Սեպտեմբեր 28, 2018 14:48 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 100-103-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 100-րդ այան.

« والسابقون الاوٌلون من المهاجرين و الانصار والذين اتٌبعوهم باحسان رضي الله عنهم و رضوا عنه و اعدٌ لهم جنات تجري تحتها الانهار خالدين فيها ابدا ذلک الفوز العظيم »

<Նրանք, որ ամենից առաջ թողեցին իրենց տուն ու տեղը, եւ աջակիցները, ու նրանք որ փառավոր օրինակին հետևեցին, Աստված գոհ է նրանցից և  նրանք էլ գոհ են Աստծուց: Աստված նրանց համար պատրաստել է պարտեզներ, ուր հոսոմ են գետեր ծառերի տակից և նրանք վայելելու են հավիտենական հաճույքը:Սա է մեծ փրկությունը>:

Նախորդ այաներում խոսվեց Մադինայի կեղծարարների մասին, թե ինչ սխալ վերաբերմունք ցուցաբերեցին Մարգարեի և հավատացյալների նկատմամբ: Այս այան ասում է, որ իհարկե Մադինայում կան հավատացյալներ, որոնցից Աստված գոհ է: Նրանք, ովքեր Մեքքայում իսլամ տարածեցին և Մարգարեի հրամանով Մադինա գաղթեցին և այն անձինք, որ վերջիններիս Մադինայում աջակցեցին, աջակցելով նաև մարգարեին Մեքքայի անհավատների դեմ պայքարում: Այս այան հենց այդ մարդկանց մասին է:

Առաջին մուսուլման կինը,` Խադիջեն, ով մարգարեի կինն էր, բազում դժվարություններ կրելով և կորցնելով իր հասարակական դիրքը, երբեք չվարանեց մարգարեին պաշտպանելու հարցում: Իսկ առաջին մուսուլման տղամարդը Ալի Էբն Աբիթալեբն էր, ով մշտապես եղավ մարգարեի կողքին ու գաղթի ժամանակ քնեց նրա անկողնում, որպեսզի թշնամին չհասկանա, որ մարգարեն հեռացել է Մեքքայից:

Այս այայից սովորում ենք.

1. Բարեգործությունն արժեք է և նրանք, ովքեր բարի գործ են կատարում, մշտապես հարգանքի են արժանի:

2. Մարգարեի եւ նրա աջակիցների գաղթը կատարվել է Աստծո հրամանով եւ շահել է աստվածային գոհունակությունը: Եվ դա եղել է բարի գործի համար, ինչպես մարգարեին հետևելն ու աջակցելը:

Այժմ կլսենք Թոբե ուրայի 101-րդ այան.

« و ممٌن حولکم من الاعراب منافقون و من اهل المدينة مردوا علي النٌفاق لاتعلمهم نحن نعلمهم سنعذبهم مرتين ثم يردٌون الي عذاب عظيم »

<Ձեզ մոտ բնակվող բեդվիններից մի խումբ մարդիկ մնում են իրենց ամբարիշտության մեջ, եւ Մադինայի բնակիչներից էլ ոմանք ընտելացել են ամբարշտությանը: Դու նրանց չես ճանաչում, ով Մարգարե: Բայց մենք ճանաչում ենք և կրկնակի պատիժների ենք ենթարկելու նրանց: Ապա Զարհուրելի չարչարանքների պիտի ենթարկվեն>:

Այս այան մեկ անգամ ևս անդրադառնում է կեղծարարների վտանգին: Այն ասում է. Մադինայում և դրա արվարձաններում ապրող մուսուլմանների մեջ եղել են մարդիկ, ովքեր իրենց հավատացյալ են համարել: Սակայն նրանք կեղծարարներ են եղել և չեն հավատացել ոչ Ասծուն, ոչ էլ դատաստանի օրվան: Թեկուզ դուք նրանց չեք ճանաչում, սակայն Աստված գիտի, թե նրանց մեջ ինչ է անցնում և հանդերձյալ կյանքում նրանց պատժելու է: Ըստ երևույթին կրկնակի պատիժը մի կողմից հասարակության մեջ խայտառակվելն ու նվաստացումն է: Եվ դա լինելու է այն ժամանակ, երբ պարզվի կեղծարարների էությունը: Իսկ հաջորդը  դաժան մահն է, որի մասին խոսվել է Անֆալ սուրայի 50-րդ այայում:

Այս այայից սովորում ենք.

1. Կեղծարարությունն ունի որոշակի աստիճաններ: Երբեմն այն մակերեսային է, երբեմն էլ շատ խորը: Իսկ մարդը որքան շատ կեղծարարություն անի, այնքան ավելի մեծ վնասներ է կրելու:

2. Պետք է մշտապես զգույշ լինել ուրիշների նկատմամբ, թեկուզ կասկածամտությունը չի խրախուսվում, բայց եւ այնպես կեղծարարները հավատացյալի անունով են ներկայանում:  

Այժմ կլսենք Թոբե սուրայի 102-րդ այան.

« و آخرون اعترافوا بذنوبهم خلطوا عملا صالحا و آخر سيٌئا عسي الله ان يتوب عليهم انٌ الله غفور رحيم »

<Կան նաև մարդիկ, ովքեր խոստովանել են իրենց մեղքերը (և Աստծուց մեղքերի թողություն խնդրել): Այդպիսով նրանք ցանկացել են իրենց մեղքերը քավել բարի գործով: Թերևս Ատված ընդունի նրանց ապաշխարանքը, որովհետև ներողամիտ և անհիշաչար է Նա>:

Որոշ պատմական աղբյուրների համաձայն, մարգարեի որոշ աջակիցներ այնքան էին տարվել աշխարհիկ կյանքով, որ չմասնակցեցին Թաբուքի պատերազմին: Սակայն հետագայում զղջացին իրենց արածի համար և որպես ապաշխարանք, իրենց կապեցին մարգարեի մզկիթի սյուներին: Աստված ընդունեց նրանց ապաշխարանքը, մարգարեն բացեց նրանց կապանքներն ու ասաց. <Դուք փրկված եք>:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը պետք է մշտապես տեսնի իր թուլությունները և փորձի դրանք փոխարինել:

2. Զղջմամբ կարելի է ստանալ Աստծո ողորմությունը, քանզի Աստված բացել է ապաշխարանքի ճանապարհը մեղավորների համար:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 103-րդ այան.

« خذ من اموالهم صدقة تطهٌرهم و تزکيهم بها و صل عليهم انٌ صلوتک سکن لهم و الله سميع عليم »

(Ով Մարգարե) նրանց հարստության մեկ մասն առ որպես նպաստ ու զաքաթ, որպեսզի մաքրագործես նրանց և իրենց մեղքերը քավել տաս: Աղոթիր նրանց համար, քո աղոթքները խաղաղություն պիտի պարգևեն նրանց հոգիներին: Աստված գիտի և իմանում է ամեն բան>

Իսլամը միայն աղոթքի ու պաշտամունքի կրոն չէ: Իսլամն իր պարտականությունն է համարում օգնել հասարակության զրկվածներին: Յուրաքանչյուր հավատացյալ իր պարտականությունն է համարում օգնել նման մարդկանց` զաքաթի միջոցով: Զաքաթի մուծումը, որպես կարիքավորներին օժանդակող նպաստ անհրաժեշտ է, սակայն դրան զուգահեռ կրոնական առաջնորդները հավատավորներին խրախուսում են նաեւ մուծել Սադաղե`ինչը բարեգործություն է կարիքավորների նկատմամբ:

Այս այան հայտնվել է Մադինայում` իսլամի հայտնվելու առաջին ժամանակաշրջանում: Խոսելով Զաքաթի մասին, այն ասում է. <Զաքաթ մուծելով, մուսուլմանը մաքրվում է հոգեպես և հեռու է մնում եսամոլությունից: Դրա հետ մեկտեղ, երբ մուսուլմանը զաքաթ է մուծում, ստանում է Աստծո օրհնությունն ու մարգարեն նրա համար աղոթում է>:

Այս այայից սովորում ենք.

1. Զաքաթն ապացույցն է այն իրողության, թե որքանով է մուսուլմանն իր հավատքի մեջ ազնիվ: Եվ դրա համար այն նաև կոչվել է Սադաղե` այսինքն ազնիվ արարք:

2. Պետք է երախտագետ լինել ուրիշների բարի գործերի համար: Իսկ Աստծո մարգարեն ողջունում է  այն մարդկանց, ովքեր իրենց համար պարտադիր են համարում զաքաթի մուծումը և աղոթում է նրանց համար:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 311-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

http://parstoday.com/hy

մնացեք խաղաղությամբ։