Ելք դեպի լույս 312
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 104-107-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..
Նախ կլսենք Թոբե սուրայի 104-րդ այան.
« الم يعلموا انٌ الله هو يقبل التوبة عن عباده و ياخذ الصٌدقات و انٌ الله هو التٌواب الرٌحيم »
<Չգիտեն նրանք, որ Աստված ընդունում է իր ծառաների զղջումը և տված ողորմությունը: Գթած և անհիշաչար է նա>:
Նախորդ այայում խոսեցինք զաքաթի վճարման վերաբերյալ այայի մասին: Այս այան ասում է. Թեև մարգարեն ստանում է ձեր զաքաթն ու բաժանում կարիքավորներին, սակայն իրականում դա ստանում է Աստված և մարգարեն Աստծո հրամանով է զաքաթ ստանում:
Ինչպես ասվում է որոշ այաներում. "բարեգործությունը նախքան կարիքավորի ձեռքը հասնելը հայտնվում է Աստծո ձեռքերում": Պարզ է, որ նրանք, ովքեր հրաժարվեն զաքաթից, պետք է ապաշխարեն Աստծո առջև: Աստված բարեգութ է և ընդունում է նրանց ապաշխարանքը:
Այս այայից սոորում ենք.
1. Ապաշխարանքի մեջ միայն զղջումը բավական չէ: Մարդը պետք է աշխատի ուղղել իր սխալը:
2. Զաքաթն այն տուրքն է, որ սրբություն է համարվում: Որովհետև դրա ստացողն Աստված է:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 105-րդ այան.
« و قل اعملوا فسيري الله عملکم و رسوله و المؤمنون و ستردٌون الي عالم الغيب و الشٌهادة فينبٌئکم بما كنتم تعملون »
<Ասա նրանց դարձյալ. Գործեցեք (ինչպես որ ցանկանում եք): Աստված ու իր մարգարեն ու հավատացյալները ձեր գործերի ականատեսն են: Դուք դատաստանի առջև պիտի կանգնեք նրա, որ տեսնում է բոլոր տեսանելի և անտեսանելի բաները: Նա ձեզ պիտի ցույց տա ձեր արարքները>:
Այս այան սպառնալով կեղծարարներին ու զեղծարարիներին, ասում է. <Մի կարծեք, որ ձեր արարքները հեռու են մնալու Աստծո և մարգարեի աչքից: Դուք շուտով խայտառակվելու եք և բոլորը իմանալու են ձեր գործերի մասին: Բացի դրանից, դուք դատաստանի օրը կանգնելու եք Աստծո առջև, որը ամեն ինչ գիտի>:
Որոշ աղբյուրների համաձայն, մարգարեի գիտությունը մարդու գործերի մասին չի սահմանափակվում միայն այն ժամանակով, որում ինքն ապրել է: Եվ այժմ նա նույնպես հսկում է իր ժողովրդի գործերին ու տեղյակ է դրանցից: Ինչպես որ անկեղծ հավատացյաներն ու Աստծո սուրբ առաքյալներն ունեն նման հնարավորություն և մահից հետո Աստծո կամոք տեղեկանում են մարդկանց լավ ու վատ գործերից>:
Այս այայից սովորում ենք․
1. Երբ մենք իմանանք, որ Աստված հսկում է մեր գործերին և տեղյակ է մեր մասին, այդպիսով կհրաժարվենք մեղքից ու կդառնանք առաքինի:
2. Եթե մարդու արարքները տեսնեն ուրիշները, նա ավելի շատ ամոթ կզգա իր արարքների համար: Հատկապես եթե տեսնողները լինեն Աստված և մարգարեն:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 106-րդ այան․
« و آخرون مرجون لامر الله امٌا يعذٌبهم و امٌا يتوب عليهم و الله عليم حکيم »
<Ուրիշներն էլ կան, որ սպասում են Աստծո վճռին և պատրաստ են հպատակվելու նրա պատիժներին կամ շնորհներին եւ Աստված գիտուն է եւ իմաստուն>:
Նախորդ այաներում խոսեցինք կեղծարարների առանձնահատկությունների մասին: Այս այան խոսում է մեկ այլ խմբի մասին և ասում. "որոշ կեղծարարներ ապաշխարելով հրաժարվել են սխալից: Բայց նրանցից ոմանք շարունակում են սխալ քայլեր կատարել և ընդհանրապես չեն զղջում իրենց անցյալի համար: Նրանց Աստված է պատժելու կամ ներելու ։
Այս այայից սովորում ենք․
1. Մեղավորներին պատժելու կամ ներելու հարցում Աստված է որոշում կայացնում: Մենք չպետք է Աստծո փոխարեն որոշում կայացնենք:
2. Աստծո զայրույթը կամ բարությունը հիմնված են իմաստության և ոչ թե վրեժխնդրության կամ անտեղի բարության վրա:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 107-րդ այան․
« والذٌين اتخذوا مسجدا ضرارا و کفرا و تفريقا بين المؤمنين و ارصادا لمن حارب الله و رسوله من قبل و ليحلفن ان اردنا الا الحسني و الله يشهد انهم لکاذبون »
<Նրանք (կեղծարարներ), որ մզկիթ կանգնեցրին իսլամը վնասելու համար, նպատակ ունենալով տարածել անհավատությունը եւ հավատացյալներին իրարից բաժանել, և որպեսզի Աստծո ու մարգարեի դեմ կռվողները կարողանան այնտեղ լարել իրենց ծուղակները, երդվելու են, որ իրենց նպատակը բարի է: Բայց ամենակարողը վկա է, որ ստում են> :
Այս այան անդրադառնում է Զերար մզկիթի պատմությանը, ասելով, որ կեղծավորները տկարներին ու հիվանդներին օգնելու նպատակով, Ղոբա մզկիթի առջև կառուցեցին մեկ ուրիշ մզկիթ, որպեսզի այդ մզկիթի անվան ներքո հավաքվեն և այդ տեղը լինի նրանց հավաքատեղին:
Թաբուքի պատերազմի շեմին նրանք մարգարեին խնդրեցին աղոթել մզկիթում և կատարել դրա բացումը: Սակայն այս այան իջավ մարգարեին և ասաց, որ կեղծավորները նպատակ չունեն աղոթել այդ մզկիթում և այն միայն ծառայելու է նրանց համար որպես սադրանքների կենտրոն: Մարգարեն հրամայեց ոչնչացնել մզկիթը և դրա փոխարեն աղբանոց սարքել:
Այս այայից սովորում ենք․
1. Կեղծավորներն ու հավատքի թշնամիները մզկիթի կրոնական սկզբունքներն օգտագործում են ճշմարիտ կրոնի դեմ: Ուրեմն կրոնի անունից մեզ մոլորեցնել ցանկացողներին չպետք է թույլ տանք մեզ խաբել:
2. Իսլամական հասարակության միասնության խաթարումը և մուսուլմանների միջև խառնակություն տարածելը հավասար է անհավատությանը: Եթե նույնիսկ մզկիթը դրա պատճառ դառնա, այն պետք է ոչնչանա:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 312-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
http://parstoday.com/hy
մնացեք խաղաղությամբ։