Հոկտեմբեր 02, 2018 09:36 Asia/Yerevan

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս շաբաթվա համարում կշարունակենք մեռելների հարության մասին զրույցը: Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ ահեղ դատաստանի օրը մարդկանց հարությունը լինում է թե ֆիզիկական և թե հոգևոր: Ղուրանի այաները վկայում են այն մասին, որ մարդը ահեղ դատաստանին ներկայանում է թե իր մարմնով և թե իր հոգով:

Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ասացինք Ղուրանի դիտանկյունից հարության ժամանակ մարդը ֆիզիկական ներկայություն է ունենում: Այդ պահին Աստծո հրամանով մարդու մարմնի մասերն ի մի են հավաքվում և նա հարություն է առնում: Սա ֆիզիկական հարության մասին Ղուրանը հայտնած հստակ տեսակետն է: Փիլիսոփաները հավատացած են, որ ֆիզիկական հարությունը հոգու վերադարձն է մարմնին և Աստված նույն մարմինը վերականգնում է ու հետո հոգին վերադարձնում է նրան:

Մյուս կարևոր կետն այն է, որ հարության մասին Ղուրանի ներկայացրած օրինակները կամ նմանությունները, նաև բնությունից բերված նմուշները բոլորը վերաբերում են ֆիզիկական հարության: Այստեղ մենք կանդրադառնանք մի քանի այաների, որոնք մեզ կօգնեն առավել ծանոթանալ հարության ֆիզիկական լինելու մասին Ղուրանի տեսակետներին:

Ֆիզիկական հարության վերաբերող այաների մի խումբը նրանք են, որ պատասխանում են հարությունը մերժողներին: Ոմանք մեծարգո մարգարեին հարցնում էին, թե հող կամ փտած ոսկորների վերածվելուց հետո ինչպե՞ս ենք կրկին կյանք վերադառնալու: Այս այաները  հստակ ասում են, թե Աստված ինչպես է կարող նոր կյանք պարգևել փտած ոսկորներին: Օրինակ «Յասին» սուրայի 78-րդ և 79-րդ այաներում կարդում ենք. «Եվ մեզ օրինակ բերեց ու մոռացավ իր արարումը, ասաց՝ ո՞վ է կենդանացնելու այսքան փտած ոսկորները: Ասա՝ նա ով առաջին անգամ արարեց մարդուն, նրան հարություն կտա և նա տիրապետում է ցանկացած արարմանը»։

 

Հետաքրքիր կետն այն է, որ մարգարեի ժամանակ ապրած մարդիկ ըմբռնում էին հավիտենական կյանքում մարդու հավերժական լինելը և մարմինների կրկին հարություն առնելը: Այլ խոսքով մեռելների հարությունը մերժողների հերքումը հոգու վերակենդանացմանը չէր վերաբերում, այլ նրանք հարցնում էին մարդկանց փտած մարմինների ու ոսկորների հարության մասին: Նրանք հարցում էին, որ նրանից հետ երբ մարմինը փտեց հողում և դրա մասնիկները տարածվեցին ամենուր, արդյոք մենք հարություն ենք առնելու:

Ղուրանի կտրուկ պատասխանն այն հարցին, թե Աստված կարող է փտած ոսկորները վերակենդանացնել վկայում է նույն այս ֆիզիկական մարմինը ահեղ դատաստանում ներկայանալու մասին: Մեկնաբանների դիտանկյունից ֆիզիկական հարության մասին Ղուրանի ակնարկը հստակ է:

Նախորդ հաղորդման ժամանակ էլ ներկայացրեցինք այաներ, որոնց մի մասը վերաբերում էր  գերեզմաններից ելնելուն: Այժմ կանդրադառնանք մեռելների հարության մասին այլ այաներին:

 

Ղուրանն ընդգծում է, որ Աստված նույն այս ֆիզիկական մարմինը փլուզվելուց հետո կարող է ահեղ դատաստանի ժամանակ նույն յուրահատկություններով կյանք վերադառնալ: Այնպես որ «Ղիամաթ» սուրայի 3-րդ և 4-րդ այաներն ասում են. «Արդյոք մարդը ենթադրում է, որ որևէ ժամանակ նրա ոսկորները չեն հավաքվելու: Այո նույնիսկ ընդունակ ենք նրա մատի ծայրերի գծերը ներդաշնակ ու ճիշտ կերպով վերակառուցել»։

«Հաջ» սուրայի 7-րդ այան էլ անդրադարձել է մեռելների հարությանն ու գերեզմանից ելնելուն:

«Եվ այս հարությունը լինելու է ու դրա մեջ կասկած չկա և Աստված կենդանացնելու է բոլոր նրանց ովքեր գերեզմաններում են եղել»:

Իրականում այն ինչը որ դատապարտված է մահվան դա մարդու մարմինն, թե հոգին ու շունչը: Շատ հստակ է, որ գերեզմանը մարդու մարմնի հանգրվանն է և այն ինչը, որ Երկրի վրա հայտնվում է կամ հարություն առնելով ելնում է գերեզմանից, դա մարդու մարմինն է: Ընդհանուր առմամբ նման այաները հստակ  կերպով ապացուցում են մեռելների հարության ֆիզիկական լինելու փաստը և տարբեր մեկնաբանություններով ապացուցում են, որ ահեղ դատաստանում մարդու մարմինն առարկայական ներկայություն ունի:

Այաների մի խումբն էլ խոսում է ֆիզիկական շնորհների մասին: Այս այաները նուրբ ակնարկեր են կատարում դրախտային պարգևներին և ընդգծում են մեռելների հարության ֆիզիկական լինելու փաստը:  Այս այաներում ակնարկ է կատարվում դրախտի այգիներին ու դրա նյութեղեն բարիքներին, համեղ ու հյութեղ մրգերին, խիտ ծառերին ու վարար գետերին, մաքուր ըմպելիքներին, համեղ կերակուրներին, շքեղ ամանեղենին ու գեղեցկադեմ կանանց:

Անկասկած դրախտային բարիքներից օգտվելու համար անհրաժեշտ է, որ հանդերձյալ կյանքում մարդու մարմինը ներկայանա այնպես որ ընդունակ լինի այդ բարիքներից օգտվելու:

Որոշ այաներ էլ խոսում են ահեղ դատաստանի ժամանակ հանցագործների կրելիք  պատիժների, այդ թվում դժոխքի կրակում այրվելուն, վատահամ ուտելիքներն, հրե հագուստներին ու դժոխային այլ պատիժների մասին: Այս բոլոր պատիժները ֆիզիկական են:

Սրանք հանդերձյալ կյանքում ֆիզիկական բարիքների  կամ պատիժների մի մասն են: Առանց ֆիզիկական մարմնի ներկայության մարդը չի կարող զգալ այս համեղ կերակուրների համը և  կամ ֆիզիկական ու նյութական պատիժների ցավը: Ուրեմն այս այաներն էլ վկայում են ահեղ դատաստանում մարդու ֆիզիկական ներկայության մասին:

Մի շարք այաներում ակնարկ է կատարվում հանդերձյալ կյանքում մարդու մարմնի և դրա որոշ անդամների այդ թվում ոտքերի, աչքերի ու մաշկի արտահայտվելուն: Այդ թվում «Ֆոսելաթ» սուրայի 20-րդ և 21-րդ այաներում կարդում ենք. «Ու երբ հասնեն այդ դժոխքին նրանց ականջները, աչքերն ու մաշկը նրանց դեմ ցուցմունք կտան և դժոխքում բնակվողներն իրենց մաշկին կասեն՝ ինչո՞ւ իմ դեմ վկայություն տվեցիր, Կասեն՝ մեզ խոսել է պարտադրել այն Աստվածը, որ ամեն ինչի պարտադրում է արտահայտվել»:

Այս այաների համաձայն մեռելների հարության օրը մեղավոր մարդկանց մարմնի անդամները, այդ թվում ականջը, աչքն ու մաշկը վկայություն են տալու նրանց դեմ և նրանք բողոքելու են իրենց մաշկին, թե ինչո՞ւ ես մեր վնասին վկայություն տալիս: Այս այաները հստակ ընդգծում են հարության ֆիզիկական լինելը: Քանի որ հոգին ոչ-նյութեղեն է և զուրկ է մարմնի անդամներից, օրինակ ականջից, աչքից ու մաշկից:

Այստեղ անհրաժեշտ է հիշատակել մեկ այլ կարևոր կետ և դա այն որ եթե մեկնաբանություններում ընդգծվում է մեռելների հարության ֆիզիկական էությունը դա իրականության մեջ հակադրվում է նրանց տեսակետին ովքեր հավատացած են, որ հարությունը միայն հոգևոր է լինում: Իրականության մեջ ֆիզիկական հարություն ասելով նպատակն այն չէ, որ հանդերձյալ կյանքում միայն մարմինն է վերականգնվում, այլ հոգին ու մարմինը հարություն են առնում միասին և հոգու վերադարձը մարմին անհերքելի ու հստակ իրողություն է: Այլ խոսքով հանդերձյալ կյանքում մարդն իր աշխարհիկ կյանքին նման հոգի և մարմին է ունենում: Քանի որ մարդը հորինված է մարմնով ու հոգով:

Ղուրանի այաներն էլ խոսում են հոգու մարմին վերադառնալու մասին: Ղուրանից այնպես է հասկացվում, որ մարդու հոգին նրա մարմնից անկախ իրողություն է: Հետևաբար մարմնի մահով ու ֆիզիկական մարմնում կյանքի գոյությունը դադարելով հոգին շարունակում է գոյություն ունենալ: Ահեղ դատաստանի ժամանակ Աստծո կամքով մարդու մարմինը հարություն է առնում ու քանի որ մարդու կյանքն ու նրա հարությունը պայմանավորված են մարմնի հետ հոգու կապակցությամբ նրա հանդերձյալ կյանքն առանց հոգու գոյության չի կարող լինել: Հետևաբար հանդերձյալ կյանքում հոգու ներկայությունն ու գոյությունն էլ անվիճելի իրողություն է:

Անհրաժեշտ է հիշեցնել, որ հանդերձյալ կյանքում պատիժներն ու պարգևները միայն մարմնական ու զգացական ցավերով կամ հաճույքներով սահմանափակված չեն լինում: Հենց այնպես որ մարդը մարմնի միջոցով ճաշակում է որոշ հաճույքներն ու ցավերը, հոգու միջոցով էլ կարող է զգալ որոշ հաճույքներ ու ցավեր:

Այս կապակցությամբ որոշ այաներ ակնարկում են հանդերձյալ կյանքում ոչ-մարմնական բարիքներին ու հաճույքներին և կամ ցավերին ու տառապանքներին, որոնք կարող են ըմբռնելի լինել հանդերձյալ կյանքում հոգու գոյության դեպքում: Այդ թվում Աստված Ղուրանում հիշատակում է հանդերձյալ կյանքում մեծ գոհունակության մասին, որը միայն մարդու հոգու միջոցով կարող է ընկալելի լինել: Օրինակ «Թոբա» սուրայի 72-րդ այայում կարդում ենք. «Աստված հավատավոր տղամարդկանց ու կանանց դրախտից այգիներ է խոստանում, որոնց ծառերի տակ առվակներ են հոսում ու այդտեղ նրանք հավիտյան կապեն և նրանց հավերժական դրախտում մաքուր բնակավայր է խոստացել և Աստծո գոհունակությունն ու ուրախությունը վեր է այդ բոլոր բարիքներից և դա հենց նույն մեծ երջանկությունն ու փրկությունն է լինելու»:

Այս այայում իրական հավատացյալներին բաժին հասնող Աստծո գոհունակությունն ու ուրախությունը վեր է դասվել հանդերձյալ կյանքում նրանց մարմնական հաճույքներից: Անկասկած նման հաճույքը ոչ թե մարմնով այլ միայն հոգով ու մարդկային մտքով կարող է ըմբռնելի լինել:

Որևէ մեկը չի կարող նկարագրել Աստծո գոհունակության պատճառով մարդու մոտ առաջացող հոգեկան յուրահատուկ հաճույքն ու զգացմունքը և հիմնականում նման հաճույքը վեր է մարդկային երևակայության սահմաններից: Որոշ մեկնաբանների ընդգծմամբ այս հոգեկան հաճույքի նույնիսկ մի փոքր բաժինը ավելի գերադասելի է դրախտից և նրա անվերջանալի ու բազմաբնույթ պարգևներից:

Ամեն դեպքում հոգեկան հաճույքը չի կարող համեմատվել ֆիզիկական հաճույքի հետ, հենց այնպես որ հոգեկան տառապանքներն, այդ թվում ահեղ դատաստանի ժամանակ զղջումը, շատ ավելի ցավալի են ֆիզիկական տառապանքներից: