Ելք դեպի լույս 318
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 1-4-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..
Թանկագին բարեկամներ, շարունակում ենք "Ելք դեպի լույս" հաղորդաշարը, մեկնաբանելով Ղուրանի այաները: Ավարտվեց Թոբե սուրան և այժմ սկսում ենք Յունես(Հովնան) սուրան, որը Ղուրանի տասներորդ սուրան է և հայտնվել է Մեքքայում: Յունեսը աստվածային մարգարե էր, որը հետևեց Նոյին ու Մովսեսին: Ուստի այս սուրան անվանվել է նրա անունով:
Նախ կլսենք Յունես սուրայի 1-ին և 2-րդ այաները.
الر تلک آیات الکتاب الحکیم » ، « اَکان للنٌاس عجبا ان اوحینا الی رجل منهم ان انذر النٌاس و بشٌر الٌذین آمنوا انٌ لهم قدم صدق عند ربهم قال الکافرون ان هذا لساحر مبین
<Ալեֆ, լամ, ռա: Ահա սրանք են իմաստնության գրքի նշանները: Մարդիկ պետք է զարմանան, որ մեր հայտնությունները շնորհեցինք իրենցից մեկին, և նրան հրամայեցինք հայտնել չարերի համար նախատեսված պատիժները և հավատացյալների համար նախատեսված վարձատրությունները: Դրա հետ միասին անհավատներն ասացին, որ այդ մարդը կախարդ է >:
Ինչպես ասացինք Բաղարա սուրայի սկզբում, Ղուրանի 114 սուրաներից 29-ը սկսում են առանձնացված հնչյուններով, որոնք հատուկ կոդ են մարգարեի և Աստծո միջև, և որոնց նշանակությունը մինչ այժմ բացահայտված չէ: Սակայն քանի որ այդ հնչյուններից հետո միշտ խոսվում է Ղուրանի վեհության մասին, որոշ մեկնաբաններ համոզված են, որ սրանք փաստացի հնչյուններ են ընդդիմադիրների դեմ: Այսինքն` Աստված հենց այս հնչյուններով է ուղարկել Ղուրանը, ասելով, որ եթե դուք կարող եք, իջեցրեք դրա նմանը: Աստված Ղուրանն անվանել է իմաստուն գիրք, որովհետև այն պատվիրանները, որ կան այս գրքում, ունեն անաղարտ հիմք եւ իմաստալից են:
Աստված Ղուրանի նշանակության մասին խոսելուց հետո, երկրորդ այայում խոսում է մարգարեի մասին, ասելով, որ մարդիկ սպասում են, որ Աստված հրեշտակներին ուղարկի, որպեսզի նրանց օգնությամբ իրենք գտնեն ճիշտ ճանապարհը: Բնականաբար մարգարեները պետք է հենց մարդկանց միջից լինեն, որպեսզի կարողանան նրանց պես խոսել և օրինակ ծառայել մարդկանց: Դրանից բացի, մարգարեներն իրենց համար ոչինչ չեն խնդրում, որովհետև այդ դեպքում մարդիկ կհեռանան իրենցից: Մարգարեների նպատակն է բարեգործներին փոխանցել փրկության խոստումը և չարագործներին զգուշացնել: Սակայն հին ժամանակ նրանք կատարում էին նաև հրաշքներ և որոշ մարդիկ նրանց կախարդ էին համարում:
Այս այաներից սովորում ենք.
1. Ղուրանը հաստատուն գիրք է և ժամանակը չի կարող այն արժեզրկել:
2. Մարգարեների նպատակն է բարձրացնել մարդու արժեքը:
Այժմ կլսենք Յունես սուրայի երրորդ այան.
و الارض فی ستٌة ایٌام ثمٌ استوی ان ربکم الله الذی خلق السموات
افلا تذکرون العرش یدبٌر الامر ما من شفیع الا من بعد اذنه ذلکم الله ربکم فاعبدوه علی
<Ձեր տերն այն Աստված է, որ վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը և հետո նստեց իր գահի վրա` տիեզերքի գործերը կառավարելու համար: Նրա մոտ չի կարելի բարեխոսել, քանի դեռ ինքը չի թույլատրել: Նա ձեր Աստվածն է, պաշտեցեք նրա գերագույն վեհափառությունը: Միթե՞ ձեր աչքերը չեն բացվելու>։
Աստված տիեզերքը ստեղծեց ժամանակի ընթացքում, նրանով հանդերձ, որ կարող էր դա անել մի պահով: Նա երկինքներ ու երկիրը ստեղծեց վեց օրվա ընթացքում: Եվ կենդանիների ծագումն ու զարգացումը մինչև կատարելություն, տեղի է ունենում ժամանակի ընթացքում: Սաղմն ինն ամիս մնում է մոր արգանդում, որպեսզի հասունանա: Կային մարդիկ, որ Աստծուն հավասար մեկ այլ արարիչ էին սահմանում: Եվ այս այան խոսելով այդ մասին, ասում է, որ ողջ տիեզերքը կառավարվում է նրա կողմից և բոլոր գործերը կատարվում են նրա հրամանով և ոչ ոք չի կարող նրան հավասար լինել: Հրեշտակները նրա հրամանով են կատարում տարբեր գործեր և մարգարեները նրա հրամանով են սկսում իրենց առաքելությունը:
Այս այայից սովորում ենք.
1. Արարչագործությունն իրականացվել է հատուկ ծրագրով և ոչ թե պատահական կերպով:
2. Արարչագործությունը եղել է նպատակավոր և ծրագրված:
Այժմ կլսենք Յունես սուրայի չորրորդ այան․
الیه مرجعکم جمیعا وعدالله حقا انه یبدؤ الخلق ثمٌ یعیده لیجزی
الٌذین آمنوا و عملوا الصٌالحات بالقسط والذین کفروا لهم
شراب من حمیم و عذاب الیم بما کانوا یکفرون
<Դուք բոլորդ դեպի նա եք վերադառնալու և իր խոստումներն անսխալ են: Նա, որ մարդուն ստեղծեց, նրան պիտի կանգնեցնի իր ատյանի առջև: Հավատացյալներին արդարությամբ պիտի վարձատրի, անհավատներն իրենց ծարավը հագեցնելու համար եռացող ջուր պիտի խմեն և իրենց անհավատության արժանի չարչարանքների ենթարկվեն>:
Նախորդ այան խոսում էր Աստծո զորության մասին , այն մասին, թե Ասված ինչպես ստեղծեց երկինքներն ու երկիրը: Այս այան խոսում է երկրորդ արարչագործության մասին հանդերձյալ կյանքում և յուրաքանչյուր կասկած փարատելու համար, ասում է. Սա Աստծո խոստումն է, որ վարձահատույց է լինում բարեգործներին և պատժում անհավատներին : Դա լինում է արդարության հիման վրա: Բնականաբար անհավատությունը բացում է մեղք գործելու ճանապարհը և խորտակում մարդկանց: Իսկ հանդերձյալ կյանքում դա դրսևորվում է վառող ուտելիքներով ու խմիչքներով:
Այս այայից սովորում ենք․
1. Միաստվածությունը հիմնված է աստվածային արդարության վրա:
2. Ինչպես որ աշխարհում ողջ տիեզերքը ստեղծվել է մարդու համար, հանդերձյալ կյանքում նույնպես մեղավորները պատժվում են և բարեգործները ստանում իրենց վարձքը:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 319-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
http://parstoday.com/hy
մնացեք խաղաղությամբ։