Հոկտեմբեր 03, 2018 10:34 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 123-126-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..

Նախ  կլսենք Թոբե սուրայի 123-րդ այան.

« ‌يا ايها الذين آمنوا قاتلوا الذين يلونکم من الکفار و ليجدوا فيکم غلظة و اعلموا ان الله مع المتٌقين »

<Ով հավատացյալներ, ձեր հարևան անհավատների դեմ պատերազմեք: Հանձինս ձեզ թող նրանք գտնեն անընկճելի թշնամիներ: Հիշեցեք, որ Բարձրյալն առաքինիների հետ է>:

Այս այան անդրադառնում է մի շատ կարևոր սկզբունքի` թշնամիների դեմ ջիհադում: Այն ասում է. "չլինի, որ հանկարծ ավելի հեռու գտնվող թշնամիները շեղեն ձեր ուշադրությունն ավելի մոտիկ գտնվող հարևաններից: Նրանց վտանգը, որ ձեզ ավելի մոտիկ են գտնվում, ավելի շատ է և նրանց հաղթահարալն ավելի հեշտ: Այստեղ նաև խոսվում է  այն մասին, որ իսլամը հեռու է բռնությունից ու ոտնձգությունից և նույնիսկ պատերազմի դաշտում թույլ չի տալիս թշնամուն կոպիտ վերաբերվել,այլև նրա  դեմ պիտի լինել կանգուն ու հզոր։

Այս այայից սովորում ենք

1. Իսլամական մշակույթի մեջ իսկական հավատացյալը նա է, ով առաքինի է և ժուժկալ Աստծո պատվիրանների նկատմամբ և կանգուն` թշնամու դեմ:

2. Քաջությունը հավատքի կարևոր նախապայմաններից է: Հավատացյալը վախկոտ ու հարմարվող չի կարող լինել:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 124-րդ այա․

«و اذا ما انزلت سورة فمنهم من يقول ايکم زادته هذه ايمانا فامٌا الٌذين آْمنوا فزادتهم ايماناً و هم يستبشرون »

<Երբ երկնքից Ղուրանի նոր սուրա  ուղարկվի ձեզ, կեղծարարներից ոմանք պիտի ասեն . «Ձեզանից ,ո՞ր մեկիդ հավատքը ավելացրեց այս սուրան» ,մինչդեռ  նա զորացնելու է հավատացյալների հավատքը և նրանք նրա մեջ գտնելու են իրենց մխիթարությունը>:

Երբ Ղուրանի որոշ այաներ ներշնչվում էին իսլամի մարգարեին, կեղծարարները հավատացյալներին հիասթափեցնելու համար դա անարժեք էին համարում, ասելով, "նման այաները ինչ օգուտ կարող են ունենալ հավատացյալների համար": Նրանք այսպիսով նպատակ ունեին բացասական տրամադրություն տարածել հավատացյալների միջև և մյուս կողմից արժեզրկել Ղուրանի դիրքը: Իսկ հավատքն ունի որոշակի փուլեր և աստվածային այաները լսելը պատճառ է դառնում, որ հավատացյալների  հավատքն ավելի խորանա: Դրանից բացի, Ղուրանի այաները լսելը հավատացյալներին նոր ուժ է պարգևում:  

Այս այայից սովորում ենք

1. Ղուրանը իսկական հավատացյալին կեղծավորից զանազանելու միակ միջոցն է:

2. Ղուրանը պատճառ է դառնում, որ հավատացյալի հավատքն ավելի խորանա:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 125-րդ այա․

« و امٌا الذين في قلوبهم مرض فزادتهم رجسا الي رجسهم و ماتوا و هم کافرون »

<Բայց նրանց վերքերն , ում սիրտը հիվանդ է, Աստծո ձեռքով ավելի են շատանալու և նրանք պիտի մեռնեն իրենց ամբարիշտության մեջ>:

Հակառակ հավատացյալների, որ սիրում են լսել Ղուրանը, որպեսզի բարձրացնեն իրենց տրամադրությունը, Աստծո խոսքը լսելը կեղծավորների վրա բացասաբար է անդրադառնում ու նրանք հիվանդանում են: Ղուրանի այաները նման են աստվածային  գթության անձրևի: Եթե անձրևը մաղի պարարտ հողի վրա, հողը կկանաչի: Իսկ եթե անձրևը մաղի տիղմի վրա, դրա գարշահոտությունն ավելի կտարածվի: Եվ հոտը ոչ թե անձրևից է, այլ ապականված տիղմից: Գոռոզամտությունը նույնպես կարող է ապականել մարդու հոգին: Նման մարդիկ Ղուրանի այաների նկատմամբ թշնամական վերաբերմունք են ցույց տալիս:

Այս այայից սովորում ենք

1. Հոգեկան հիվանդությունները նման են ֆիզիկական հիվանդություններին: Եթե դրանք չբուժվեն, կտարածվեն քաղցկեղի նման:

2. Կեղծավորությունը, անհավատությունն ու երախտամոռ լինելը հոգեկան հիվանդություններ են, որոնց կապակցությամբ Ղուրանը միշտ զգուշացնում է  մարդկանց:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 126-րդ այա․

« ا و لايرون انٌهم يفتنون في کل عام مرٌة او مرتين ثمٌ لايتوبون و لاهم يذٌکٌرون »

<Միթե՞ նրանք չեն տեսնում, որ տարին մեկ երկու անգամ երկնքի զայրույթն իջնում է իրենց վրա: Բայց այս ազդարարությունները չբացեցին նրանց աչքերը և նրանք զղջում չհայտնեցին>:

Աստված մշտապես փորձում է  իր արարածներին, նրանց  դնելով լավ կամ վատ վիճակներում, որպեսզի յուրաքանչյուր մարդ ճանաչի ինքն իրեն և իմանա, թե ինչի է ընդունակ: Սակայն աստվածային փորձություններից մեկը ապաշխարելու և պատժի համար է: Այս այան խոսելով այս մասին, ասում է, որ թեև կեղծավորները տարին մի քանի անգամ փորձության են ենթարկվում, սակայն չեն հրաժարվում իրենց սխալ արարքներից:

Այս այայից սովորում ենք

1. Կեղծավորները երբեք դաս չեն քաղում աստվածային փորձություններից:

2. Աստվածային փորձությունները չեն սահմանափակվում հատուկ ժամանակով, տարիքով կամ տեղով: Բոլոր մարդիկ, ծեր ու երիտասարդ, կին թե տղամարդ, գրագետ թե անգրագետ, փորձության են ենթարկվում:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 316-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

http://parstoday.com/hy

մնացեք խաղաղությամբ։