Ելք դեպի լույս 314
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 113-118-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..
Նախ կլսենք Թոբե սուրայի 113 և 114-րդ այաները․
« ما کان للنٌبي والذين آمنوا ان يستغفروا للمشرکين و لوکانوا اولي قربي من بعد ما تبيٌن لهم انٌهم اصحاب الجحيم » ، « و ماکان استغفار ابراهيم لابيه الا عن موعدة وعدها ايٌاه فلمٌا تبين له انه عدو لله تبرا منه ان ابراهيم لاوٌاه حليم »
<Պետք չէ, որ մարգարեն ու հավատացյալները Աստծո մոտ բարեխոսեն կռապաշտների համար, եթե նույնիսկ նրանք լինեն իրենց ազգականները, քանի որ գիտեն, որ կռապաշտները դժոխք են գնալու:Աբրահամն իր հորը խոստացել էր գթություն խնդրել Աստծուց, սակայն երբ հայտնի դարձավ, որ հայրը Աստծո թշնամին է, Աբրահամը խզեց իր խոստումը, չնայած որ բարեպաշտ ու մարդասեր էր>:
Այս այաները հավատացյալներին դիմելով ասում են, որ անհավատների համար պետք չէ ողորմություն խնդրել Աստծուց, չնայած որ ողորմություն խնդրելն ընդհանրապես բարի կամեցողության դրսեւորում կարելի է համարել: Եթե նույնիսկ անհավատը լինի մարդու մտերիմը կամ ազգակիցը: Որովհետև նա, ով անհավատ է մնում, դժոխային է և անտեղի է նրա համար փրկություն խնդրելը: Այս այաները խոսելով այն մասին, թե ինչպես էր Աբրահամն իր խնամակալի համար փրկություն հայցում Աստծուց, ասում է, որ Աբրահամը հույս ուներ, որ իր հայրը ուղիղ ճանապարհով կընթանա և Աստծուց ողորմություն կխնդրի իր մեղքերի համար: Սակայն խնամակալը շարունակեց իր անհավատությունը, ինչը պատճառ դարձավ, որ Աբրահամը նրանից երես թեքի: Չնայած որ մինչ այդ նա համբերատարություն էր ցուցաբերել իր խնամակալի նկատմամբ։
Այս այաներից սովորում ենք․
1. Անհավատությունն աններելի մեղք է և նույնիսկ եթե մարգարեն Աստծուց ողորմություն խնդրի, դա որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ: Դա հնարավոր է միայն այն դեպքոմ, եթե անհավատն ապաշխարի ու վերադանա ճիշտ ճանապարհի:
2. Կրոնական կապերն ավելի կարևոր են զգացմունքային կապերից և բարեկամական կապերը չպետք է ավելի գերադասել կրոնական սկզբունքներից:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 115 և 116-րդ այաները․
« و ماکان الله ليضلٌ قوماً بعد اذ هديهم حتٌي يبيٌن لهم ما يتقون انٌ الله بکلٌ شي عليم » ، « انٌ الله له ملک السموات و الارض يحيي و يميت و مالکم من دون الله من ولي و لا نصير »
<Աստված չի մոլորեցնում այն ժողովրդին, որին առաջնորդել է դեպի ճիշտ ճանապարհ, մինչև որ նրան չհայտնի թե ինչից պիտի երկնչի, որովհետև նրա գթությունն անսահման է: Երկնքի ու երկրի վեհապետն Աստված է: Կյանքն ու մահը նա է տալիս: Նրանից զատ ուրիշ պաշտպան ու տեր չկա>:
Աստված, որը ներշնչանքի և բանականության միջոցով ստեղծել է մարդկանց առաջնորդվելու միջոցները , նրանց չի պատժելու և չի լքելու: Դա լինելու է միայն այն ժամանակ, եթե մարդիկ իմանալով իրենց պարտավորությունները, հրաժարվեն դրանցից և կատարեն այն, ինչ չպետք է կատարեն: Հավատացյալներին սպառնում է այն, որ մտածեն, թե քանի որ փրկվածներ են ու դրախտային, իրենց ոչ մի վտանգ չի սպառնում: Եվ դա այն դեպքում, երբ մարդուն մշտապես սպառնում է անհավատ լինելու վտանգը: Ինչպես որ հնարավոր է հավատացյալն անհավատ դառնա, այնպես էլ հնարավոր է անհավատը հավատացյալ դառնա ու փրկվի:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստվածային հրամանների հետ հակառակելը մարդուն մոլորեցնում է: Եվ այս վտանգը սպառնում է բոլոր հավատացյաներին:
2. Աստվածային պատիժներն իրականացվում են այն ժամանակ, երբ մարդիկ գիտեն իրենց պարտավորությունները և այն, թե ինչ պատվիրաններ պետք է կատարեն:
3. Անհավատ բարեկամների հետ կապերն ամրապնդելու փոխարեն պետք է ամրապնդենք Աստծո հետ մեր կապը, քանի որ նրանից է կախված մեր կյանքն ու մահը:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 117-րդ այան․
« لقد تاب الله علي النٌبيٌ و المهاجرين و الانصار الذين اتٌبعوه في ساعة العسرة من بعد ما کاد يزيغ قلوب فريق منهم ثم تاب عليهم انه بهم رؤف رحيم »
<Աստված իր բարությունը հայտնեց մարգարեին, հավատացյաներին ու նրանց այն զինակիցներին, որոնք ծանր պահերին (Թաբուքի պատերազմի ժամանակ) հնազանդվեցին նրան: Կռվի օրը, երբ հավատացյալների մի մասը ցանկանում էր փախչել, մի բարեգութ նայվածք կասեցրեց նրանց: Աստված նայեց նրանց, որովհետև գթությամբ լեցուն է>:
Այս այան խոսում է այն դժվար պայմանների մասին, որ գոյություն ուներ Թաբուքի պատերազմի ժամանակ, երբ Արաբիայի դժվարանցելի ճանապարհի ու տապի պատճառով որոշ հավատացյալներ պատրաստ չէին առաջ շարժվել և տարբեր պատրվակներով ուզում էին մնալ քաղաքում և զբաղվել իրենց աշխատանքով: Սակայն Աստծո շնորհը հավատացյալներին ու մարգարեին պատճառ դարձավ, որ նրանք, ովքեր կեղծավոր չեն, առաջ շարժվեն և հասնեն հավատացյալներին ու հետ չմնան:
Այս այայից սովորում ենք․
1. Իսկական հավատացյալը կրոնական առաջնորդին պետք է հետևի նույնիսկ ամենածանր պայմաններում:
2. Բոլոր մարդիկ, նույնիսկ մարգարեները, Աստծո շնորհների կարիքն ունեն: Իսկ Աստծո բարություններից մեկն այն է, որ ընդունում է մարդկանց ապաշխարանքը:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 118- րդ այան․
« و علي الثلاثة الذين خلٌفوا حتٌي اذا ضاقت عليهم الارض بما رحبت و ضاقت عليهم انفسهم و ظنٌوا ان لاملجا من الله الا اليه ثمٌ تاب عليهم ليتوبوا ان الله هو التواب الرحيم »
<Նրանցից երեքը հետ էին մնացել, ընկերական շրջապատից վտարված, իրենց քաղաքացիների մեջ աքսորված էին զգում իրենց և իրենց անձկության մեջ խորհում էին թե Աստծուց զատ ուրիշ ապաստան չունեն: Աստված նրանց նայեց բարությամբ, որովհետև նրանք իրեն դիմեցին և որովհետև մեղանչողների նկատմամբ գթած ու ողորմած է>:
Որոշ պատմական աղբյուրների համաձայն, երեք մուսուլմաններ, ովքեր չէին մասնակցել Թաբուքի պատերազմին, մոտեցան մարգարեին ու զղջում հայցեցին: Սակայն մարգարեն չխոսեց նրանց հետ, հրամայեց որ ոչ ոք նրանց հետ չխոսի, իսկ նրանց կանայք չմոտենան իրենց: Այդ մարդիկ հեռացան և սկսեցին աղաչել Աստծուն, որ ների իրենց մեղքերը: Աստված ընդունեց նրանց ապաշխարանքն ու մարգարեն իմացավ այդ մասին:
Այս այայից սովորում ենք․
1. Կեղծարարներին երբեմն պետք է մեկուսացնել, որպեսզի իմանան իրենց սխալը:
2. Մեկուսացնելուց հետո պետք է ստեղծել հնարավորություն, որպեսզի մարդիկ վերադառնան ու նոր կյանք սկսեն:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 314-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
http://parstoday.com/hy
մնացեք խաղաղությամբ։