Հոկտեմբեր 21, 2018 13:19 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 11-14-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..

Նախ  կլսենք Յունես սուրայի 11-րդ  այան.

و لو یعجٌل الله للنٌاس الشٌرٌ استعجالهم بالخیر لقضی الیهم اجلهم فنذر الٌذین لا یرجون لقاء نا فی طغیانهم یعمهون

«Եթե ամենակարողը մահկանացուներին պատժեր նույն արագությամբ, որով փափագում են ստանալ նրա վարձատրությունը, մարդկանց օրերը փայլակի նման կարճ կլինեին: Բայց նրանք, որ չեն հավատում, թե մահից հետո նորից մեզ պիտի տեսնեն, թողնում ենք որ մնան իրենց մոլորության մեջ»:

Աստված մշտապես մարդկանց ժամանակ է տալիս, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը կարողանա ընտրել իր ճանապարհը: Իհարկե, շատ մարդիկ իրենց տված ժամանակը սխալ են օգտագործում և մեղք են գործում: Սակայն Աստված գթառատ է և մարդկանց մշտապես ժամանակ է տալիս` ապաշխարելու և անցյալը փոխարինելու համար: Ուստի Աստված լքում է  նրանց ովքեր  շարունակում են մեղք գործել,  որպեսզի նրանց կյանքը բնական կերպով ավարտվի և հաջորդ կյանքում տեսնեն իրենց սխալ արարքի հետևանքը:

Այս այայից սովորում ենք.

 1. Աստված մշտապես ժամանակ է տալիս մարդկանց` իրենց սխալներն ուղղելու համար. և' բարեգործներին և' չարագործներին:

2. Նրանք, ովքեր մոռացել են Աստծուն և մտածում են միայն իրենց մասին, մոլորված են:

Այժմ կլսենք Յունես սուրայի 12-րդ այան.

و اذا مس الانسان الضٌر دعانا لجنبه او قاعدا او قائما فلمٌا کشفنا عنه ضرٌه مرٌ کان لم یدعنا الی ضرٌ مسٌه کذلک زیٌن للمسرفین ما کانوا یعملون »

 «Երբ մարդուն դժբախտություն պատահի, պառկած լինի թե ոտքի վրա, մեր դեմ բողոքի, հազիվ թե նրան ազատենք իրեն ճնշող բեռից: Այնպիսի բաներ է անում, որ կարծես թե մեր օգնությունը  չի խնդրել և իրեն չենք մխիթարել: Ահա նման բաներ անել է տալիս ապերախտությունն ամբարիշտներին»:

Երբ մարդը մտածում է միայն իր հանգստի մասին, մոռանում է  Աստծուն: Սակայն երբեմն դժվարությունները մարդուն ստիպում են արթնանալ քնից և հասկանալ, որ ինքն անկարող էակ է: Ուստի դժվարությունների ժամանակ մարդը դիմում է  Աստծուն: Եվ երանի, որ երբ դժվարությունները լուծվում են, մարդը փառք տա Աստծուն: Սակայն որոշ մարդիկ մոռանում են նրան, երբ դժվարություններն ավարտվում են:

Այս այայից սովորում ենք.

1. Հավատքն առ Աստված  մարդու էության մեջ է և խառը դեպքերը պատճառ են դառնում, որ մարդու մեջ արթնանա աստվածապաշտությունը:

2. Դժվարությունների ժամանակ պետք է աղոթել Աստծուն և դա հորդորոմ են բոլոր կրոնները:

3. Երբ մարդը չի փառաբանում Աստծուն, հեռանում է ճշմարտությունից և մոլորվում, այնքան, որ հենց այդ ժամանակ սխալը նրա համար ճիշտ է համարվում:

Այժմ կլսենք Յունես սուրայի 13 և 14-րդ այաները.

و ما کانوا لیؤمنوا کذالک نجزی القوم المجرمین  و لقد اهلکنا القرون من قبلکم لمٌا ظلموا و جاء تهم رسلهم بالبیٌنات

الارض من بعدهم لننظر کیف تعملون ثم جعلناکم خلائف فی

«Ձեզանից առաջ մեր վրեժխնդրությունը ոչնչացրեց ոճրագործ ազգերին, որոնց մարգարեներ էինք ուղարկել` իրենց ճշմարիտ ճանպարհի դնելու համար: Այսպես ենք մենք պատժում ամբարիշտներին:Ապա Ձեզ նշանակեցինք որպես նրանց ժառանգորդն երկրում, որպեսզի տեսնենք դուք ինչպես եք գործում»:

Թեև Աստված մեղավոր մարդկանց ժամանակ է տալիս և միանգամից չի ոչնչացնում, սակայն պետք է ասել, որ Աստված տարբեր ժողովուրդների նկատմամբ ունի յուրահատուկ  վերաբերմունք: Իհարկե, այն դժբախտությունների պատճառը, որ տեղի են ունենում մարդկանց հետ, անհավատության մեջ պետք է փնտրել: Երբ մարդիկ հեռանում են մարգարեների ճանապարհից ու մոլորվում են: Ուրեմն պետք է դաս քաղել անցյալից ու չկրկնել անցյալի սխալները:

Այս այաներից սովորում ենք

1. Բռնությունը մոլորեցնում է մարդուն:

2. Յուրաքանչյուր մարդու ճակատագիրն իր ձեռքում է և նրանց լավ ու վատ գործերը կարող են մեծ դեր կատարել նրանց կյանքում:

3.Եթե որևէ ուժ ստանանք ,կիմանանք, որ Աստված մեզ փորձում է  և մենք բոլորս նրա առջև հավասար ենք:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 320-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

http://parstoday.com/hy

մնացեք խաղաղությամբ։