում Աստված մարգարեին հորդորում է չմասնակցել կեղծավորների հուղարկավորությանը, այդպիսով ցույց տալով, որ անգամ մահից հետո նրանք հարգանքի արժանի չեն:
Այս այայից սովորում ենք․
1. Կեղծավորների դեմ պայքարելու միջոցներից մեկը նրանց մեկուսացնելն 2. Հավատացյալ մարդու հուղարկավորությանը մասնակցելը գովելի է, ինչը ցույց է տալիս որ պետք է պահպանել նրա հիշատակը մահից հետո:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 307-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
http://parstoday.com/hy
մնացեք խաղաղությամբ։