Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: ,Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, որոնցից գլխավորներն էին Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը, բանակցային գործընթացը խափանելու կապակցությամբ Երևանին ուղղված Բաքվի մեղադրանքները, նաև մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ Տաջիկստանին ուղղված մեղադրանքը:
Կասպից ծովում կայացավ Ադրբեջանի ու Ռուսաստանի սահմանապահ ուժերի համատեղ զորավարժությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ադրբեջանի սահմանապահ ուժերը կիրակի օրը Բաքվի նավահանգիստ ժամանած Ռուսաստանի Դաղստանի ինքնավար հանրապետության սահմանապահ կառույցի պետ Ալեքսեյ Բուերովի հրամանատարության տակ գտնվող «Բրիլիան» ռազմանավի մասնակցությամբ համատեղ զորավարժության մասնակցեցին:
Զորավարժության նպատակներից էին Կասպից ծովի կենսական ռեսուրսների պաշտպանությունը, նաև անօրինական միգրացիայի, զենքի և ապրանքի մաքսանենգման դեմ պայքարը:
Երկու երկրի սահմանապահ ուժերը համատեղ զորավարժություններին զուգահեռ քննարկեցին երկկողմ հարաբերությունների, կենսական աղբյուրների պաշտպանության և այս ծովում անօրինական քայլերի դեմ պայքարում համագործակցության հեռանկարները:
-----------------------
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մի հաղորդագրություն տարածելով, հայկական ուժերին մեղադրել է սահմանային տարածքների բնակիչ խաղաղ քաղաքացիների դեմ զենք օգտագործելու և խափանարար քայլեր ձեռնարկելու մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է. «Հայկական ուժերը գնդակոծել են Թովուզ քաղաքի մերձակայքում տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերն ու նաև այդ քաղաքի մի քանի բնակելի տարածքները, որի հետևանքով որոշակի վնաս է հասցվել այդ տարածքների բնակիչներին և ենթակառուցվածքներին»:
Այս կապակցությամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևը շփման գծերի մերձակայքում բնակվող խաղաղ քաղաքացիների դեմ գործողության իրականացումը դեմ է համարել միջազգային իրավունքի չափանիշներին և նշել, որ խափանարարական նման քայլերի պատասխանատվությունն ուղղված է Հայաստանի կողմը:
Դա ի տես այն բանի, որ հայկական կողմն էլ հակառակորդին մեղադրում է հրադադարի խախտելու և շփման գծում ուժեր կուտակելու մեջ: Օրինակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած ամիս հայտարարեց. «Իմ՝ վարչապետ դառնալուց հետո Ադրբեջանը քանի անգամ խախտել է հրադադարը և Նախիջևանում գտնվող շփման գծերում զորուժ է կուտակել»:
ՀՀ վարչապետի ընդգծմամբ, ուժերի նման կուտակում արձանագրվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին նախորդող ժամանակաշրջանում իսկ Նախիջևանի ու Հայաստանի սահմանագծում էլ որոշակի տեղաշարժ է նկատվում»:
Բաքվի և Երևանի փոխադարձ մեղադրանքները վկայում են այն մասին, որ երկու հարևան ու թշնամի երկրների ղեկավարները բախումներին վերջ տալու համար քաղաքական անհրաժեշտ կամք չեն դրսևորում: Այդ պատճառով կարելի է ակնկալել որ հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակելու է մնալ չկարգավորված: Այս շրջագծում թշնամի կողմերը ծրագրեր մշակելով փորձում եմ բարձր պահել շփման գծերում ծառայողների հոգեվիճակը: Օրինակ ՀՀ վարչապետի կինը Աննա Հակոբյանը, որ վերջին օրերին Ղարաբաղի առանցքայնությամբ «Խաղաղություն կանանց հետ» խորագրով շարժում է ստեղծել, ռուսական մի լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է. «Ցանկանում եմ արձանագրել, որ որևէ քաղաքականություն և քաղաքական շահ չի կարող ավելի բարձր գնահատվել երիտասարդների կյանքից և նրանց ծնողների կրած տառապանքից: Սա թող ընկալվի որպես մի մոր և կնոջ ուղերձ»:
Ընդհանուր առմամբ չի կարելի կասկածել, որ Բաքվի ու Երևանի հնչեցրած փոխադարձ մեղադրանքները ոչ միայն չեն կարող սատարել ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլև բարձրացնում են բախման ու պատերազմի հավանականությունը:
----------------------------------
«ՄԱԿ-ի գլխ. ասամբլեայի 73-րդ նստաշրջանում Փաշինյանի ելույթը կարևոր է»: Նման կարծիք ունի Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
-----------------------------------
Այժմ մեկ լուր Ադրբեջանից:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի դպրոցներից մեկի տնօրենն արգելեց այդ դպրոցների դասարաններ ծածկոցավոր աշակերտուհիների մուտքը:
Ադրբեջանի «Մենվալ» կայքն այս կապակցությամբ գրել է, որ Բաքվի մի դպրոցում ծածկոցավոր աշակերտուհիների ներկայության արգելքն արժանացել է աշակերտության ծնողների բողոքին:
Ծնողները հայտարարել են, թե բողոքի հայց են ներկայացնելու Ադրբեջանի դատական շրջանակներին:
Ադրբեջանի դպրոցներում ծածկոցի արգելքն անգամներ արժանացել է այդ երկրի մուսուլմանների բողոքին: Այդ որոշումը ոտնահարում է հազարավոր ծածկոցավոր աշակերտուհիների իրավունքները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի բնակչության 96 տոկոսը մուսուլմաններ և նրանց մեծամասնությունը շիաներ են: Այդուհանդերձ այդ երկրում մուսուլմաններն իրենց կրոնական արարողություններում սահմանափակություններ ունեն և Ադրբեջանի իշխանությունները համակարգված կերպով ոտնահարում են նրանց իրավունքները:
---------------------------
ՄԱԿ-ը Տաջիկստանին մեղադրեց մարդու իրավունքները ոտնահարելու մեջ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսար Միշել Բաչլեթը Ժնևում գումարված այս կազմակերպության մարդու իրավունքների 39-րդ նստաշրջանում հայտարարեց Միջին Ասիայի երկրներում և մասնավորապես Տաջիկստանում բռնաճնշումների, հետապնդումների, առանց հիմնավորման ձերբակալությունների և քաղաքական ընդդիմության հանդեպ բռնարարքների կապակցությամբ հիշյալ խորհրդի մտահոգությունը:
Այս միջոցին Տաջիկստանում մարդու իրավունքների կապակցությամբ մոնիտորինգ անցկացնող Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության պատասխանատու Վիկտորիո Նադեժդինան վերջերս տեղեկացրել է, որ նախորդ տարիների համեմատությամբ Տաջիկստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը հավելում են կրել:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության հիշյալ պատասխանատուն անդրադառնալով ԵԱՀԿ մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջաններում Տաջիկստանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայի քննարկմանը, հավելեց. «2017 թվականից ի վեր այդ երկրում քաղաքացիական իրավունքների ոտնահարումը, նաև քաղբանտարկյալների, դատապաշտպանների, կանանց ու երեխաների վրա գործադրվող ճնշումներն առավել լուրջ տեսք են ստացել»:
Տաջիկստանի իշխանություններն իրենց քաղաքացիների իրավունքները սահմանափակելու կապակցությամբ բազմաթիվ քայլեր են ձեռնարկել: Ի շարս դրանց վերջին տարիների ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով այդ երկրի մուսուլմաններին արգելվել է Հաջի ուխտագնացության մեկնել, իսլամական ծածկոց կրել և կամ մորուք ունենալ: Այս երկրի կառավարությունը նաև մտադրություն ուներ արգելել արաբական անունների գործածությունը:
Այդուհանդերձ թվում է, որ այս անտրամաբանական քայլերը այնքան էլ չեն առնչվում ահաբեկչության դեմ պայքարին: Այս քաղաքականությունն առաջին հերթին որդեգրվել են այն պատճառով, որ Տաջիկստանի պետայրերը փորձում եմ մերժել իրենց հասարակության իսլամական լինելու ճշմարտությունը և աշխարհի մոտ Տաջիկստանի հասարակության մասին աղավաղված պատկերացում ստեղծել:
---------------------------
Վրաստանի եկեղեցին բողոքեց այդ երկրում մարիխուանայի արտադրության դեմ:
Անցած շաբաթ Վրաստտանի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները Թբիլիսիում ցույց կազմակերպելով բողոքեցին այդ երկրում մարիխուանայի արտադրությանն օրինականություն տալուն ուղղված այդ երկրի կառավարության և պաշտոնական կառույցների ջանքերի դեմ:
Վրաստանի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ դատապարտեցին մարիխուանայի օգտագործման արգելքը վերացնելու այդ երկրի Սահմանադրական դատարանի որոշումն ու նաև դրա ցանքսն ու արտադրությունը Վրաստանում օրինականացնելու պաշտոնական կառույցների ջանքերը:
Բողոքարարները Վրաստանի իշխանությունների այդ քայլը երկրի ապագային ուղղված վտանգ են բնութագրել:
Վրաստանի ՆԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդարանին է ներկայացնելու արտահանման, նաև բժշկական ու այլ նպատակներով մարիխուանայի ցանքսն ու արտադրությունն օրինականացնելու մասին օրինագիծը:
Վրաստանի Սահմանադրական դատարանը մի առ ժամանակ առաջ վերցրեց այդ երկրում մարիխուանայի օգտագործման համար սահմանված քրեական ու վարչական պատիժը: