Ելք դեպի լույս 317
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 127-129-րդ այաներին: Խոսափողի մոտ է …….. Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 127-129-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..
Նախ կլսենք Թոբե սուրայի 127-րդ այան.
« و اذا ما انزلت سورة نظر بعضهم الي بعض هل يريکم من احد ثمٌ انصرفوا صرف الله قلوبهم بانٌهم قوم لايفقهون »
<Երբ երկնքից Ղուրանի մի ուրիշ սուրա ուղարկվի, նրանցից (կեղծարարներից ) ոմանք իրար կնայեն ու կասեն. «ինչ որ մեկը տեսնո՞ւմ է մեզ» ու այնուհետև թաքուն կփախչեն Մարգարեից : Աստված նրանց սրտերը մոլորեցրել է, որովհետև չեն լսում իմաստության ձայնը>:
Այս այան, որը Թոբե սուրայի վերջին այան է, կեղծարարների մասին է: Այն ասում է, թե ինչպես է նրանց իսկական դեմքը պարզվելու, ասելով. "Երբ մարգարեին ներկայանան և այդ ժամանակ Ղուրանից որոշ այաներ ներշնչվեն մարգարեին, նրանք աչքերով իրար նշան կանեն, որ դուրս գան այդ վայրից և այնպես, որ ոչ ոք իրենց չտեսնի: Ուստի ցածր ձայնով միմյանցից կհարցնեն, թե արդյո՞ք որևէ մեկն իրենց տեսել է: Իսկ երբ վստահ լինեն, որ ոչ ոք իրենց չի տեսել, կհեռանան մարգարեից: Այնուհետև այան ասում է. <Կեղծավորների հեռացումը գոռոզամտության, թշնամանքի ու մեղքի պատճառով է, ինչի համար էլ նրանք կորցրել են ճշմարտությունն ընկալելու ուժը>:
Այս այայից սովորում ենք․
1. Ղուրանի այաներից հեռանալը մի տեսակ կեղծարարություն է ու խավարամտություն:
2. Ղուրանից խույս տալը պատճառ է դառնում, որ մարդը չկարողանա ճշմարտությունը հասկանալ;
Այժմ կլսենք Թոբե սուրայի 128-րդ այա․
« لقد جاءکم رسول من انفسکم عزيز عليه ما عنتٌم حريص عليکم بالمؤمنين رؤف رحيم
<Ձեր միջից նշանավոր մի մարգարե դուրս եկավ: Նա ձեր հանցանքների ծանրությունն իր վրա կկրի, ձեր փրկության փափագով կայրվի և հավատացյալները նրանից միայն գթություն ու անհիշաչարություն պիտի ակնկալեն>:
Այս այան, որը խոսում է իսլամի մարգարեի մասին, անդրադառնում է նրա չորս առանձնահատկություններին: Նախ այն, որ մարգարեն մարդկանցից մեկն է և նրա վերաբերմունքը մարդկանց հետ սուլթանների ու շահերի վերաբերմունքը չէ, ովքեր իրենց վեր են դասում մարդկանցից ու գերադասում չշփվել նրանց հետ: Բացի դրանից, մարգարեն հասկանում է մարդկանց դժվարություններն ու ցավերը ու ցավակցում նրանց: Մարգարեն կրում է մարդկանց տառապանքը և մարդկանց խնդիրները անհանգստացնում են նրան: Մարգարեի 3-րդ առանձնահատկությունն այն է, որ նա ցանկանում է,որ մարդիկ երջանիկ լինեն և այս կապակցությամբ չի խնայում ոչ մի ճիգ ու ջանք: Մարգարեի 4-րդ առանձնահատկությունն այն է, որ նա բարի է մարդկանց նկատմամբ և նրա բոլոր պատվերները միայն բարությունից ու սիրուց են բխում: Ինչպես սրտցավ հայր, որի պահանջները թեև դժվար են թվում, սակայն նա բարությունից ելնելով և հանուն իր երեխաների երջանկության, նման պատվերներ է տալիս:
Այս այայից սովորում ենք․
1. Իսլամական հասարակության առաջնորդները մշտապես պետք է մարդկանց կողքին լինեն, հատկապես դժվարությունների ժամանակ:
2. Մարդկանց հետ լինելը շատ կարևոր է իսլամական քարոզչի համար, որպեսզի մարգարեի նման իսլամական քարոզչության մեջ հաջող լինի:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 129-րդ այա․
« فان تولٌوا فقل حسبي الله لا اله الا هو عليه توکلت و هو ربٌ العرش العظيم »
<(Ով Մարգարե) եթե նրանք երես թեքեն քեզանից, ասա' ."Աստված բավական է ինձ, նրանից զատ ուրիշ Աստված չկա: Ես իմ հույսը նրա վրա եմ դրել: Նա գերագույն գահի վեհապետն է">:
Այս այան, որ սուրայի վերջին այան է, մարգարեին և բոլոր հավատացյալներին մխիթարում է ասելով,եթե որոշ մարդիկ հեռացել են ճշմարտությունից ու երես են թեքել, պետք չէ մտածել, որովհետև դուք ունեք մի Աստված, որն արարիչն է ողջ տիեզերքի, երկնքի ու երկրի և ապավինեք նրան, որովհետև չկա ոչ մի ուժ նրան հավասար և ոչ մեկի բարությունը նրան հավասար չէ: Ինչպես իմամ Հոսեյնն էր իր աղոթքներից մեկում ասում ."Տեր Աստված, ով քեզ չունի, ի՞նչ ունի և ով քեզ ունի, էլ ի՞նչ է ուզում ունենալ": Եթե բոլոր մարդիկ երես թեքեն Աստծուց, Աստված մնալու է իր տեղում: Այնպես, ինչպես եթե մարդիկ երես թեքեն արևից, այն մնալու է իր տեղում և մարդիկ են զրկվելու արևի լույսից:
Այս այայից սովորում ենք․
1. Անհավատ մարդկանց հոծ բազմությունը չպիտի պատճառ դառնա, որ հավատացյալը կասկածի իր կրոնի ճշմարտացիությանը և հուսահատվի ու հուսալքվի, չկատարելով իր կրոնական պարտավորությունները:
2. Մարդն ապավինելով Աստծուն, հաղթահարում է բոլոր դժվարություններն ու թշնամիներին:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 317-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
http://parstoday.com/hy
մնացեք խաղաղությամբ։