Ճանաչենք իսլամը (207)
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս շաբաթվա համարի առաջին բաժնում կշարունակենք ահեղ դատաստանի ժամանակ երջանիկ ու դժբախտ մարդկանց վիճակի քննարկումը:
Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք «Ասհաբե Յամին»՝ «աջակողմյան աջակիցներ» և «Ասհաբե Շեմալ»՝ «ձախակողմյան աջակիցներ» խմբերին: «Ասհաբե Յամին»-ը նրանք են, ովքեր իրենց բարի գործերի պատճառով իրենց արարքների վկայականը ստանում են աջ ձեռքով: Նրանք աշխարհում ազատում են ստրուկներին, մասնավորապես ծանր պահերին կերակրում են սովահարներին, բարեկամ որբերին և ընչազուրկներին: Մեկ խոսքով նրանք թիկունքում են թողնում աշխարհի դժվարանցանելի ոլորանը, որպեսզի հավերժական երջանկության հասնեն:
Հիշյալ խմբի դիմացի կողմում «Ասհաբե Շեմալ»-ը կամ ձախակողմյան խումբն է: Սրանք Ղուրանի բնութագրմամբ մոլորված, բարին մերժող ու հավատուրաց անձինք են և ահեղ դատաստանի ժամանակ աշխարհում գործած ոճիրների պատճառով նրանց արարքների վկայականը տրվում է նրանց ձախ ձեռքին:
«Վաղեա» սուրայում այս խմբին տրվել է «Ասհաբե Շեմալ» անվանումը, իսկ նույն «Վաղեա» և «Բալադ» սուրաներում հիշյալ խումբը նաև հիշատակվել է «Ասհաբե Մաշմաե» անունով ինչը նշանակում է չարագործ ու չարաբաստիկ խումբ:
«Բալադ» սուրայի 19-րդ և 20-րդ այաներում կարդում ենք. «Եվ նրանք ովքեր ուրացան մեր այաները նրանք չարագործ ու չարաբաստիկ են: Նրանց պատելու է համատարածք կրակը, որից նրանք փրկություն չեն ունենա»:
Աստված «Վաղեա» սուրայի 41-ից 44-րդ այաներում ասում է. «Եվ Ասհաբե Շեմալը, նրանք չափազանց դժբախտ են լինելու հայտնվելով այրող քամիների և եռացող ջրի մեջ ու նաև թանձր ու սև ծխի մեջ, որը ոչ զով է և ոչ էլ հաճելի»:
Ղուրանը դրա համար որ ընթերցողի ուշադրությունը հրավիրի կարևոր մի հարցի վրա օգտվում է այդ մեթոդից: Մենք էլ մեր առօրյա խոսակցության ժամանակ երբեմն նույնն ենք անում: Օրինակ ասում ենք՝ մեզ դժբախտություն պատահեց, չասես ինձ դժբախտություն: Ամեն դեպքում 41-րդ այայի արտահայտության ոճը վկայում է նրանց ծանր ու ցավալի վիճակի մասին, որոնց արարքների վկայականը գտնվում է նրանց ձախ ձեռքին, այսինքն մեղավոր ու հանցագործ խմբի մասին:
Այս այաներն ակնարկում են մի քանի տեսակ պատիժների՝ մահացու այրող քամիները, մահաբեր եռացող ջուրը և հեղձուցիչ թանձր ու տաք ծխի ստվերը նրանց համար անտանելի պայմաններ են ստեղծելու: Այնուհետև բացատրելով ծխի ստվերի մասին, հավելում է, որ դա ոչ զովություն է ունենալու և ոչ էլ լինելու է հաճելի: Հովանոցներն ընդհանրապես մարդկանց պաշտպանում են կիզիչ արևից և կամ քամուց ու անձրևից, բայց ակնհայտ է, որ դժոխքում ծխի այդ հովանոցն այդ յուրահատկություններից որևէ մեկը չի ունենալու:
«Վաղեա» սուրայի 45-ից 48-րդ այաներում ներկայացված են նման դաժան ու սարսափելի ճակատագրի արժանանալու պատճառները. «Նրանք մինչ այս աշխարհում շփացած ու ըմբոստ էին և շարունակում էին մեծ մեղքեր գործել ու ասում էին, թե երբ մեռանք և հող ու ոսկոր դարձանք արդյոք կրկին հարություն ենք առնելու»:
Այս մոլորված զանգվածն աշխարհում խեղդված է եղել բարիքների մեջ ու ցոփ կյանք է վարել: Թեև «Ասհաբե Շեմալ» խմբի բոլոր անդամները մեծահարուստներ չեն լինում, բայց Ղուրանի ակնարկը վերաբերում է նրանց պարագլուխներին: Հենց այնպես որ այսօր է նկատում ենք, որ մարդկային հասարակության մեջ նեխածության աղբյուրը բարիքների մեջ մխրճված ու ցոփ կյանք վարող խավն է: Այս մեծամիտ ու գոռոզ խավը մոլորության է մատնում նաև ուրիշներին:
Իրականության մեջ պատերազմների, արյունահեղության ու հասարակություններում մոլորության ակունքն այս հարուստ ու հզոր մարդիկ են: Այդ պատճառով էլ Ղուրանն ամենից առաջ ակնարկում է նրանց:
Մեծահարուստների ցոփ կյանքը, շվայտությունն ու շռայլությունը նրանց մոլորության համար հող է նախապատրաստում: Թեև մարդուն տրամադրված բոլոր բարիքները նրա աճին ու զարգացմանը սատարող միջոցներ են, այդուհանդերձ եթե այդ բարիքները նրա թերացման ու մեծամտանալու պատճառ դառնան, նրան մոլորության ու անկման կտանեն:
Այաներն այնուհետև ակնարկում են այդ խմբի մյուս առանձնահատկություններին և հավելում են, որ նրանք շարունակում էին մեծ մեղքեր գործել: Բազմաստվածությունը, սուտը, խոստումնադրժությունը, բռնությունն ու արարչի պաշտամունքից հրաժարվելն այդ մեծ մեղքերից են:
Մեռելների հարության մերժումը, որ մարդկային շատ մեղքերի ակունքն է համարվում «Ասհաբե Շեմալ»-ի առանձնահատկություններից է: Նրանք մատնված են մտային ու գաղափարական մոլորության և ասում են. «Արդյոք նրանից հետո երբ մահացանք և վերածվեցինք հող ու ոսկորի կրկին հարություն ենք առնելու»: Դա ի տես այն բանի, որ Աստված բոլոր մարդկանց իմաստություն ու խորհելու ուժ է տվել, որպեսզի չարը զանազանեն բարուց: Բայց մոլորված հավատուրացները քանի որ չեն դիմում իրենց մտքին, մերժում են մեռելների հարությունը:
Զարմանալին այն է, որ նրանք այս աշխարհում իրենց աչքերով տեսնում են հարության տեսարանները, թե ինչպես կենդանի արարածներն, այդ թվում բույսերը մահանում ու հետո կրկին կյանք են ստանում: Անկասկած նա ով առաջին անգամ մի բան հորինել է, դա կրկնելը նրա համար դժվար չի լինելու: Այդուհանդերձ նրանք շարունակում են հերքել մեռելների հարությունը: Նրանք դրանով էլ չեն բավարարվում ու հարցնում են, որ արդյոք հարություն են առնելու նաև մեր պապերը, որոնցից որևէ հետք չի մնացել:
Այս այաներն ու նաև Ղուրանի այլ այաներ ներկայացնում են չարագործ ու դժբախտ մարդկանց հատկանիշները: Նրանք կորած են բարիքների մեջ և լինելով մեծամիտ ու կամայական շարունակում են մեղք գործել ու բռնություն գործադրել: Նրանք մերժում են մեռելների հարության փաստը, չեն կերակրում որբերին, հիվանդներին ու ընչազուրկներին և շարունակ բարեկամություն են անում չարագործների հետ:
---------------------------
Բարեկամներ ահեղ դատաստան օրվա հետ կապված մյուս կարևոր թեման վերաբերում է մեռելների հարության ֆիզիկական թե հոգևոր լինելուն, որին կանդրադառնանք հաղորդման երկրորդ բաժնում:
Վաղուց ի վեր վիճարկման թեմա համարվող հարցերից մեկը եղել է այն, որ ահեղ դատաստանում ներկայանալու է մարդու հոգին թե ֆիզիկական մարմինը: Այլ խոսքով մեռելների հարությունը ֆիզիկական է, թե հոգևոր:
Ոմանք ենթադրում են, որ հարությունը միայն հոգևոր բնույթ է կրում: Նրանց համոզմամբ մարդն ահեղ դատաստանին չի ներկայանում իր ֆիզիկական մարմնով և հանդես է գալիս իր հավիտենական կյանքի հոգևոր կերպարանքով: Նա հանդերձյալ աշխարհում կամ վայելում է հոգևոր բարիքներն ու շնորհները և կամ մատնվում է հոգևոր տանջանքների: Այսինքն իր լավ ու վատ արարքների համար հոգևոր պարգև կամ պատիժ է ստանում:
Բայց հակառակ նրանց ենթադրության ովքեր մեռելների հարությունը միայն հոգևոր են համարում կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ ահեղ դատաստանի ժամանակ մարդկանց հարությունը լինում է թե հոգևոր և թե ֆիզիկական: Շիա մեծ թվով գիտնականներ, այդ թվում Շեյխ Մոֆիդը, Շեյխ Թուսին, Սեյեդ Մոռթեզան, Մոհաղեղ Թուսին, Ալամե Հելլին և Մոլա Սադրան հիմք ընդունելով Ղուրանի այաներն ու վկայություններն ապացուցել են, որ մարդու հարությունը լինում է և հոգևոր և ֆիզիկական: Գիտնականներն այն համոզման են, որ մյուս աշխարհում մարդու կյանքն այս աշխարհի նման երկու կողմ է ունենում, քանի որ մարդը բաղկացած է հոգուց և մարմնից: Ֆիզիկական մարմնի մահով հոգին որ նյութից առանձին է լինում շարունակում է իր գոյությունը և ահեղ դատաստանի ժամանակ վերադարձվում է մարմնին:
Ահեղ դատաստանի ժամանակ մարդու մարմնի ցրված մասնիկները համախմբվում են և վերականգնվում է նրա աշխարհիկ կաղապարը: Այդ պահին մահվան ժամանակ մարմնից առանձնացված հոգին վերադարձվում է մարմնին: Հետևաբար մեռելը հարություն է առնում ու վերականգնվում է իր նախկին կերպարանքով: Այդպիսով եթե մարդ կյանքում մեկին հանդիպած լինի մեռելների հարությունից հետո էլ կարող է նրան ճանաչել և հաստատել որ նա նույն անձն է:
Ահեղ դատաստանում մարդու գոյության ճշմարտության ներկայությունն անհրաժեշտ է, այլապես Ահեղ դատաստանին մասնակցողները չեն լինի նրանք ովքեր ինչ-որ ժամանակ ապրել են այս աշխարհում: Ահեղ դատաստանում մարդու գոյության ճշմարտության ներկայությունը պարտադրում է, որ նրա հարությունը լինի թե հոգևոր և թե ֆիզիկական: Հետևաբար կարելի է ասել, որ հավիտենականության մեջ մարդու հավերժական կյանքը շարունակվելու է նրա ֆիզիկական ու հոգևոր կաղապարում:
Ղուրանի այաներն էլ ընդգծում են, որ Ահեղ դատաստանի ժամանակ մարդկանց հոգիները վերադարձվում են նրանց մարմիններին և մարդիկ հարություն առնելուց հետո ստանում են իրենց արարքների պարգևն ու պատիժը:
«Ղամար» սուրայի 7-րդ այայի մի բաժնում կարդում ենք. «Նրանք սարսափած աչքերով մորեխների նման դուրս են գալու գերեզմաններից»: Նաև «Յես» սուրայի 51-րդ և 52-րդ այաներում կարդում ենք. «Եվ հնչելու է փողը ու այդ պահին նրանք դուրս են գալու գերեզմաններից ու շտապելու են իրենց արարչի մոտ: Ասելու են՝ վայ մեզ, ով մեզ դուրս հանեց մեր մահճակալից»:
Եթե մեռելների հարությունը միայն սահմանափակված լինի հոգուն պատժելով կամ պարգևատրելով ու որևէ առնչություն չունենա մարմին, ինչո՞ւ Ղուրանի տարբեր այաներում հստակ կերպով ակնարկ է կատարվում գերեզմաններից մեռնելների դուրս գալու և դա այն պայմաններում, որ գերեզմաններից դուրս գալը վերաբերում է մարդու մարմնի, ոչ թե հոգուն, քանի ու հոգին գերեզմանում չի լինում: