Ելք դեպի լույս 308
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 85-90-րդ այաներին: Խոսափողի մոտ է․․․․․
Նախ կլսենք Թոբե սուրայի 85-րդ այան.
« و لاتعجبک اموالهم و لا اولادهم انٌما يريدا... ان يعذبهم بها في الدنيا و تزهق انفسهم و هم کافرون »
<Նրանց ճոխություններն ու բազմաթիվ զավակները թող չշլացնեն ձեզ: Աստված նրանց պատժելու է հենց այդ շնորհներով: Նրանք մեռնելու են անհավատության մեջ>:
Իսլամի հայտնվելու առաջին տարիներին մուսուլմաններն ապրում էին ֆինանսական և տնտեսական վատ վիճակում: Իսկ կեղծավորներն այդ ժամանակ ունեին շատ լավ պայմաններ և դրա համար էլ որոշ մուսուլմաններ ենթարկվում էին նրանց: Այս այայում Աստված հավատացյալներին զգուշացնում է, որ չխաբվեն կեղծավորների հարստությանը, քանի որ նրանց ձեռքում Աստծո բարիքները հենց իրենց համար բացասական հետևանքներ են ունենալու և նրանք այս աշխարհից հեռանալու են որպես անհավատներ։
Այս այայից սովորում ենք․
1. Երբեմն մեծ հարստությունը և երեխա ունենալը մարդուն կարող է բերել տառապանք և ոչ թե երջանկություն: Պետք չե խաբվել հարուստների արտաքին կյանքին և նայելով նրանց մեզ նվաստացած զգանք:
2. Երջանկության չափանիշը մարդկանց վերջն է և շատ կարևոր է, որ մարդը դա զգա, ոչ թե միայն հպարտանա իր հարստությամբ:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 86 և 87-րդ այաները․
« و اذا انزلت سورة ان آمنوا با... و جاهدوا مع رسوله استاذنک اولوا الطٌول منهم و قالوا ذرنا نکن مع القاعدين / رضوا بان يکونوا مع الخوالف و طبع علي قلوبهم فهم لا يفقهون »
<Երբ Աստված Ղուրանի նոր գլուխ իջեցրեց և հրամայեց հավատալ իրեն ու մարգարեին և հետևել նրան պատերազմում, կեղծարարների միջից հարստություն դիզածները խնդրեցին, որ իրենց զերծ պահի պատերազմից, ասելով . մեզ այստեղ թող: Մենք ցանկանում ենք մնալ տանը մնացողների հետ >: <Նրանք նախընտրեցին մնալ սխալ գործողների ու տանը մնացողների հետ: Աստված իր կնիքը դրեց նրանց սրտի վրա: Այլևս չեն լսի իմաստության ձայնը>:
Այս այաներն ասում են, որ նրանք, ում հարստությունը գրավել է ձեր ուշադրությունը, այնպես են կապվել աշխարհիկ կյանքին, որ երբ պատերազմ կամ ջիհադ է լինում, մտածում են ինչպես փախչել, որպեսզի կանանց ու ծերերի նման մնան քաղաքում: Նրանք աշխարհիկ կյանքի համար հրաժարվում են իրենց կրոնից և մարգարեին մենակ են թողնում թշնամու դեմ: Արդյոք դուք, հավատացյալներդ փորձու՞մ եք ունենալ նման հարստություն, որը ձեզ կհեռացնի այս պարտավորություններից:
Այս այայից սովորում ենք․
1. Կրոնը պահպանելու համար ջիհադը կարևոր պարտականություն է հավատացյալի համար:
2. Աշխարհիկ կյանքին կապվածությունը պատճառ է դառնում, որ մարդիկ հրաժարվեն ջիհադից: Երբ մարդը կապվում է աշխարհիկ կյանքին, փախուստի է դիմում ջիհադից: Եթե չունենք տարողություն չպետք է ձգտենք հարստություն կուտակել;
3. Կեղծավորները չունեն ճիշտ դատողության կարողություն;
Այժմ կլսենք Թոբե սուրայի 88 և 89-րդ այաները․
« لکن الرسول و الذين آمنوا معه جاهدوا باموالهم و انفسهم و اولئك لهم الخيرات و اولئک هم المفلحون / اعدٌالله لهم جنات تجري من تحتها الانهار خالدين فيها ذلک الفوز العظيم . »
<Մարգարեն և հավատացյալները, որոնք իսլամը պաշտպանելու համար զոհում են իրենց կարողությունն ու կյանքը, պիտի ողողվեն երկնային շնորհներով ու պիտի վայելեն խաղաղություն>:<Նրանք պիտի հավիտենապես բնակվեն Աստծո պատրաստած երանության պարտեզների մեջ, որտեղ գետերը հոսում են ծառերի կողքին եւ որտեղ հավերժանալու են: Սա է մեծ փրկությունը>:
Ի տարբերություն հարուստների և անհավատների , ովքեր պատրաստ չեն կռվելու թշնամու դեմ, մարգարեն և հավատացյալները աստվածային կրոնը պաշտպանելու համար հրաժարվում են իրենց կյանքից ու հարստությունից և հանունԱստծո կռվում թշնամու դեմ: Բնական է, որ և' հանդերձյալ կյանքում և' աշխարհիկ կյանքում, նրանք իսկական երջանկության են հասնում և ստանում են ամենամեծ նվերները: Երբ մարդն անցնում է իր հարստությունից և կյանքից, կարող է ամեն տեսակ բարի գործ անել, որքան էլ այն դժվար լինի: Ուստի աշխարհում այդ մարդիկ փրկվում են, իսկ հանդերձյալ կյանքում Աստված հատուցում է նրանց զրկանքներն ու նեղությունները և նրանց է նվիրելու դրախտային բարիքները:
Այս այայից սովորում ենք․
1. Անհավատ կեղծավորները չպետք է մտածեն, որ եթե իրենք հրաժարվեն պատերազմից, իսլամն անպաշտպան է մնում: Հավատացյալները մշտապես պաշտպանում են այն:
2. Ոչ միայն պետք է հավատալ մարգարեին, այլ հետևել նրան` աստվածային կրոնը տարածելու համար:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 90-րդ այան․
« و جاء المعذٌرون من الاعراب ليؤذن لهم و قعد الذين کذبوا الله و رسوله سيصيب الذٌين کفروا منهم عذاب اليم . »
Անապատի արաբներից շատերը եկան թույլտվություն խնդրելու, որ չգնան պատերազմ: Սակայն նրանք, որ ստեցին Աստծուն և մարգարեին, մնացին իրենց տներում: Սարսափելի պատիժ են կրելու այդ անհավատները>:
Այս այան մարդկանց բաժանում է երկու մասի, ասելով, որ կան մարդիկ, ովքեր իրականում ունեն կոնկրետ պատճառներ` ջիհադին չմասնակցելու համար: Սակայն ոմանք պարզապես չեն մասնակցում ջիհադին և չեն ցանկանում պաշտպանել կրոնը: Ղուրանն առաջին խմբի մասին ասում է, որ նրանք, չնայած ունեին ջիհադին չմասնակցելու արդարացի պատճառ, սակայն թույլտվություն խնդրեցին մարգարեից: Երկրորդ խումբը փորձեց սուտ կերպով արդարանալ, չնայած որ մարգարեն նրանց թույլ չտվեց հրաժարվել ջիհադից: Նրանք նստեցին իրենց տները և այս սխալ վարքագծի համար դասվեցին անհավատների շարքին:
Այս այայից սովորում ենք․
1. Ջիհադը ամբողջ հասարակության խնդիրն է և ոչ թե անհատի,ուստի անհատներն իրավունք չունեն առանց իսլամական առաջնորդի թույլտվության որևէ քայլ կատարել։
2․Սուտը միայն լեզվով չէ: Երբեմն մարդու արարքը նույնպես ապացուցում է սուտը:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 308-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
http://parstoday.com/hy
մնացեք խաղաղությամբ։