Սեպտեմբեր 28, 2018 15:16 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 108-112-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..

Նախ  կլսենք Թոբե սուրայի 108-րդ այան.

« لاتقم فيه ابداً لمجسد اسٌس علي التٌقوي من اول يوم احقٌ ان تقوم فيه فيه رجال تحبٌون ان يتطهٌروا والله يحب المطهرين »

<Չլինի, որ մտնես այդ տաճարը(Զարար մզկիթը, աղոթելու համար): Ճշմարիտ տաճարը կանգնեցված է բարեպաշտության վրա: Դու միայն  այնտեղ պարտավոր ես աղոթել: Այն մզկիթում կան տղամարդիկ, որոնք  փափագում են մաքրագործվել եւ Աստված սիրում է  մաքրագործվածներին>:

Նախորդ հաղորդումներում ասացինք, որ Մադինայի կեղծավորները կառուցեցին մի մզկիթ, որպեսզի այն վերածեն սադրանքի կենտրոնի: Սակայն Աստծո հրամանով, մարգարեն ավերեց այն: Այս այայում, Աստված դիմելով մարգարեին և հավատացյալներին, ասում է. "Այն մզկիթն է արժեքավոր, որտեղ հավատք լինի ու աղոթք և ոչ թե այն, որը կառուցվում է  երկպառակտության և սադրանքների համար": Այնուհետև այան անդրադառնում է  առաջին մզկիթին, որը կառուցվեց: Դա այն մզկիթն էր, որը Ղոբա շրջանում կառուցեց մարգարեն,` Մեքքայից Մեդինա գաղթելու ժամանակ: Եվ քանի դեռ նա Մադինայում էր, ամեն շաբաթ գնում էր այդ մզկիթն նամազ անելու:

Այս այայից սովորում ենք.

 1. Կրոնական պաշտամունքը քաղաքականությունից հեռու չէ: Աղոթքը մզկիթում անհրաժեշտ է, սակայն ոչ այն մզկիթում, որը կառուցել են իսլամի հակառակորդները:

2. Մզկիթն արժևորվում է առաքինի աղոթարարներով  և ոչ թե գեղեցիկ ճարտարապետությամբ:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 109 և 110-րդ այաները.

« افمن اسٌس بنيانه علي تقوي من الله و رضوان خير ام من اسٌس بنيانه علي شفا جرف هار فانهار به في نار جهنم و الله لايهدي القوم الظالمين » ، « لايزال بنيانهم الذي بنوا ريبة في قلوبهم الا ان تقطع قلوبهم و الله عليم حکيم »

<Արդյոք նախընտելի է նա, ով իր արարքը հիմնել է Աստծո գոհունակության վրա թե՞ նա, ով դա հիմնել է երերուն ժայռի ծայրին եւ որին դժոխքի կրակների մեջ է նետելու: Աստված երբեք չի առաջնորդելու չարերին>:<Նրանց սրտերը կտոր-կտոր են լինելու, երբ իրենց կասկածներով ու մոլորությամբ բարձրացրած շենքը քանդվի: Աստված գիտուն է և իմաստուն>:

Այս այան խոսում է  երկու մզկիթների՝ <Ղոբա>-ի և <Զերար>-ի մասին, որոնք կառուցվեցին մեկը հավատացյալների և մյուսը` կեղծավորների կողմից: Այան ասում է . "մարդկանց գործի նպատակն է  կարևոր: Շատ մարդիկ հիվանդանոց են կառուցում, որպեսզի ուրիշներն օգտվեն դրանից: Սակայն եթե նպատակը ցուցամոլություն է, դրանից ոչ մի օգուտ չկա, որովհետև կառուցողը լինելով գոռոզամիտ, հեռու է մնում ազնվությունից ու առաքինությունից: Ուրեմն այսպիսի քայլերը նման են նրան, որ կառուցենք առանց հիմքի տուն, որ ցանկացած պահի կարող է փլվել":

Այս այաներից սովորում ենք

1. Գործը արժևորում է դրա  նպատակը:

2 .Մզկիթները կարող են իրենց կառուցողների համար դժոխք դառնալ, որովհետև նրանց նպատակն Աստված չի եղել:

3. Կեղծավորների գաղափարական հիմքերը միշտ եղել են թույլ: 

Այժմ կլսենք Թոբե սուրայի 111-րդ այան․

« ان الله اشتري من المؤمنين انفسهم و اموالهم بانٌ لهم الجنٌة يقاتلون في سبيل الله فيقتلون و يقتلون وعداً عليه حقاً في التوراة والانجيل والقرآن و من اوفي بعهده من الله فاستبشروا ببيعکم الذي بايعتم به و ذلک هو الفوز العظيم . »

<Աստված հավատացյալների կյանքն ու հարստությունն առնում է` արքայությունը տալու փոխարեն: Նրանք կռվում են հանուն Աստծո, սպանում են իրենց թշնամիներին ու իրենք էլ սպանվում են: Աստծո խոստումը ճշմարիտ է: Հնգամատյանի, Ավետարանի ու Ղուրանի մեջ ինչ խոստում  տվել է, պիտի գործադրվի: Մի՞թե կա մեկը,  որ Աստծուց ավելի հավատարիմ մնա իր դաշինքին: Ուրախացեք  Աստծո հետ ձեր կնքած դաշինքի համար, եւ սա Մեծ փրկությունն է> :

Ղուրանի ասելով, աշխարհը մի շուկա է, որտեղ մարդիկ վաճառողներ են:  Այս առևտրում մարդը վաճառում է իր կյանքն ու հարստությունը, իսկ Աստված դրա գնորդն է եւ առևտրի գինը դրախտն է: Եթե մարդն իր կյանքը որպես ապրանք վաճառում է Աստծուն, դրանից օգուտ է ստանում: Ուրեմն միշտ պետք է հիշենք, որ մեր կյանքը պետք է նվիրաբերենք Աստծուն, որովհետև մեր գոյությունն Աստծուց է կախված:

Այս այայից սովորում ենք

1. Դրախտ մտնելու ճանապարհներից մեկը ջիհադն է` սրբազան պատերազմը:

2. Աստծո ճանապարհին պարտականություն կատարելու ժամանակ մարդը պետք է նվիրաբերի իր կյանքը:

3. Մենք Աստծո առաջ ոչ մի իրավունք չունենք, սակայն Աստված մեզ համար որոշել է հատուկ պարտավորություններ:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 112-րդ այան․

« التائبون العابدون الحامدون السٌائحون الراکعون السٌاجدون الامرون بالمعروف و النٌاهون عن المنکر و الحافظون لحدود الله و بشٌر المؤمنين »

<(Մուջահեդները),նրանք, որ զղջան, ներում հայցեն Աստծուց և գովաբանեն  նրան, աղոթեն, ծոմ պահեն, երկրպագեն Աստծուն ,արդար լինեն, և պահեն աստվածային պատվիրանները, երջանիկ են լինելու, այս բարի լուրը ավետիր հավատացյալներին>:

Նախորդ այան խոսում էր Ջիհադ անելու հավատացյալների պատրաստակամության մասին: Այս այան խոսում է ինը հատկությունների մասին, որ պետք է ունենան հավատացյալները, որպեսզի մարդիկ չկարծեն, թե հավատացյալները միայն սուր քաշելու ու ջիհադ անելու համար են ստեղծվել: Հավատացյալը պետք է ունենա որոշակի առանձնահատկություններ: Իսկ դրա համար նա պետք է նախ կատարի իր կրոնական պարտավորությունները` անձնական կամ հասարակական: Աստծուն ծառայելը և պահքը, աղոթքը, օգնում են, որպեսզի մարդն ինքնամաքրվի և հեռանա գոռոզամտությունից ու եսամոլությունից, որպեսզի ջիհադի ժամանակ սուր  բարձրացնի հանուն Աստծո և ոչ թե հանուն իրեն:  Հավատցյալը պետք է հոգ տանի հասարակական խնդիրների համար և մարդկանց խրախուսի բարի գործ անել ու հրաժարվել սխալ արարքներից:

Այս այայից սովորում ենք

1. Ինքնամաքրումը մեծ ջիհադ է: Դա նույնիսկ կարևոր է թշնամու դեմ ջիհադից:

2. Հավատացյալները պետք է պայքարեն և' ներքին անբարոյականության և' արտաքին թշնամու դեմ, որպեսզի պահպանվեն աստվածային սկզբունքներն ու իշխի Աստծո հրամանը:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 313-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

http://parstoday.com/hy

մնացեք խաղաղությամբ։