Պարսկերենը Ձեզ համար (87)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Տաղավարում են Սահակ Շահմուրադյանը, Նորիկ Ղարաբեգյանը և Շողիկ Քեշիշյանը։ Ներկայացնում ենք Պարսկերենը Ձեզ համար հաղորդաշարի 87-րդ համարը։Եթե հիշում եք Արմենը և նրա ընկերը Սաաիդը պատրաստվում էին Արդաբիլից մեկնել Լահռուդ գյուղը։ Նրանք այսօր առավոտյան ճանապարհվեցին դեպի այդ գյուղը,որը գտնվում է Սաբալան լեռան ստորոտում։
Նրանք գնալու են Ալիի պապիկի տունը։ Նա արդեն սպասում է տղաներին։ Նրանք կտրեցին լեռնային արահետներով ճանապարհը։ Ձյուները հալվել էին և վտակներ էին գոյացել ճանապարհների եզրերին։ Ալի պապիկը ծեր ու թիկնեղ տղամարդ է: Նա չափազանց հյուրասեր է: Շատ է ուրախանում, երբ հանդիպում է Արմենին ու Սաաիդին։ Նրանք ճաշելուց ու հանգստանալուց հետո, զրուցում են այդ տարածքի բնակիչների ապրելակերպի մասին։Կեսօրից հետո նրանք գնում են Ալիի պապիկի այգին,որտեղ Արմենը և Սաաիդը քաղում են ծառերից կախված մի քանի դեղին ու կարմիր խնձորներ։ Պապիկն ասում է ,որ մի քանի օր է ինչ խնձորներ է քաղում։ Արմենը և Սաաիդը ասում են ,որ վաղը կարող են խնձորները քաղելու գործում օգնել նրան։ Բայց ծերուկը ասում է,որ ինքը ցանկանում է, որ իր հյուրերը միայն վայելեն ու հաճելի ժամեր անցկացնեն այնտեղ։ Պապիկը իր երիտասարդության մասին է պատմում տղաներին։ Նա պատմում է ,թե ինչպես է բարձրացել Սաբալանի գագաթը։ Սաբալանը մի հանգած հրաբուխ է ,որի ստորորտում կան մի քանի լճեր։ Մերձակա տարածքում Արմենը և Սաաիդը տեսնում են տուրիստների ու լեռնագնացների։ Հարգելի բարեկամներ երաժշտական կարճ դադարից հետո,կներկայացնենք այս հաղորդման նոր բառերն ու բառակապակցությունները:Ընկերակցեք մեզ:
****
Առաջարկում ենք ունկնդրել այս հաղորդման նոր բառերն ու բառակապակցությունները:
Պապիկ |
پدر بزرگ |
Երանի ձեզ |
خوش به حالتان |
Գյուղ |
روستا |
Շատ |
بسیار |
Գեղեցիկ |
زیبا |
Այստեղ |
اینجا |
Ամառ |
تابستان |
Ձմեռ |
زمستان |
Գեղեցիկ |
قشنگ |
Շատ |
خیلی |
Սառը |
سرد |
Գագաթ |
قله |
Սաբալան |
سبلان |
Դուք գնացել եք |
شما رفته اید |
Ինչքան |
چقدر |
Երբ |
وقتی |
Երիտասարդ |
جوان |
Ես էի |
من بودم |
Ընկեր |
دوست |
Ընկերներ |
دوستان |
Ընկերներիս հետ |
با دوستانم |
Մեկ անգամ |
یک بار |
Լիճ |
دریاچه |
Մենք գնացինք |
ما رفتیم |
Որտե՞ղ, ո՞ւր |
کجا ؟ |
Լեռ |
کوه |
Հրաբուխ |
آتشفشان |
Քանի |
چند |
Տուրիստ |
توریست |
Ճամփորդ, ուղևոր |
مسافر |
Սրանք |
اینها |
Ժամանց |
تفریح |
Լեռնագնացություն |
کوهنوردی |
Շատ |
خیلی |
Հրաշալի |
عالی |
Մարզիկ |
ورزشکار |
Ուրեմն |
پس |
Դուք էիք |
شما بودید |
Հիմա |
الان |
Ես մարզանք եմ անում |
من ورزش می کنم |
Տաք ջուր |
آب گرم |
Շաբիլ |
شابیل |
Ես լսել եմ |
من شنیدم |
Սարեյն |
سرعین |
Հեռու |
دور |
Նրանք գալիս են |
آنها می آیند |
Հայտնի |
معروف |
Միասին |
با هم |
Գնացեք |
بروید |
Անպայման,անշուշտ |
حتما" |
Մենք գնում ենք |
ما می رویم |
***
Այժմ առաջարկում ենք ունկնդրել Արմենի և Ալիի պապիկի երկխոսությունը։
Արմեն.Պապիկ երանի ձեզ, ձեր գյուղը շատ գեղեցիկ է: |
آرمن - پدر بزرگ ! خوش به حالتان . روستای شما بسیار زیباست . |
Պապիկ.Այստեղ ամռանը շատ գեղեցիկ է,իսկ ձմեռը շատ ցուրտ : |
پدر بزرگ - اینجا در تابستان خیلی قشنگ است ، ولی در زمستان بسیار سرد است . |
Արմեն.Դուք գնացել ե՞ք Սաբալանի գագաթը: Այս գագաթը ինչքան գեղեցիկ է: |
آرمن - شما به قله ی سبلان رفته اید ؟ این قله چقدر زیباست ! |
Պապիկ.Երբ երիտասարդ էի, ընկերներիս հետ մեկ անգամ գնացել ենք լիճ: |
پدر بزرگ - وقتی جوان بودم ، با دوستانم یک بار به دریاچه رفتیم . |
Արմեն.Լիճը որտե՞ղ է: |
آرمن - دریاچه کجاست ؟ |
Պապիկ.Սաբալան լեռը մի հրաբուխ է,որի գագաթին կա մի լիճ: |
پدر بزرگ - کوه سبلان یک آتشفشان است . در قله آن یک دریاچه هست . |
Արմեն.Հրաշալի է,ուրեմն դուք մարզիկ եք եղե՞լ: |
آرمن - خیلی عالی است . پس شما ورزشکار بودید ؟ |
Պապիկ.Այո, ես հիմա էլ եմ մարզանք անում և գնում եմ Շաբիլի «տաք ջուր»: |
. پدر بزرگ - بله . من الان هم ورزش می کنم و به آب گرم شابیل می روم . |
Արմեն.Լսել եմ մի քանի տաք ջուր կա Սարեյն քաղաքում: |
آرمن - شنیدم چند آب گرم در شهر سرعین هست |
Պապիկ.Այո, թե Սարեյնում և թե այս գյուղում մի քանի «տաք ջուր» կա:Շաբիլի տաք ջուրը շատ հեռու չէ: |
پدر بزرگ - بله . هم در سرعین و هم در این روستا چند آب گرم هست . آب گرم شابیل خیلی دور نیست . |
Արմեն.Այստեղ շատ տուրիստ ու ճամփորդ կան:Նրանք լեռնագնացության և ժամանցի համար են գալի՞ս այստեղ: |
آرمن - خیلی توریست و مسافر در اینجا هست . اینها برای تفریح و کوهنوردی می آیند ؟ |
Պապիկ.Այո,այստեղ Սաբալանը և տաք ջուրը շատ հայտնի են:Միասին տաք ջուր էլ գնացեք: |
پدر بزرگ - بله . سبلان و آب گرمهای اینجا خیلی معروف است . با هم به آب گرم هم بروید |
Արմեն.Անշուշտ Սաաիդի և Ալիի հետ կգնանք տաք ջուր: |
آرمن -حتما" با سعید و علی به آب گرم می رویم . |
Հարգելի ռադիոլսող բարեկամներ առաջարկում ենք մեկ անգամ ևս ունկնդրել Արմենի և պապիկի երխոսությունն այս անգամ առանց թարգմանության:
Արմեն.Պապիկ երանի ձեզ, ձեր գյուղը շատ գեղեցիկ է: |
آرمن - پدر بزرگ ! خوش به حالتان . روستای شما بسیار زیباست . |
Պապիկ.Այստեղ ամռանը շատ գեղեցիկ է,իսկ ձմեռը շատ ցուրտ : |
پدر بزرگ - اینجا در تابستان خیلی قشنگ است ، ولی در زمستان بسیار سرد است . |
Արմեն.Դուք գնացել ե՞ք Սաբալանի գագաթը: Այս գագաթը ինչքան գեղեցիկ է: |
آرمن - شما به قله ی سبلان رفته اید ؟ این قله چقدر زیباست ! |
Պապիկ.Երբ երիտասարդ էի, ընկերներիս հետ մեկ անգամ գնացել ենք լիճ: |
پدر بزرگ - وقتی جوان بودم ، با دوستانم یک بار به دریاچه رفتیم . |
Արմեն.Լիճը որտե՞ղ է: |
آرمن - دریاچه کجاست ؟ |
Պապիկ.Սաբալան լեռը մի հրաբուխ է,որի գագաթում կա մի լիճ: |
پدر بزرگ - کوه سبلان یک آتشفشان است . در قله آن یک دریاچه هست . |
Արմեն.Հրաշալի է,ուրեմն դուք մարզիկ եք եղե՞լ: |
آرمن - خیلی عالی است . پس شما ورزشکار بودید ؟ |
Պապիկ.Այո, ես հիմա էլ եմ մարզանք անում և գնում եմ Շաբիլի «տաք ջուր»: |
. پدر بزرگ - بله . من الان هم ورزش می کنم و به آب گرم شابیل می روم . |
Արմեն.Լսել եմ մի քանի տաք ջուր կա Սարեյն քաղաքում: |
آرمن - شنیدم چند آب گرم در شهر سرعین هست |
Պապիկ.Այո, թե Սարեյնում և թե այս գյուղում մի քանի «տաք ջուր» կա: |
پدر بزرگ - بله . هم در سرعین و هم در این روستا چند آب گرم هست . آب گرم شابیل خیلی دور نیست . |
Արմեն.Այստեղ շատ տուրիստ ու ճամփորդ կան:Նրանք լեռնագնացության և ժամանցի համար համար են գալի՞ս այստեղ: |
آرمن - خیلی توریست و مسافر در اینجا هست . اینها برای تفریح و کوهنوردی می آیند ؟ |
Պապիկ.Այո,այստեղ Սաբալանը և տաք ջուրը շատ հայտնի են:Միասին տաք ջուր էլ գնացեք: |
پدر بزرگ - بله . سبلان و آب گرمهای اینجا خیلی معروف است . با هم به آب گرم هم بروید |
Արմեն.Անշուշտ Սաաիդի և Ալիի հետ կգնանք տաք ջուր: |
آرمن -حتما" با سعید و علی به آب گرم می رویم . |
Արմենը և պապիկը շարունակում են զրուցել Սաբալան լեռան և այլ թեմաների շուրջ: Պապիկը բացատրում է,որ Սաբալանը մի քանի գագաթ ունի և միշտ լեռան մերձակա տարածքը պատված է ձյունով ու սառցաբեկորներով : Նա ասում է,որ Սաբալանի գագաթին գտնվող լիճը հաճախ սառցակալված է և միայն ամռանն է հալում նրա սառույցը: Ամենահետաքրքիրն այն է,որ այս ցուրտ ու լեռնային տարածքում կա բազմաթիվ տաք ջուր: Իրանի ժողովուրդը և նույնիսկ հարևան երկրներից Իրան այցելող տուրիստները օգտվում են այս տարածքի տաք ջրից ,որը բուժիչ հատկություն ունի: Արդաբիլի մոտ գտնվող Սարեյն քաղաքն ունի 12 տաք ջուր,որոնցից յուրաքանչյուրը ուրույն յուրահատկություն ունի: Արմենը և Սաաիդը երկու օր մնում են Լահռուդում, իսկ մեկ օր էլ ճամփորդում են Սարեյն քաղաքը: Չնայած Սարեյնը շատ փոքր քաղաք է, բայց ունի մեծ հյուրանոցներ ,որտեղ ուղևորների մեծ մասը օգտվում են տաք ջրի բաղնիքներից:Ամենայն դեպս դա Արմենի համար շատ հաճելի ուղևորություն էր ,նա մեծ հաճույք ստացավ Այդ ուղևորությունից:
***